Կոնստանտին Պրեզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Պրեզան
Prezan-Constantin.jpg
հունվարի 27, 1861(1861-01-27)[1] - օգոստոսի 27, 1943(1943-08-27) (82 տարեկանում)
ԾննդավայրButimanu, Dâmbovița County, Ռումինիա
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանSchinetea
Զորատեսակինժեներական զորքեր
ԿոչումՖելդմարշալ, général de corps d'armée?, դիվիզիոնի գեներալ, բրիգադի գեներալ, գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտ և կրտսեր լեյտենանտ
Հրամանատարն էրQ25468533?, 10th Infantry Division (1916-1918)? և 7th Infantry Division (1916-1918)?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ, Q18544566? և Բալկանյան պատերազմներ
ՊարգևներՄիխայ Խիզախի շքանշան, Ռումինիայի Աստշի շքանշան, Սուրբ Աննայի շքանշան, Կառոլ I-ի շքանշան, Միխայ Խիզախի շքանշան, Միխայ Խիզախի շքանշան, Պատվավոր Լեգեոնի շքանշան և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Կոնստանտին Պրեզան (ռում.՝ Constantin Prezan, հունվարի 27, 1861(1861-01-27)[1], Butimanu, Dâmbovița County, Ռումինիա - օգոստոսի 27, 1943(1943-08-27), Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի մարշալ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ծառայությունը սկսել է 1880 թվականին լեյտենանտի կոչումով: Զինվորական կրթությունը ստացել է Բուխարեստում և Ֆրանսիայում: Ծառայել է Գլխավոր Շտաբում և եղել է Ֆերդինանդ I թագավորի խորհրդականը:

1916 թվականի օգոստոսին, Ռումինիայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուն պես, Կոնստանտին Պրեզանը ղեկավարել է 4-րդ (Հյուսիսային) բանակը: Այդ բանակը կազմված էր 7-րդ, 8-րդ և 14-րդ (4-րդ խառը բրիգադով) դիվիզիաներից (ընդամենը` 68 գումարտակ), որոնք «կցվել էին» գեներալ Լեչիցկու ռուսական 9-րդ բանակին: 1916 թվականի հոկտեմբերի վերջին ռումինական բանակների ջախջախումից հետո գլխավորել է Բուխարեստի շրջանում գտնվող ռումինական զորքերը: 1916 թվականի նոյեմբերին նշանակվել է ռումինական Գլխավոր շտաբի պետ: 1917 թվականի հունվարին ռուս արքա Նիկոլայ II-ի կողմից արժանացել է «սուրբ Գեորգի IV աստիճանի» շքանշանի[2]:

1918 թվականի նոյեմբերի 10-ին, Ռումինիայի՝ երկրորդ անգամ պատերազմի մեջ մտնելուց հետո, գեներալ Պրեզանը նշանակվել է ռումինական զորքերի գլխավոր հրամանատար: 1920 թվականին եղել է Տրանսիլվանիան ռազմակալած (օկուպացրած) ռումինական բանակի հրամանատարը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]