Կոնստանտին Տրուտովսկի
Կոնստանտին Տրուտովսկի ռուս.՝ Константин Трутовский | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28 (փետրվարի 9), 1826 |
Ծննդավայր | Կուրսկ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 17 (29), 1893 (67 տարեկան) |
Մահվան վայր | Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | ճարտարագետ և նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Konstantin Trutovsky Վիքիպահեստում |
Կոնստանտին Ալեքսանդրովիչ Տրուտովսկի (ռուս.՝ Константин Александрович Трутовский, 28 հունվարի (9 փետրվարի), 1826, Կուրսկ, Ռուսական կայսրություն – 17 (29) մարտի, 1893, Յակովլևկա, Օբոյանի գավառ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, Նիկոլայ Գոգոլի, Միխայիլ Լերմոնտովի, Իվան Կռիլովի ստեղծագործությունների նկարազարդող[2][3][4], Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[5][6], Ջրանկարիչների բելգիական թագավորական միության անդամ[7]։
Կոնստանտին Տրուտովսկին Ֆեոդոր Դոստոևսկու առաջին հայտնի դիմանկարի հեղինակն է. վերջինս Տրուտովսկուց երկու տարի առաջ[8] ավարտել էր Գլխավոր ինժեներական ուսումնարանի սպայական դասընթացները[9][10] փոխ-տեղակալի կոչումով[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Տրուտովսկին ծնվել է 1826 թվականի հունվարի 28-ին (նոր տոմարով՝ փետրվարի 9-ին) Կուրսկում։
Նախնական կրթությունն ստանալով Խարկովի ուսումնական հաստատություններից մեկում՝ 1839 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ[12], որտեղ սովորել է Նիկոլաևյան ինժեներական ուսումնարանում[9][10]՝ այդ ժամանակ արդեն մեծ սեր ցուցաբերելով արվեստի նկատմամբ։
1845 թվականին ավարտելով այդ ուսումնական հաստատության դասընթացն ու սպայական դասընթացները[8]՝ թողնվել է այնտեղ որպես դասուսույց և սկսել է հաճախել դասերի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ աշակերտել է Ֆեոդոր Բրունիին և պատրաստվել է դառնալ պատմական գեղանկարիչ, թեև ավելի մեծ ձգտում է ունեցել դեպի ժանրային գեղանկարչությունը։
1849 թվականին մեկնել է հայրենի կալվածք, որտեղ ժողովրդի կենցաղն այնպիսի խոր տպավորություն է թողել նրա վրա, որ դարձել է նրա հետագա աշխատանքների հիմնական թեման։ Շուտով նա թոշակի է անցել և բնակություն հաստատել գյուղում և միայն երբեմն մեկնել Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ՝ տանելով իր նկարները։
1861 թվականին «Շուրջպար Մալոռոսիայում» (ռուս.՝ «Хоровод в Малороссии», պահվում է Տրետյակովյան պատկերասրահում) նկարի համար Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից արժանացել է ակադեմիկոսի կոչման։ 1871 թվականից մինչև 1881 թվականը Տրուտովսկին՝ որպես տեսուչ, ծառայել է Մոսկվայի գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանում, ապա կրկին ապրել ու աշխատել է իր կալվածքում։
Կոնստանտին Տրուտովսկին ստեղծել է մեծ թվով նկարներ, ջրանկարներ ու մատիտանկարներ։ Ուկրաինական հասարակ ժողովրդի կյանքի տեսարաներից բացի նա պատկերել է մանր կալվածատերերի կյանքը՝ իր այդ աշխատանքներում ցուցաբերելով իր դիտողականությունը, սրամտությունն ու պոետական զգացումը։ Սակայն նկարչական ոչ պատշաճ պատրաստվածությունն ու շտապողականությունը հաճախ նվազեցնում են լավ մտահղացված ու կատարված աշխատանքները, որոնցից կարելի է նշել «Ծեսերգեր Մալոռոսիայում» (ռուս.՝ «Колядки в Малороссии», Տրետյակովյան պատկերասրահ), «Աշխատանքի ժամին» (ռուս.՝ «В рабочую пору», գտնվում է Մոսկվայում՝ Կոզմա Սոլդատյոնկովի հավաքածուում), «Սորոչինյան տոնավաճառ» (ռուս.՝ «Сорочинская ярмарка»), «Ժամադրություն» և «Կալվածատեր քաղաքական գործիչներ» նկարներն ու «Ճաշից հետո, ամառային ժամանակ» (ռուս.՝ «После обеда, в летнюю пору») և «Բարերարներ» («Благодетели», Տրետյակովյան պատկերասրահ) ջրանկարները[13]։
Կոնստանտին Տրուտովսկին մահացել է 1893 թվականի մարտի 27-ին (նոր տոմարով՝ մարտի 29) Յակովլևկա հայրենի կալվածքում։ Թաղվել է Օբոյանի Բոգորոդիցկի-Զնամենսկի արական վանքում, որ ամբողջովին ավերվել է բոլշևիկների կողմից 1924 թվականին[14]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Տրուտովսկին ամուսնացած է եղել հայտնի քննադատ և հասարակական գործիչ Սերգեյ Ակսակովի զարմուհու՝ Սոֆյա Ալեքսեևնա Սամբուրսկայայի հետ։ Նրա որդին՝ Վլադիմիր Կոնստանտինովիչը (1862-1930), եղել է արվեստաբան, դրամագետ, Մոսկվայի հնագիտական միության քարտուղար[15], ամուսնացած է եղել սուրբ Սերաֆիմ Սարովսկու զարմուհու՝ Ալեքսանդրա Վլադիմիրովնա Մոշնինայի հետ և ունեցել է երկու դուստր՝ Նադինն ու Նատաշան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Շուրջպար Կուրսկի նահանգում» (1860), կտավ, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ
-
«Դրամահավաք եկեղեցու համար» (1863), կտավ, յուղաներկ, Զապորոժիեի մարզային պատկերասրահ
-
«Колядки в Малороссии» (նախքան 1864), կտավ, յուղաներկ, Ռուսական պետական թանգարան
-
«Խոտանոցում» (1872), կտավ, յուղաներկ, Տյումենի կերպարվեստի մարզային թանգարան
-
«Քաղաքացի ճանապարհորդներին առաջարկում են մրգեր ճամփեզրին» (1873), կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու
-
«Գյուղական ուսուցչուհի» (1883), կտավ, յուղաներկ, Թաթարստանի հանրապետության կերպարվեստի պետական թանգարան
-
«Բքի ժամանակ» (1887), կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու
-
«Շուկա գավառում» (նախքան 1893), կտավ, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ
-
«Հագցնում են ծաղկեպսակ» (նախքան 1893), կտավ, յուղաներկ, Խարկովի պատկերասրահ
-
«Տեսարան ջրհորի մոտ» (նախքան 1893), կտավ, յուղաներկ, Ց. Սամպիլովի անվան հանրապետական պատկերասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Трутовский Константин Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Гл. ред. Мануйлов В. А., Редкол.: Андроников И. Л., Базанов В. Г., Бушмин А. С., Вацуро В. Э., Жданов В. В., Храпченко М. Б. Лермонтовская энциклопедия. — М.: Советская Энциклопедия, 1981. — 746 с. — (АН СССР. Институт русской литературы: Пушкинский дом). — 150 000 экз.
- ↑ Ровинский Д. А. Словарь граверовъ // Подробный словарь русских гравёров 16-19 вв = Подробный словарь русскихъ граверовъ XIV - XIX вв.. — Санкт-Петербург: Императорская Академия наук, 1895. — Т. II. — С. 512. — 581 с.
- ↑ Гришина Надежда 9 февраля - день рождения К. А. Трутовского(ռուս.) // Новости Радищевского музея. — Саратов: ФГУК «Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева», 2009. — В. от 9 февраля.
- ↑ Кондаков С. Н. Живописцы // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — Санкт-Петербург: Императорская Академия художеств, 1914. — Т. II. — С. 200. — 453 с.
- ↑ Трутовский Константин Александрович // Тихоходки — Ульяново. — М. : Советская энциклопедия, 1977. — С. 274. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 26).
- ↑ Булгаков Ф. И. Трутовскiй, Константинъ Александровичъ // Наши художники. Живописцы, скульпторы, мозаичисты, гравёры и медальеры на Академических выставках последнего 25-тилетия.. — СПб.: Типография А. С. Суворина, 1890. — Т. II (Л — Я). — С. 210-215. — 298 с.
- ↑ 8,0 8,1 Максимовский М. С. Список бывших воспитанников Главного Инженерного училища по годам выпусков (в 1845 году) // Исторический очерк развития Главного Инженерного училища, 1819-1869 = Историческiй очеркъ развитiя Главнаго Инженернаго Училища, 1819-1869. — Санкт-Петербург: Типография Императорской Академии наук, 1869. — С. 105. — 183 с.
- ↑ 9,0 9,1 Максимовский М. С. От начала царствования Императора Николая I до подчинения Николаевской Инженерной академии и училища непосредственно Главному Инженерному управлению (1825-1863) // Исторический очерк развития Главного Инженерного училища, 1819-1869 = Историческiй очеркъ развитiя Главнаго Инженернаго Училища, 1819-1869. — Санкт-Петербург: Типография Императорской Академии наук, 1869. — С. I, 93. — 183 с.
- ↑ 10,0 10,1 22 февраля (6 марта) 1855 Указом императора Александра II Главное Инженерное училище, в честь основателя Императора Николая I переименовано в Николаевское Инженерное училище [1], [2].
- ↑ Максимовский М. С. Список бывших воспитанников Главного Инженерного училища по годам выпусков (в 1843 году) // Исторический очерк развития Главного Инженерного училища, 1819-1869 = Историческiй очеркъ развитiя Главнаго Инженернаго Училища, 1819-1869. — Санкт-Петербург: Типография Императорской Академии наук, 1869. — С. 101. — 183 с.
- ↑ Шахов Н. Ф. Трутовский Константин Александрович (1826 — 1893) // Гордость земли курской. Сборник очерков о знаменитых земляках / Сост. Шехирев М. Ф.. — Курск: Редакционно-издательский отдел Курского ЦНТИ, 1991. — 1000 экз.
- ↑ Трутовскiй // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — Санкт-Петербург: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1902. — Т. XXXIV «Трумпъ—Углеродистый кальцiй». — С. 8. — 482, [4] с. : ил с.
- ↑ Токмаков Павел Известные личности в Обоянском монастыре.(ռուս.) // «Курские епархиальные ведомости» : ежемесячная газета. —Курск, 2010. — В. от декабря 2010.
- ↑ «Трутовские: Константин Александрович (1826-1893) – художник, академик живописи; его сын Владимир Константинович (1862-1930) - искусствовед, нумизмат, секретарь Московского археологического общества». Номер фонда: 890. Количество единиц хранения: 335. (ռուսերեն). Российский государственный архив литературы и искусства. Крайние даты документов: 1852 - 1921 гг. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edward Strachan, Roy Bolton Konstantin Alexandrovich Trutovsky // Россия и Европа в девятнадцатом веке = Russia & Europe in the Nineteenth Century. — London: Sphinx Fine Art, 2008. — P. 92. — 242 p. — ISBN 978-1-907200-02-1
- Верещагина А. Г. Трутовский Константин Александрович (1826 - 1893) - живописец-жанрист. // Русское искусство. Очерки о жизни и творчестве художников середины XIX века / Под редакцией А. И. Леонова. — М.: Искусство, 1958. — 780 с.(չաշխատող հղում)
- Новицкий А. П. Передвижники и их влияние на русское искусство = Передвижники и влiянiе ихъ на русское искусство. — М.: Издание книжного магазина Гроссмана и Кнебель, 1897. — С. 43. — 176 с.
- А.Артюхова. Константин Трутовский - иллюстратор. Киев, 1929. (На украинском языке).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жизнь и творчество К.А Трутовского на портале ″Воскресный день″
- Константин Трутовский. Набор открыток. Киев, 1976.
- Академик за «Хоровод...»(ռուս.) // «Курская правда» : Областная общественно-политическая газета. — Курск: АУКО «Редакция газеты «Курская правда», 2011. — В. от 25 февраля.
- «К. А. Трутовский в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն). Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
- «Трутовский Константин Александрович на сайте АртРу.инфо» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
- «Трутовский Константин Александрович на сайте «Русская живопись»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- Составитель Гойзман Ш. Р. «Трутовский Константин Александрович в Малай Курской Энциклопедии» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
- Степанов Владимир Его картины знал народ(ռուս.) // «Курская правда» : Областная общественно-политическая газета. — Курск: АУКО «Редакция газеты «Курская правда», 2006. — В. от 6 апреля. — № 262 (23973). Архивировано из первоисточника 1 Հուլիսի 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Տրուտովսկի» հոդվածին։ |
|