Կոնտրոլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնտրոլլեր (անգլ. controller, բառացի-կառավարիչ), ցածր լարման էլեկտրական ապարատ, նախատեսված է հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների գործարկման, արագության կարգավորման, ռևերսի և էլեկտրական արգելակման համար։ Կիրառվում է տրամվայներում, տրոլեյբուսներում, էլեկտրաքարշերում, վերամբարձ կռունկներում և այլն։ Ըստ կոնստրուկտիվ կատարման տարբերում են՝ թմբուկային, բռնցքային և հարթ կոնտրոլլերներ։ Կոնտրոլլերի դիրքերի թիվը սովորաբար մինչև 8 է (երբեմն՝ 12—20), կոմուտացիայի ենթարկվող հոսանքի ուժը՝ 200 Ա-ից ոչ ավելի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 583