Կոնրադ Բայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնրադ Բայեր
գերմ.՝ Konrad Bayer
Ծնվել էդեկտեմբերի 17, 1932(1932-12-17)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1964(1964-10-10)[1][2][3][…] (31 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիա[4]
ԳերեզմանHernalser Friedhof
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, gallerist, դրամատուրգ և վիզուալ արտիստ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիա

Կոնրադ Բայեր (գերմ.՝ Konrad Bayer, դեկտեմբերի 17, 1932(1932-12-17)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - հոկտեմբերի 10, 1964(1964-10-10)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի գրող, դրամատուրգ և բանաստեղծ։ Հանս Կարլ Արտմանի կողմից ստեղծված այսպես կոչված «Վիեննայի խմբի» (գերմ.՝ Wiener Gruppe) անդամ։ 1964 թվականին ինքնասպան է եղել[5]։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնրադ Բայերը ծնվել է Վիեննայում՝ 1932 թվականի դեկտեմբերի 17-ին։ Առաջին անգամ ճանաչում ստացավ «Վիտուս Բերինգի գլուխը» (գերմ.՝ Der Kopf Vitus Berings) և «Վեցերորդ զգայարա» (գերմ.՝ Der sechste Sinn) ստեղծագոծությունների շնորհիվ։

Գրողի արձակը քնարական է, որը բնորոշ է «Վիեննայի խմբին», սակայն աչքի է ընկնում նորարարական և փորձարարական ոճով[6]։ Իր ստեղծագործություններում Բայերը հաճախ է օգտագործել դաժանություն, ալքիմիա, մետաֆիզիկա, հոռետեսություն։ Գրողը ստեղծագործում էր սոլիպսիզմի ոգով։

1951 թվականին Կոնրադ Բայերը միանում է «Art-Club» խմբին։ Այլ գրողների հետ մասնակցել է գրական տարբեր ընթերցումների[7]։

1964 թվականի հոկտեմբերի 10-ին երեսունմեկամյա գրողը կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի մահվանից հետո ստեղծագործությունները լույս են տեսել ավստրիացի նկարիչ Գյունտեր Բրյուսի նկարազարդումով[8][9]։

1968 թվականին գերմանացի կոմպոզիտոր Բերնդ Ցիմերմանը գրում է «Ռեքվիեմ երիտասարդ բանաստեղծին» ստեղծագործությունը, որը նվիրված է երեք ինքնասպան բանաստեղծների՝ Վլադիմիր Մայակովսկուն, Սերգեյ Եսենինին և Կոնրադ Բայերին։ Նրանց բանաստեղծություններն օգտագործվել են օպերայում[9]։

Ընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kritisches Lexikon der Gegenwartsliteratur (գերմ.) / Hrsg.: H. L. Arnold, H. Korte — 1978.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118507753 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Peter G. Davis. Look Back In Angst // New York Magazine. — New York Media LLC.
  6. Malcolm Green. «Selected Works of Konrad Bayer». Atlas Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  7. «Das österreichische Wissensnetz». Encyclopedia of Austria. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  8. «The Sixth Sense by Konrad Bayer». Turnaround Publisher Services LTD. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  9. 9,0 9,1 Robert Hilferty. «Dark Victory». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • U. Janetzki: Alphabet und Welt Über K. Bayer (1982)
  • U. Janetzki, W. Ihrig (Hrsg.): „Die Welt bin ich“ Materialien zu K. Bayer, in: protokolle (1983, Band 1)
  • F. Achleitner und P. Weibel (Hrsg.): Wiener Gruppe (1997)
  • F. Achleitner und W. Fetz (Hrsg.): Wiener Gruppe (Ausstellungskatalog, Kunsthalle Wien, 1998)
  • E. de Smedt, N. Wehr (Hrsg.): Spiel auf Leben und Tod. Die Auferstehung des Konrad Bayer (Schreibheft 79, 2012)
  • Klaus Kastberger: Konrad Bayer und die Archive der Avantgarde
  • Thomas Eder (Literaturwissenschaftler), Klaus Kastberger (Hg.): Konrad Bayer. Texte - Bilder - Sounds. Wien: Zsolnay 2015. (ISBN 9783552057456)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]