Jump to content

Կոնստանտին Սատունին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Սատունին
Ծնվել էմայիսի 20, 1863(1863-05-20)
Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 10, 1915(1915-11-10) (52 տարեկան)
Մցխեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունկենդանաբան
Գործունեության ոլորտկենդանաբանություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ

Կոնստանտին Ալեքսեևիչ Սատունին (մայիսի 20, 1863(1863-05-20), Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10, 1915(1915-11-10), Մցխեթի շրջան, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան), կայսերական ժամանակաշրջանի ռուս կենդանաբան և թերիոլոգ, Կովկասի կենդանական աշխարհի՝ հատկապես կաթնասունների համակարգման ու ուսումնասիրության ոլորտում առանցքային ներդրում ունեցած գիտնական։

Եղել է առաջիններից մեկը, որն ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհում տարածված կովկասյան ընձառյուծի տարբերությունները ազգակից համարվող մյուս տաքսոններից՝ առաջարկելով գիշատչի դասակարգումը որպես առանձին ենթատեսակ (Felis ciscaucasica):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Սատունինը ծնվել է 1863 թվականի մայիսի 20-ին Յարոսլավլ քաղաքում՝ հեռագրային տեխնիկի ընտանիքում։ Սովորել է (սկսած 1869-ից) Մոսկվայի առաջին գիմնազիայում, որտեղ եղել է Գրիգորի Կոժևնիկովի համադասարանցին։ 8-րդ դասարանում ձախողել է ավարտական քննությունները և հետագայում կրթությունն ավարտել Չեռնիգովում (ներկայումս՝ Չեռնիհիվ, Ուկրաինա)։ 1885-1890 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժնում։

1893 թվականից աշխատել է Թիֆլիսում գործող Կովկասյան մետաքսագործության կայանում՝ որպես կենսաբանական լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքային գործունեության ընթացքում ուսումնասիրել է Կովկասի հարավային շրջանների կենդանական աշխարհը՝ հավաքելով ձկների, սողունների և կաթնասունների մեծաթիվ նմուշներ։

1907-1915 թվականներին ծառայել է Կովկասում որպես կայսրության Գյուղատնտեսության նախարարության կիրառական զոոլոգիայի և որսի գծով ավագ մասնագետ։ Սատունինը համարվում է Կովկասի թերիոֆաունայի առաջին համալիր նկարագրողներից մեկը։ Նրա կողմից տրվել են մի շարք տաքսոնների բնութագրեր և ներկայացվել է տարածաշրջանի կենդանական աշխարհի զոոգեոգրաֆիական բաժանում։ 1912 թվականին նա առաջարկել է Կովկասի նոր՝ զոոգեոգրաֆիական հատվածային բաժանումը։ Նրա հավաքածուի մի մասը, ցավոք, կորսվել է 1948 թվականի Աշխաբադի երկրաշարժի հետևանքով։

Սատունինը համարվում է առաջին ռուս գիտնականներից մեկը, ով մասնագիտորեն զբաղվել է մանր կաթնասունների սիստեմատիկ և ֆաունիստիկ ուսումնասիրությամբ։ Հեղինակել է շուրջ 240 գիտական աշխատանքներ, միաժամանակ զբաղվելով գիտության հանրահռչակմամբ՝ հոդվածներ հրապարակելով «Բնություն և որս», «Որսորդական տեղեկագիրք» և այլ ամսագրերում։

Նա առաջիններից մեկն է, ով գիտականորեն նկարագրել է Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայում հայտնաբերված մի շարք նոր կաթնասունների տեսակներ, որոնց թվում են՝ կովկասյան խլուրդը (Talpa caucasica), շելկովնիկովի կուտորան (Neomys schelkovnikovi) և այլն։ Նա հեղինակել է նաև աշխատություններ Կովկասի ողնաշարավորների և այլ կենդանիների բազմազանության վերաբերյալ՝ ներառյալ էնտոմոլոգիա, իխթիոլոգիա, օրնիթոլոգիա, հերպետոլոգիա, զոոգեոգրաֆիա, մետաքսագործություն, որսագիտություն, ձկնորսություն և այլն։

Մահացել է 1915 թվականին՝ սրտի կաթվածից, Մցխեթայի շրջակայքում։

  1. 1,0 1,1 1,2 Сатунин Константин Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոժևնիկով Գ. Կ. Ա. Սատունին // Օռնիթոլոգիական տեղեկագիրք. 1916. № 1.