Jump to content

Կոշի-Ադամարի թեորեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոշի-Ադամարի թեորեմ (նաեւ, Ադամարի թեորեմը աստիճանային շարքերի մասին), պնդում, որը գնահատում է աստիճանային շարքի զուգամիտության շառավղի մեծությունը որոշ դեպքերում։ Անվանակոչվել է ֆրանսիացի մաթեմատիկոսներ Կոշիի եւ Ադամարի պատվին։ Թեորեմն առաջին անգամ հրապարակել է Կոշին, 1821 թվականին[1], սակայն այն աննկատ է մնացել մինչեւ Ադամարի վերահայտնաբերումը[2]։ Ադամարն իր արդյունքները հրապարակել է 1888 թվականին[3]։ Նա թեորեմը ներառել է 1892 թվականի իր դոկտորական դիսերտացիայում[4]։

Ձեւակերպումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցուք, ∑ν=0+∞aν(z−z0)ν - ը R զուգամիտության շառավղով աստիճանային շարք է։ Այդ դեպքում՝

(α) եթե lim―ν→+∞|aν|ν վերին սահմանը գոյություն ունի եւ դրական է, ապա R=1lim―ν→+∞|aν|ν;

(β) եթե lim―ν→+∞|aν|ν=0, ապա R=+∞;

(γ) եթե lim―ν→+∞|aν|νվերին սահմանը գոյություն չունի, ապա R=0:

(α) Դիցուք, λ=lim―ν→+∞|aν|ν∈(0;+∞).

Եթե z∈ℂ այնպիսի կետ է, որ |z−z0|<1λ, ապա lim―ν→+∞|aν(z−z0)ν|ν<1 եւ հնարավոր է գտնել այնպիսի q<1 թիվ, որ գրեթե բոլոր ν-երի համար տեղի ունենա |aν(z−z0)ν|ν<q անհավասարությունը։ Այստեղից հետեւում է, որ ∑ν=0+∞qν երկրաչափական պրոգրեսիան ∑ν=0+∞|aν(z−z0)ν| շարքի զուգամետ վերին սահման է, այսինքն՝ R=1λ:

Հակառակ դեպքում, այսինքն եթե z∈ℂ բավարարում է |z−z0|>1λպայմանին, ապա lim―ν→+∞(|aν|ν⋅|z−z0|)>1 եւ անվերջ թվով ν համարների համար տեղի կունենա |aν(z−z0)ν|⩾1 անհավասարությունը։ Հետեւաբար, ∑ν=0+∞|aν(z−z0)ν| շարքը z կետում տարամետ է, քանի որ նրա անդամները չեն ձգտում զրոյի։

(β) Դիցուք, λ=lim―ν→+∞|aν|ν=0: Այս դեպքում ցանկացած z∈ℂ-ի համար |aν(z−z0)ν|ν հաջորդականությունը զուգամիտում է զրոյի։ Այդ իսկ պատճառով, եթե ընտրենք q=q(z)∈(0;1) թիվ, ապա գրեթե բոլոր ν համարների համար տեղի կունենա |aν(z−z0)ν|<qν անհավասարությունը, որտեղից, ինչպես եւ (α) դեպքում, հետեւում է շարքի զուգամիտությունը z կետում։ Ֆորմալ՝ R=1+0=+∞:

(γ) lim―ν→+∞|aν|ν վերին սահմանը ℝ - ում գոյություն չունի (այսինքն, ֆորմալ՝ λ=lim―ν→+∞|aν|ν=+∞∈ℝ‾) այն եւ միայն այն դեպքում, երբ |aν|ν հաջորդականությունը վերեւից սահմանափակ չէ։ Եթե z≠z0, ապա անսահմանափակ է նաեւ|aν(z−z0)ν|ν հաջորդականությունը: Հետեւաբար՝ ∑ν=0+∞aν(z−z0)ν շարքը z≠z0 կետում տարամետ է։ Հարկ է նշել, որ z=z0 դեպքում ∑ν=0+∞aν(z−z0)ν շարքը զուգամիտում է a0-ի։ Վերջնական՝ R=0 (այսինքն, ֆորմալ՝ R=1+∞=+0, փաստացի՝ R=lim―ν→+∞1|aν|ν=0):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Cauchy, A. L. (1821), Analyse algébrique.
  2. ↑ Bottazzini, Umberto (1986), The Higher Calculus: A History of Real and Complex Analysis from Euler to Weierstrass, Springer-Verlag, էջեր 116–117, ISBN 978-0-387-96302-0. Իտալերենից թարգմանվել է անգլերեն՝ Warren Van Egmond.
  3. ↑ Hadamard, J., «Sur le rayon de convergence des séries ordonnées suivant les puissances d'une variable», C. R. Acad. Sci. Paris, 106: 259–262.
  4. ↑ Hadamard, J. (1892), «Essai sur l'étude des fonctions données par leur développement de Taylor», Journal de Mathématiques Pures et Appliquées, 4e Série, VIII. Также в Thèses présentées à la faculté des sciences de Paris pour obtenir le grade de docteur ès sciences mathématiques, Paris: Gauthier-Villars et fils, 1892.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրաուերտ Գ., Լիբ Ի., Ֆիշեր Վ. Դիֆֆերենցիալ եւ ինտեգրալային հաշվարկներ, Մ., Мир, 1971