Կոնցեպտուալ փոխաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնցեպտուալ փոխաբերություն կամ ճանաչողական փոխաբերություն, վերաբերում է մի գաղափարի հասկացմանը մեկ այլ գաղափարի կամ իմացական տիրույթի տեսանկյունից։ Օրինակ քանակության հասկացումը ուղղվածության տեսանկյունից (օր՝. խաղաղության գինն ապստամբությունն է)։ Մարդկային փորձառության ցանկացած տրամաբանական և պատճառաբանված համակարգ կարող է համարվել իմացական տիրույթ։ Ճշգրտությունը, որով միևնույն փոխաբերությունները կիրառվում են տարբեր լեզուներում, հաճախ թվում է ընկալողաբար հիմնավորված և տանում են այն վարկածին, որ իմացական տիրույթների միջև քարտեզագրումը համընկնում է ուղեղի նեյրոնային քարտեզագրմանը[1][2]։ Այս տեսությունը մեծ ուշադրության է արժանացել, թեպետ որոշ հետազոտողներ հարցականի տակ են դնում դրա էմպիրիկ հավաստիությունը[3]։

Այս գաղափարի և խորքային գործընթացների մանրամասն քննությունն առաջին անգամ լայնորեն հետազոտվեց Ջորջ Լակոֆի և պրոֆեսոր Մարկ Ջոնսոնի կողմից` «Փոխաբերություններ, որոնց հետ հաշտվում ենք» (Metaphors We Live By, 1980 ) գրքում ։ Ճանաչողական ոլորտի այլ գիտնականներ, օրինակ Ջիլս Ֆոքոնիեն, ուսումնասիրում են այլ առարկաներ՝ նույնական կոնցեպտուալ փոխաբերության հետ, ինչպիսիք են անալոգիա, կոնցեպտուալ ինտեգրում և իդեասթեզիա. Կոնցեպտուալ փոխաբերությունների կարելի է հանդիպել առօրյայում։ Դրանք ոչ միայն ձևավորում են հաղորդակցությունը, այլև` մտածելու և գործելու ձևերը։ Ջորջ Լակոֆը և Մարկ Ջոնսոնը իրենց աշխատության մեջ ցույց են տալիս, թե լեզուն որքան է լցված փոխաբերություններով, որոնք մենք հաճախ չենք նկատում։ Տարածված փոխաբերության օրինակ է՝ « վիճաբանությունը պատերազմ է»[4] արտահայտությունը։ Այս փոխաբերությունը այնպես է ձևավորում լեզուն, որ մենք «վիճաբանություն» բառը ընկալում ենք որպես պատերազմ կամ ճակատամարտ, որում պիտի հաղթենք։ Անսովոր չէ, երբ լսում ենք հետևյալ արտահայտությունը՝ «Նա հաղթեց վիճաբանությունում» կամ « Ես հարձակվեցի նրա փաստարկի թույլ կողմի վրա»։ Այն ձևը, որով հասկանում ենք «վիճաբանություն» բառը ստեղծվում է փոխաբերության արդյունքում։ «Վիճաբանությունը» կարելի է հասկանալ նաև այլ ձևերով, բայց երբ օգտագործում ենք այս հասկացությունը, կերտում ենք մեր վերաբերմունքը և միտքը վիճաբանության վերաբերյալ։ Կոնցեպտուալ փոխաբերությունները հաճախ գործածվում են տեսությունների և մոդելների հասկացման գործընթացում։ Կոնցեպտուալ փոխաբերությունը՝ գործածելով մի գաղափար այն կապում է մեկ այլ երևույթի հետ՝ որևէ բան ավելի լավ հասկանլու։ Օրինակ՝ հաղորդակցումը, որպես խողովակ դիտարկելու կոնցեպտուալ փոխաբերությունը ընդարձակ տեսություն է, որը բացատրվում է մի փոխաբերությամբ։ Այսպիսով, կոնցեպտուալ փոխաբերությունների լեզուն ոչ միայն ձևավորում է առօրյա հաղորդակցումը, այլև գիտական տեսություններ հասկանալու մեթոդ է։ Փոխաբերությունները գերակշռող են հաղորդակցության մեջ, և դրանք ուղղակի չեն կիրառվում լեզվում. իրականում մենք որևէ բան ըմբռնում և գործում ենք համաձայն փոխաբերությունների։

Քարտեզագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնցեպտուալ փոխաբերություններում կա երկու կարևոր իմացական տիրույթ՝

  • Աղբյուր տիրույթ՝ իմացական տիրույթ, որից բխում է փոխաբերական արտահայտությունը (օր.՝ սերը ճանապարհորդություն է)։
  • Թիրախ տիրույթ` իմացական տիրույթ,որը փորձում ենք հասկանալ (օր.՝ սերը ճանապարհորդություն է)։

Քարտեզագրումը համընկնումների համակարգված շարքն է,որը գոյություն ունի աղբյուր և թիրախ տիրույթների երկու բաղկացուցիչ տարրերի միջև։ Թիրախային հասկացությունների շատ տարրեր գալիս են աղբյուր տիրույթից և նախագոյութենական չեն։ Հասկանալ կոնցեպտուալ փոխաբերությունը, նշանակում է հասկանալ քարտեզագրումների այն համակարգը, որը կիրառվում է տվյալ աղբյուր-թիրախ կապակցման մեջ։ Քարտեզագրման սկզբունքը՝ աղբյուրի և թիրախի միջև, գործածվում է տրամաբանական պատճառաբանության և հետևությունների նկարագրության համար[5]։ Այս տեսության հիմնական սկզբունքն այն է, որ փոխաբերության հիմքում միտքն է ոչ թե լեզուն. այստեղից էլ հետևում է «կոնցեպտուալ փոխաբերություն» տերմինը։ Փոխաբերությունը կազմված է բառերից կամ այլ լեզվաբանական արտահայտություններից, որոնք պատկանում են ավելի կոնկրետ իմացական տիրույթի տերմինաբանության, սակայն կոնցեպտուալ փոխաբերությունները հարակից փոխաբերական արտահայտությունների համակարգի հիմքն են, որոնք տեսանելի են արտաքին լեզվաբանության մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johnson, Mark (1995) Moral Imagination. Chicago: University of Chicago Press.
  • Johnson, Mark (1987) The Body in the Mind. Chicago: University of Chicago Press.
  • Lakoff, George & Mark Johnson (1999) Philosophy in the Flesh. New York: Basic Books.
  • Lakoff, George (1995) Moral Politics. Chicago: University of Chicago Press. (2nd ed. 2001)
  • Lakoff, George & Mark Turner (1989) More than Cool Reason: A Field Guide to Poetic Metaphor. Chicago: University of Chicago Press.
  • Lakoff, George (1987) Women, Fire and Dangerous Things. Chicago: University of Chicago Press.
  • Lakoff, George & Mark Johnson (1980) Metaphors We Live By. Chicago: University of Chicago Press.
  • Dahl, Christoph D. & Adachi, Ikuma (2013) Conceptual metaphorical mapping in chimpanzees (Pan troglodytes), eLife 2013;2:e00932. DOI: 10.7554/eLife.00932

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. e.g. Feldman, J. and Narayanan, S. (2004). Embodied meaning in a neural theory of language. Brain and Language, 89(2):385–392
  2. du Castel, Bertrand (2015 թ․ հուլիսի 15). «Pattern Activation/Recognition Theory of Mind». Frontiers in Computational Neuroscience. Lausanne: EPFL. 9 (90). doi:10.3389/fncom.2015.00090.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. e.g. Madsen, M.W. (2016). Cognitive Metaphor Theory and the Metaphysics of Immediacy. Cognitive Science, 40(4):881–908
  4. Lakoff and Johnson, Ch.1-3
  5. Kövecses, Zoltan (2010) Metaphor: A Practical Introduction