Կոնստանտին ֆոն Էկոնոմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին ֆոն Էկոնոմո
Constantin von Economo (1876–1931) © Wilhelm Hlosta (1904–1984) OeNB 14181000.jpg
Ծնվել է օգոստոսի 21, 1876(1876-08-21)
Բրըեիլա, Ռումինիա
Մահացել է հոկտեմբերի 21, 1931(1931-10-21) (55 տարեկանում)
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություն նյարդակենսաբան, համալսարանի պրոֆեսոր և նյարդաբան
Հաստատություն(ներ) Վիեննայի համալսարան
Գործունեության ոլորտ բժիշկ
Ալմա մատեր Վիեննայի համալսարան
Ամուսին(ներ) Karoline Schönburg-Hartenstein
Constantin von Economo Վիքիպահեստում

Կոնստանտին ֆոն Էկոնոմո (գերմ.՝ Constantin Freiherr Economo von San Serff օգոստոսի 21, 1876(1876-08-21), Բրըեիլա, Ռումինիա - հոկտեմբերի 21, 1931(1931-10-21), Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), հունական ծագմամբ ավստրիական նյարդաբան։ Օդագնացության պիոներներից։ Որպես Ավստրիայի քաղաքացի ստացել է միջազգային օդաչուի արտոնագիր։

Ֆոն Էկոնոմոյի անունն իր հայտնագործությունների շնորհիվ դարձել է էպոնիմ։ Լեթարգիկ էնցեֆալիտը (համաճարակային լեթարգիկ էնցեֆալիտ), որը նա նկարագրել է Ժան Ռենե Քրուշեթից (ֆր.՝ Jean-René Cruchet) անկախ, հետագայում ստացել է ֆոն Էկոնոմո ուղեղաբորբ անունը։ Քնի ֆիզիոլոգիայի և մեծ ուղեղի կեղևի ցիտոարխիտեկտոնիկայի առաջին հետազոտողներից է, իսկ մարդու բջջային արխիտեկտենիկական աղյուսակը կոչվում է Էկոնոմո-Կոսկինասի քարտեզ։ Նա հայտնաբերել է իլիկանման նեյրոնները, որը անվանում են Էկոնոմոյի նեյրոններ։ Նրա գիտական ձեռքբերումներն ընդգրկում են չորս մենագրություն եւ 140-ից ավելի հոդվածներ, որոնք նա գրել է գիտական գործունեության ավելի քան 33 տարիների ընթացքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին ֆոն Էկոնոմոն ծնվել է 1876 թվականի օգոստոսի 21-ին ռումիանական Բրեիլա քաղաքում, հարուստ ազնվականի ընտանիքում։ Նրա հայրը` Յոհաննես Էկոնոմոն (1834–1921) հույն արդյունաբերող էր, 1904 թվականից բարոնի կոչում ուներ, և մայրը` Հելեն Էկոնոմոն (1848-1923) Մորատիների ընտանիքից էր[1]։

Կոնստանտինը Յոհանի և Հելենի հինգերրոդ երեխան է եղել։ Նրա եղբայրը և քույրը (իրենից առաջ ծնված Կոնստանտինը և Մարիան) մահացել են մանուկ հասկում, դրանից հետո ծնվել են երկու քույրերը` Սոֆիան և Մարիան և եղբայրները` Դիմիտին, Յոհանեսը և Լեոն։ Պատերազմից անմիջապես առաջ ընտանիքը տեղափոխվել է Ավստրո-Հունգարիա և ստացել է ավստրիական քաղաքացիություն։ Նա մեկ տարեկան էր, երբ ընտանիքը բնակություն հաստատեց Տրեստ քաղաքում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ Նրա ընտանիքը Ավստրիայի հունական հարգված ընտանիքներից էր։

Նա մանուկ հասակից հրաշալի սպորտսմեն էր, խոսում էր հունարեն, ֆրանսերեն, իտալերեն և գերմաներեն[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի համալսարան

14 տարեկանում ոգեշնչվելով Չեզարե Լոմբրոզոյի «Հանճար և խելագարություն» (Genio e follia 1864) գրքով, երազում էր բժիշկ դառնալ։ Սակայն դպրոցն ավարտելուց հետո հոր հորդորով 1893 թվականին ընդունվում է Վիեննայի պոլիտեխնիկական համալսարան և սկսում է ինժեներություն սովորել։ Այնտեղ նա միաժամանակ ուսումնասիրում է օդագնացության ինժեներություն։ Սակայն երկու տարի անց հորից թույլտվություն ստանալով` կրթությունը շարունակում է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որն ավարտում է 1901 թվականին։ 1898-1899 թվակականին արձակուրդների ընթացքում Կոնստանտինն իր եղբոր` Դիմիտրիուսի հետ վեց ամսով ճանապարհորդել է Միացյալ Նահանգներ, Կանադա, Ճապոնիա, Չինաստան եւ Հնդկաստան։

Դեռևս ուսանող ժամանակ նա աշխատել է Հյուսվածքաբանության ինստիտուտում Վիկտոր ֆոն Էբների մոտ և 1900-1903 թվականներին Ֆիզիոլոգիայի ինստիտուտում եղել է ֆիզիոլոգ Զիգմունդ Էքսների ասիստենտը։ 1901 թվականի հունվարի 31-ին Վիեննայում ստացել է դոկտորի կոչում։ Մեկ տարի մասնագիտացել է Հերման Նոթնագենի ղեկավարած Վիեննայի ներքին օրգանների կլինիկայում, որից հետո սկսել է իր գիտական ուղևորությունը Եվրոպայով։

Կրթական ուղևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին նա եղել է Փարիզում` հոգեբուժություն ուսումնասիրելով Վալանտին Մագնանի և Ալիքս Ջոֆրոյ մոտ և նյարդաբանություն` Մարի Պիեռի և Ֆուլգենս Ռայմոնդի ղեկավարությամբ։ Նանսիում Հիպոլիտ Բերնհեյմի մոտ կարճատև զբաղվել է հիպնոսով։ Որից հետո Ստրասբուրգում երեք ամիս անատոմիա և ֆիզիոլոգիա է ուսումնասիրել Ալբրեխտ Բետեի և Էռնստ Յուլիուս Ռիխարդ Էվալդի մոտ։ Մյունխենում կես տարի նյադահյուսվածքաբանություն է ուսումնասիրել Ալոիս Այցհայմերի մոտ։ Բեռլինում նյադաբանություն և հոգեբուժություն է ուսումնասիրել Հերման Օպենհեյմի և Թեոդոր Զիհենի մոտ։ Տրիեստում համեմատական նյարդաանատոմիա է ուսանել Կարլ Իսիդոր Կորիի մոտ։ Սովորել է Մյունխենում Էմիլ Կրեպելինի մոտ։

Վերադարձ Վիեննա[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին նա վերադարձել է Վիեննա, որտեղ անցել են նրա հետագա 25 տարիները։ Վիեննայում նա աշխատել է հոգեբուժության ամբիոնի հոգեբույժ` հետագայում Նոբելյան մրցանակակիր Յուլիուս Վագներ Յաուրեգի մոտ[3]։ Ֆոն Էկոնոմոյի բնակարանը գտնվել է Ռաթհաուսշտրասսե 13, Վիեննա I (Rathausstrasse 13, Wien I) հասցեում։ Այս փողոցում է (Rathausstrasse 7) իր պրակտիկան սկսել Զիգմունդ Ֆրոյդը[1]։

1920 թվականից մինչև կյանքի ավարտը եղել է Վիեննայի համալսարանի Բժշկական ֆակուլտետի Նյարդաբանության և հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր։ 1928 թվականից Վիեննական հոգեբույժների միության նախագահն է եղել[3]։ 1931 թվականին, մահվանից առաջ գլխուղեղի ուսումնասիրության բաժին է բացել[4]։

Օդաչուի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին ֆոն Էկոնոմո, 1910

Ավստրիայի առաջին օդաչուներից մեկն է եղել։ Օդագնացության նկատմամբ նրա հետաքրքրություն սկսել է 1907 թվականից[5][6]։ Փարիզում նա օդապարիկով թռչել է սովորել և օդաչուի արտոնագիր է ստացել (թիվ 10)[7]։

Ֆրանսիայի Մարնի Մորմելոն լե Պետիտ համայնքում 1908 թվականին նա գնել է «Վոիզին» ապրանքանիշի անձնական ինքնաթիռ (ֆր.՝ Voisin - աշխարհում Քաղաքացիական օդային նավատորմի առաջին արտադրող ընկերություններից մեկը) և 1912 թվականին օդաչուի միջազգային արտոնագիր է ստացել, որպես Ավստրիայի առաջին քաղաքացի[4]։ 1910 թվականից 16 տարի շարունակ եղել է 1901 թվականին հիմնված Ավստրիական օդային ակումբի նախագահ (գերմ.՝ Österreichischer Aero Club)[8]։ Առաջին համաշխարհային պատերազմում օդաչու է եղել, որից հետո ռազմական բժիշկ[3]։

1911 թվականին Էտրիխ Թաուբեի (անգլ.՝ Etrich Taube) ինքնաթիռով թռիչք է կատարել, որով հիացել է կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը, իսկ 1913 թվականին ֆոն Էկոնոմոն հանդիպել է առաջին Դիրիժաբլների ստեղծողներից մեկի` Ֆերդինանդ ֆոն Ցեպելինի հետ[9]։ 1912 թվականի խոշորամասշտաբ զորավարժությունների ժամանակ փորձարկել է իր ինքնաթիռը և ստացել է «KK» օդաչուի նշան («Kaiserlich und Königlich» երկիշխանության հապավում, այսինքն «կայսերական և թագավորական»` Ավստրիայի (կայսր) և Հունգարիայի (թագավոր))[10]։ Նա պատերազմի ժամանակ ծառայել է Տիրոլյան առաջին ճակատի (Իզոնցոյի ճակատամարտ) Լավիսում տեղակայված ՌՕՈւ-երի ավիաջոկատում և բազմաթիվ մրցանակներ է ստացել։ Ընկերոջ` Ալեքսանդր Կասինոնեի հետ հանդես է եկել Ասպերնում նոր օդանավակայանի ստեղծման օգտին (հիմնադրվել է 1913 թվականին, քանի որ Նոյշտադտի օդանավակայանը բավական հեռու էր Վիեննայից, Զիմմերինգ Հեյդենի 1909 թվականին ընտրած տեղը պարզվեց չի բավարարում)։

1931 թվականին «Österreichischer» օդագնացության ակումբի 30 ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել, որտեղ իր խոսքում իր վստահությունն է հայտնել, որ քսաներորդ դարում մարդկությունը կհաղթահարի ծանրության ուժը և մեծ բարձրությունների կհասնի[9]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոնոմո-Կոսկինասի քարտեզ` մարդու բջջային արխիտեկտենիկական աղյուսակ
Սխեմատիկ պատկերացում նորմալ նեյրոն (ձախից) և Էկոնոմոյի նեյրոն (աջից) կամ իլիկանման բջիջ (Spindle-cell)

Կոնստանտին ֆոն Էկոնոմոն 1913 թվականից եղել է Վիեննայի համալսարանի Հոգեբուժության և նյարդաբանության ամբիոնի էքստրաօրդինար դոցենտ, իսկ 1921 թվականից` օրդինար պրոֆեսոր (կադրային պրոֆեսոր)։

Հրապարակել է մոտ 150 հոդվածներ և գրքեր։ Հայտնաբերել է գլխուղեղի կլման և շնչառության համար պատասխանատու կենտրոնը։ Զբաղվել է քնի խանգարման խնդիրներով, մշակել է քնի տեսությունը։ Նկարագրել է համաճարակային Լեթարգիկ էնցեֆալիտը կամ քնաբորբը, որը հետագայում նրա անունով կոչվել է Էկոնոմո էնցեֆալիտ[11][12]։ 1925 թվականին Գեորգ Ն. Կոսկինասի հետ համատեղ մշակել է ուղեղի կիսագնդերի կեղևի բջջային արխիտեկտենիկական կամ ցիտոարխիտեկտոնիկական աղյուսակը (Էկոնոմո Կոսկինասի քարտեզ)[3]։ Ըստ այդ սխեմայի յուրաքանչյուր կիսագնդի մակերևույթը բաժանվում է 7 մասի և 109 դաշտի։

Վագներ Յաուրեգի կլինիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին նա ուղարկվել է Վիեննա, որտեղ Յուլիուս Վագներ Յաուրեգի կլինիկայում ուղեղի վնասվածքների բուժմամբ է զբաղվել, նաև ուսումնասիրել է Վիլսոնի հիվանդության դեպքերը[13], հեմիբալիզմի, ցրված սկլերոզի, բողոքամոլության պարանոյայի (paranoia querulans, լատ.՝ querulus - բողոքել)[14][15] եւ դիսպոմանիայի դեպքերը։ Ապա հանդես է եկել Եվրոպայում սկսվող համաճարակի` նախկինում անհայտ հիվանդությունների դեպքերի կարևոր դիտարկումներով։ 1917 թվականի ապրիլին նա Վիեննայի հոգեբուժական ասոցիացիայի անդամների առաջ հանդես է եկել զեկուցումով, որով նկարագրել է քնկոտ էնցեֆալիտը, եւ 1917 թվականի մայիսի 10-ին նրա աշխատանքը տպագրվել է «Wiener Klinische Wochenschrift» ամսագրում։ 1929 թվականին տպագրվել է այս հիվանդությանը նվիրված նրա դասական մենագրությունը, որից հետո Ֆոն Էկոնոմո էնցեֆալիտ էպոնիմը (eponym) շարունակում է օգտագործվել առ այսօր։

1928 թվականին նա Վագներ Յաուրեգին կլինիկայի տնօրենի պաշտոնում փոխարինելու առաջարկ է ստացել, սակայն մերժել է, պատճառաբանելով, որ չի ցանկանում, որ իր աշխատանքը բյուրոկրատական աշխատանքից ստորադասվի։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի հունիսի 10-ին Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարում ամուսնացել է ավստրիացի գեներալ արքայազն Ալոիս ֆոն Շյոնբուրգ Հարթենշտայնի աղջկա` Ալիսա Շյոնբուրգ Հարթենշտայնի (Լիլի) հետ (1892-1986)[16]։ Նրանք երեխաներ չեն ունեցել։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին նա առաջինն էր, որ արժանացել է Աթենքի ակադեմիայի միցանակի[17]։ 1929 թվականին մեկնել է ԱՄՆ և աջակցել է Հարվի Ուիլյամ Կուշինգի Բոստոնում կատարած նյարդավիրաբուժական աշխատանքներին։ Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Կոլումբիայի համալսարանի Բժիշկների և վիրաբույժների միությանը ներկայացրել է իր գիտահետազոտական աշխատանքները քնի նյարդաանատոմիական կենտրոնի վերաբերյալ[18]։

1931 թվականին նա դարձել է վերաբացված Ուղեղի հետազոտական ինստիտուտի տնօրեն, որը հոգեբուժական կլինիկայի հետ էր միացվել։

Ֆոն Էկոնոմոյի մոտ կրծքահեղձուկի առաջին դեպքը եղել է դեռևս 1924 թվականին, մինչև Չափահաս մարդու ուղեղի կեղևի ցիտոարխիտեկտոնիկայի (Die Cytoarchitektonik der Hirnrinde des erwachsenes Menschen) լույս տեսնելը։ 1931 թվականի օգոստոսին Զալցբուրգի փառատոնի ժամանակ Լյուդվիգ վան Բեթհովեն Ֆիդելիո օպերան դիտելուց հետո նա մեկնում է Բռնո 1-ին Նյարդաբանության միջազգային գիտաժողովին մասնակցելու, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 31-ից օգոստոսի 4-ը և որի կազմակերպման գործում մեծ դերակատարում ուներ Էկոնոմոն։ Վիեննա վերադառնալուց հետո սեպտեմբերի 8-ին նա սրտամկանի ինֆարկտ ստացավ, որին հաջորդեցուղեղի կաթվածը։ Կոնստանտին ֆոն Էկոնոմը մահացավ 1931 թվականի հոկտեմբերի 21-ին Վիեննայի իր բնակարանում[19][20][21]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ի պատիվ Կոնստանտին ֆոն Էկոնոմի կոչվել է Վիեննայի Ֆավորիտեն վարչական շրջանի նրբանքներից մեկը։ 1966 թվականին Վիեննայի համալսարանի նախասրահում (Arkadenhof) կանգնեցվել է Կոնստանտին ֆոն Էկոնոմոյի կիսանդրին[22]։ 1976 թվականին նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ավստրիայում թողարկվել է հուշ-նամականիշ[23]։

Վիեննայում նրա տան պատի վրա հուշաքար է տեղադրված, որի վրա գրված է.

Aquote1.png Constantin von Economo der große Hirnforscher und Menschenfreund wohnte von 1905–1931 in diesem Hause.
- Կոնստանտին ֆոն Էկոնոմո, ուղեղի հետազոտող եւ մարդկության մեծ բարեկամ, ապրել է այդ տանը, 1905-1931 տարիների ընթացքում
Aquote2.png


2008 թվականի մարտի 11-12-ին Տրիեստում տեղի է ունեցել հատուկ սիմպոզիում Պրիմատների ուղեղի կեղևի ցիտոարխիտեկտոնիկայի վերաբերյալ, որտեղ հատուկ հրավիրվածներից էին Ելենա և Գաբրիելա Էկոնոմոնները[24]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Cytoarchitektonik der Hirnrinde des erwachsenen Menschen, W.— B., 1925 (совм. с G. N. Koskinas).
  • Zellaufbau der Grosshirnrinde des Menschen, B., 1927.
  • Die Encephalitis lethargica, B.—W., 1929.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marburg O. Konstantin Economo Freiherr von San Serff, Dtsch. Z. Nervenheilk., Bd 123, S. 219, 1931.
  • Stransky Е. Constantin von Economo, в кн.։ Grosse Nervenärzte, Bd 2, Stuttg., 1959.
  • Kutlik I. Ste vyrocle narodenia Constantina Eoconoma, Bratlsl. lek. Listy, sv. 66, s. 110, 1976.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Triarhou LC. The signalling contributions of Constantin von Economo to basic, clinical and evolutionary neuroscience. „Brain research bulletin”. 3 (69), s. 223–43, kwiecień 2006. DOI: 10.1016/j.brainresbull.2006.02.001. PMID 16564418.
  2. Premuda L. La formazione intellettuale e scientifica di Constantin von Economo, Rassegn. „Stud Psichiatr”. 6, s. 1327, 1977.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Экономо Константин. БСЭ3
  4. 4,0 4,1 Economo, K. (1932) Constantin Freiherr von Economo. Wien: Mayer & Co.
  5. J.F.J. Archibald, Aërial fox and geese, Scribner’s Magaz. 56 (1914) s. 659–667.
  6. L. van Bogaert, J. Theodorides, Constantin von Economo: The Man and the Scientist, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien, 1979.
  7. APPENDIX 2-AV. Summary of FAI-LICENSED BALLOON PILOTS of small countries 1908-1913. Who's Who in Balloning.
  8. I. Fischer, Biographisches Lexikon der Hervorragenden Ärzte der Letzten 50 Jahre, Bd. 1, Österreichisches Biographisches Lexikon, Wien, 1932.
  9. 9,0 9,1 A A Graf, H Kucera, & A Taylor. NINETY YEARS OF AVIATION IN AUSTRIA.
  10. K.u.K. or K. k. - the abbreviations explained
  11. K. von Economo. Encepahlitis lethargica. Wiener klinische Wochenschrift, May 10, 1917, 30: 581—585. Die Encephalitis lethargica. Leipzig and Vienna, Franz Deuticke, 1918.
  12. Encephalitis lethargica syndrome: 20 new cases and evidence of basal ganglia autoimmunity.
  13. C. von Economo, Wilsons Krankheit und das Syndrôme du corps strié, Zeitschr Ges Neurol. Psychiatr. (Berlin) 43 (1918) 173–209
  14. K. von Economo, Die hereditären Verhältnisse bei der Paranoia querulans. (Festschrift zur Feier des 25 Jährigen Professoren-Jubiläums von Hofrat Prof. Dr. Julius Wagner R. von Jauregg), Jahrb. Psychiatr. Neurol. (Lipsk) 36 (1914) 418–442.1918
  15. C. von Economo, Die hereditären Verhältnisse bei der Paranoia querulans (Referat: K. Löwenstein, Berlin), Zeitschr Ges Neurol Psychiatr (Refer. Ergebn.) 12 (1916) 420–421.
  16. SCHÖNBURG Տոհմաբանական կայք (անգլ.)
  17. S. Menardos, Festive session of the Academy of Athens for 25 March, Proc Acad Athens 3 (1928) 280–282.
  18. Կաղապար:Cytuj pismo
  19. Professor Economo †. In: Die Neue Zeitung, 22. Oktober 1931, S. 3
  20. Karplus IP. Constantin Baron Economo von San Serff. „Klinische Wochenschrift”. 10. 51, s. 2375, 19 grudnia 1931. DOI: 10.1007/BF01755954.
  21. Julius Wagner-Jauregg. Dr. Constantin Baron Economo von San Serff †. „Wiener klinische Wochenschrift”. 44. 44, 1931.
  22. Van Bogaert, L., Théodoridès, J. (1979). Constantin von Economo. The Man and the Scientist. Wien: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften ISBN 3-7001-0284-4.
  23. Haas, L.F. (2002). Neurological stamp. Constantin von Economo. In: Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry, 73, 81.
  24. Phosphorylated tau in cerebrospinal fluid as a marker for Creutzfeldt–Jakob disease. J Neurol Neurosurg Psychiatry 2002;73:79–82

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]