Կոնստիտուսիոն (իսպ.՝ Constitución, Buenos Aires), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի շրջաններից մեկը։ Ընկած է Անկախության պողոտայի, Կասերոս փողոցի և Ավենիդա Էնտրե-Ռիոս պողոտայի միջև։ Հյուսիսից սահմանակցում է Բուենոս Այրեսի Մոնսերատ, արևելքից՝ Սան Տելմո, հարավից՝ Բառակաս, արևմուտքից՝Պարկե Պատրիսիոսև Սան Կրիստոբալ շրջաններին[2]։ Զբաղեցնում է մոտավորապես 2,11 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 41.894, բնակչության խտությունը կազմել է 19,854.9 մարդ/կմ²[3]։
Գաղութային ժամանակներում՝ 1769 թվականին Բուենոս Այրեսի մերձակայքում ընկած այս տարածքը ընծայվել է եկեղեցական մի ծխի։ 1777 թվականին այն ընդգրկվել է քաղաքի կազմի մեջ։ Ժամանակի ընթացքում դարձել է բեթղեհեմյանների առաքելության (ուխտի) կարևոր կենտրոններից մեկը։ Վերջիններս այստեղ հիվանդանոց են հիմնել։ Տարիներ անց հիմնվել է նաև ագարակապանների արտադրանքի իրացման ընդարձակ շուկա, որն այդ ժամանակ (1856 թվականին) ընդունված արգենտինյան սահմանադրության պատվին անվանվել է Կոնստիտուսիոն։ Հետագայում այդ անվանումը տարածվել է ամբողջ շրջանի վրա։
Վերջին քսանամյակում շրջանը համբավվել է փողոցային պրոստիտուցիայով, թմրանյութերի առևտրով, տրանսվեստիտների ու պոռնիկների «կարմիր լապտերների» թաղամասով, ովքեր այստեղ մշտական գրանցում են ստացել Դոմինիկյան Հանրապետությունից գաղթածների կազմավորած համայնքի շնորհիվ (վերջիններս իրենց թաղամասում ստեղծել են թմրաբիզնեսի ցանց՝ ներգրավելով Կարիբյան կղզիներից եկածների)[4]։ Այդ թաղամասը Բուենոս Այրեսում հռչակվել է որպես մարմնավաճառության և թմրանյութեր առևտրի գլխավոր խաչմերուկներից մեկը[5][6]։ Սակայն շրջանի վարչակազմի կեցավայրի շուրջ՝ Ավենիդա Սան Խուան պողոտայի շրջակայքում ընկած թաղամասը արմատապես փոխվել է. շարք են մտել գրախանութներ, սրճարաններ, ռեստորաններ, բազմաբնակարան նորակառույց շենքեր, բարելավվել է հանրային տրանսպորտի աշխատանքը[7]։
↑Gobierno de la Ciudad de Buenos Aires. «Límites de Constitución» (español). Վերցված է 11 de diciembre de 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Gobierno de la Ciudad de Buenos Aires. «Población de Constitución» (español). Վերցված է 11 de diciembre de 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)