Կոշիկներ (ֆիլմ-օպերա)
Կոշիկներ ռուս.՝ Черевички | |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1944 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Mikhail Shapiro? և Նադեժդա Կոշևարովա |
| Սցենարի հեղինակ | Mikhail Shapiro? և Նադեժդա Կոշևարովա |
| Դերակատարներ | Grigory Bolshakov?, Լիլիա Գրիցենկո, Գեորգի Գումիլյովսկի և Q109416927? |
| Օպերատոր | Եվգենի Շապիրո |
| Երաժշտություն | Պյոտր Չայկովսկի |
| Կինոընկերություն | Ղազախֆիլմ |
| Տևողություն | 84 րոպե |
«Կոշիկներ» (ռուս.՝ «Черевички»), խորհրդային լիամետրաժ սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ-օպերա, ստեղծվել է Գեղարվեստական ֆիլմերի կենտրոնական միացյալ կինոստուդիայում 1944 թվականին ռեժիսորներ Միխայիլ Շապիրոյի, Նադեժդա Կոշեվերովայի կողմից։
Պ. Ի. Չայկովսկու համանուն օպերայի էկրանավորումն է, որի լիբրետոն գրել է հայտնի բանաստեղծ Յակով Պոլոնսկին՝ Ն. Վ. Գոգոլի «Սուրբ ծննդից նախորդ գիշերը» (ռուս.՝ «Ночь перед Рождеством») վիպակի հիման վրա։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1945 թվականի ապրիլի 21-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլոխան՝ դարբին Վակուլայի մայրը, նրա բացակայության ժամանակ հյուրեր է ընդունում՝ դևին, Գլուխ, Դյակային և Չուբային՝ Օքսանայի հորը։ Հյուրերը թաքնվում են պարկերի մեջ, և տխուր Վակուլան, որը վերադարձել է քմահաճ գեղեցկուհու՝ Օքսանայի մոտից, որոշում է խրճիթը կարգի բերել։ Նա պարկերը տանում է փողոց, որտեղ զվարճանում են տղաներն ու աղջիկները, այդ թվում՝ Օքսանան։ Նա խնդրում է դարբինին ձեռք բերել կոշիկներ, որոնցից թագուհին ինքն է կրում: Վակուլան նստում է դևի վրա, շտապում դեպի թագավորական պալատ և խնդրում թագուհու կոշիկները։ Այդ ժամանակ Դիկանկայի բնակիչները հայտնաբերում են, որ Վակուլան անհետացել է։ Օքսանան ափսոսում է, որ նրա հետ այդպես է վարվել։ Վակուլայից արժեքավոր նվեր ստանալով՝ Օքսանան համաձայնում է ամուսնանալ նրա հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորի Բոլշակով - Վակուլա
- Լիլիա Գրիցենկո[1] - Օքսանա
- Սոֆյա Գոլեմբա - Սոլոխա
- Գեորգի Գումիլևսկի (երգում է Ան. Իվանովը) - դև
- Մաքսիմ Միխայլով - Չուբ
- Նիկոլայ Պանչեխին - Գլուխ
- Նիկոլայ Չեսնոկով - ատենադպիր
- Օլգա Ժիզնևա (երգում է Մ.Մակսակովան) - Եկատերինա II
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոմպոզիտոր` Պ. Ի. Չայկովսկի «Черевички» օպերա
- Սցենարի հեղինակներ՝ Միխայիլ Շապիրո, Նադեժդա Կոշեվերովա
- Ռեժիսորներ` Միխայիլ Շապիրո, Նադեժդա Կոշեվերովա
- Օպերատոր` Եվգենի Շապիրո
- Նկարիչ` Եվգենի Ենեյ
- Հնչյունային օպերատոր` Իլյա Վոլկ
- Համակցված նկարահանումների օպերատոր` Բորիս Գորբաչով
- Նկարիչ` Վուլֆ Ագրանով
- Մոնտաժող` Բերտա Պոգրեբինսկայա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Лилия Олимпиевна Гриценко». Сайт «Незабываемые голоса эстрады». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Черевички»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- «Черевички» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- ««Черевички»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- ««Черевички»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- «Черевички» для Победы. К 75-летию выхода на экран фильма-оперы «Черевички» по повести Н.В. Гоголя «Ночь перед Рождеством» (Дом Гоголя) — коллекция экспонатов на сайте «Музейная Москва онлайн».
|