Կոշիկ անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Կոշիկ անապատ
«Կոշիկ անապատ» վանական համալիր.jpg
Քարտեզ
Քարտեզ
Տեսակվանք
Ստեղծում12-րդ դար
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան և Flag of Artsakh.svg Արցախ
ԲնակավայրՔոլատակ
Շինության ձևվանական համալիր
Ներկա վիճակկանգուն

Կոշիկ անապատ, հուշարձանախումբ՝ երեք եկեղեցիներով, բազմաթիվ խաչքարերով, ընդարձակ գերեզմանատնով, ջրամբարով, պարսպապատերով, ջրատար խողովակներով և այլ կառուցվածքներով։ Գտնվում է Քոլատակ գյուղից 8 կմ հեռավորության վրա՝ անտառի մեջ՝ Անապատ կոչվող բարձունքի վրա։ Պատմական, ազգագրական և գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում խաչքարերը, զարդաքանդակները, վիմագրերը։ Վանական այս խոշոր համալիրը գրականության մեջ հիշվում է Կոշիկ անապատ անվամբ։ Արձանագրություններն ունեն 1179, 1181, 1186, 1191, 1194 և հետագա դարերի թվագրություններ։ Համալիրը բակով բաժանված է երկու խմբի։ Առաջին (հյուսիսային) կողմի հուշարձաներրը բաղկացած են երեք եկեղեցուց և մի ընդհանուր եռակամար սրահ-գավթից։ Պատին կից ձգված է մի ուղղանկյուն կիսավեր շենք, որը համալիրի սեղանատունն է։ Դեպի հյուսիս-արևմուտք երևում են խուցերի և տնտեսական շենքերի փլատակները։ Դրանց մեջ ամբողջովին պահպանված են խաչքարեր՝ հեծյալների պատկերաքանդակներով։ Ամենամեծ (հարավային) եկեղեցու թաղը փլված է, մյուսներն ամբողջական են։ Պատերը կառուցված են կոպտատաշ ճեղքված քարերով։ Սրբատաշ է միայն մեծ եկեղեցու բեմաճակատը, որտեղ փորագրված է 12 տողանոց ընդարձակ արձանագրություն։ Բակի հարավային թևի կառուցվածքները բաղկացած են երկու շենքերից, որոնք մուտքերով հաղորդակցված են իրար հետ։ Պարզորոշ երևում են բաղնիքի կիսավեր պատերը, որոնցով անցնում են տասնյակ կավե խողովակներ։ Անապատի մեջ տեղադրված են սալաքարեր և խաչքարեր՝ ողկույզների պատկերներով։ Ըստ հնէաբանների` հուշարձանախումբը կառուցվել է 12-րդ դարից առաջ։ Անապատից քիչ վերև բավականին ընդարձակ տարածություն է կազմում գերեզմանատունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստանի» հրատարակչություն, 1985