Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ
| Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ | |
|---|---|
| Տեսակ | party political foundation in Germany?, մտքի կենտրոն և ոչ առևտրային կազմակերպություն |
| Երկիր | |
| Հապավում | KAS |
| Հիմնադրված | 1955 |
| Գլխադասային գրասենյակ | Բեռլին, Գերմանիա |
| Գլխավոր քարտուղար | Norbert Lammert?[2] |
| Ղեկավար | Sebastian Enskat? |
| Անվանված է | Կոնրադ Աենաուեր |
| Անձնակազմ | ▼777 մարդ (2023)[3] |
| Կայք | kas.de(գերմ.)(անգլ.)(իսպ.)(ֆր.) |
«Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ» (գերմ.՝ Konrad-Adenauer-Stiftung e.V.), գերմանական «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությանը հարող հիմնադրամ։ Միջազգային համեմատության մեջ «Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը» համարվում է Գերմանիայի առաջատար վերլուծական կենտրոնը և աշխարհի ամենաազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկը[4]։Հիմնադրամը գերմանական քաղաքական կուսակցական հիմնադրամ է, որը կապված է աջ կենտրոնամետ Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) հետ, բայց անկախ է նրանից։ Հիմնադրամի գլխավոր կենտրոնները գտնվում են Սանկտ-Ավգուստինում և Բեռլինում։ Ամբողջ աշխարհում հիմնադրամն ունի 78 գրասենյակ և ծրագրեր է իրականացնում մոտ 100 երկրում։ Հիմնադրամի ներկայիս նախագահը Գերմանիայի խորհրդարանի նախկին նախագահ Նորբերտ Լամերտն է։
«Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը» անդամակցում է Վիլֆրիդ Մարտենսի անվան Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին[5]։ 2020 թվականին հիմնադրամը համաշխարհային վերլուծական կենտրոնների շարքում զբաղեցրել է 15-րդ տեղը[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրամը ստեղծման մասին առաջին քննարկումները տեղի են ունեցել 1952 թվականին «Քրիստոնեա-դեմոկրատական միության» մի խումբ քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ Բունդեսթագի նախագահ Հերման Էլերսի, Ռոբերտ Թիլմանի և Հենրիխ Քրոնի։ 1955 թվականի դեկտեմբերի 20-ին Բոննում բացվել է Քրիստոնեա-դեմոկրատական կրթության միությունը, որը 1964 թվականի հոկտեմբերի 13-ին անվանվել է Գերմանիայի առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերի անունով[7]։
Գերմանիաայում և արտերկրում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը զբաղվում է քաղաքական դաստիարակությամբ, սատարում է եվրաինտեգրման ամրապնդումը, նպաստում է արվեստի և մշակույթի զարգացմանը, շնորհալի ուսանողներն ու ասպիրանտները դառնում են դրա կրթաթոշակառուները, իսկ հիմնադրամի մասնագետները փաստագրում և ուսումնասիրում են երկրի պատմությունը
Հիմնադրամի գործունեության հիմնական սկզբունքներն են ազատությունը, արդարությունն ու համերաշխությունը: Հիմնադրամը ձգտում է հասնել այն բանին, որ մարդիկ կարողանան ինքնորոշված ապրել խաղաղության ու արժանապատվության մեջ: Հիմնադրամն աշխարհում ավելի քան 100 գրասենյակներով ու 120 նախագծերով աջակցում է ժողովրդավարության, իրավական պետականության ու սոցիալ-շուկայական տնտեսության օժանդակմանը: Խաղաղություն և ազատություն ապահովելու համար օժանդակում է արտաքին և անվտանգ քաղաքականության շարունակական երկխոսությանը, ինչպես նաև մշակութային ու կրոնական փոխանակմանը: Որպես վերլուծական կենտրոն ու խորհրդատվական գործակալություն հիմնադրամը մշակում է գիտական հիմունքներ ու արդիական վերլուծություններ քաղաքական գործընթացների համար: Բեռլինում հիմնադրամի ակադեմիան քաղաքականության, տնտեսության, եկեղեցու, հասարակության ու գիտության շուրջ ապագայի վերաբերյալ հարցերի երկխոսության ֆորում է։ Հիմնադրամը տարեկան անցկացնում է ավելի քան 2,500 կոնֆերանսներ և միջոցառումներ ամբողջ աշխարհում և ակտիվորեն աջակցում է ինտելեկտուալ շնորհալի երիտասարդների քաղաքական ներգրավվածությանը և կրթությանը հեղինակավոր կրթաթոշակային ծրագրի[8]։
Հիմնադրամի խորհրդի անդամներից են Անգելա Մերկելը, Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը և ուրիշներ։ Հիմնադրամի և դրա խորհրդի մյուս անդամների գերակշռող մասը քաղաքական և հասարակական գործիչներ են[9]։ 2016 թվականին Հիմնադրամը ստացել է 166 մլն եվրո դրամաշնորհ, որից 159 մլն եվրոն՝ Գերմանիայից, 2015 թվականին՝ ստացել է մոտ 154 միլիոն, որից 147 միլիոնը՝ Գերմանիայից։
Նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955–1958՝ Բրունո Հեք[10]
- 1958–1964՝ Առնոլդ Բերգշտրեյսեր[11]
- 1964–1968՝ Ալֆրեդ Մյուլեր-Արմակ[12] և Ֆրանց Թեդիեկ[13]
- 1968–1989՝ Բրունո Հեք
- 1989–1993՝ Բերնհարդ Ֆոգե[14]
- 1995–2001՝ Գյունտեր Ռինշե[15]
- 2001–2009՝ Բերնհարդ Ֆոգել[16]
- 2010–2017՝ Հանս-Գերտ Պոետրինգ[17]
- 2018 թվականից՝ Նորբերտ Լամերտ[18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Konrad-Adenauer-Stiftung
- ↑ http://www.kas.de/wf/de/71.4892/
- ↑ Freiheit braucht Sicherheit
- ↑ James G. McGann (2019-01). «2018 Global Go To Think Tank Index Report» (PDF). University of Pennsylvania (անգլերեն). էջ 60. Վերցված է 2020-01-25-ին.
- ↑ «Konrad Adenauer Foundation». BMZ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ James G. McGann (2020 թ․ հունվարի 28). «2020 Global Go To Think Tank Index Report». Lauder Institute. էջ 55.
- ↑ http://www.kas.de/wf/en/71.3716/ Official Website: History
- ↑ «Konrad-Adenauer-Stiftung e.V.». www.kas.de (գերմաներեն). Վերցված է 2024-06-04-ին.
- ↑ Einblicke in das Jahr 2017
- ↑ Bruno Heck (1917-1989): eine politische Biografie
- ↑ https://www.arnold-bergstraesser.de/veranstaltungsreihe-zu-migration-westafrika
- ↑ Alfred Müller-Armack
- ↑ Franz Thedieck
- ↑ Bernhard Vogel
- ↑ Günter Rinsche
- ↑ Bernhard Vogel
- ↑ Hans-Gert Pöttering
- ↑ Lammert neuer Vorsitzender der Konrad-Adenauer-Stiftung. Spiegel Online, 1. Dezember 2017, abgerufen am selben Tage.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ» ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
- Роль Фонда им. Конрада Аденауэра в формировании внешнеполитического курса ФРГ.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||