Կոնստանտին Պաֆֆենհոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոնստանտին Պաֆֆենգոլցից)
Կոնստանտին Նիկոլաևիչ Պաֆֆենհոլց
Константин Николаевич Паффенгольц
Ծնվել է1893 մարտի 17
գյուղ Ալբինեց, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 24, 1983(1983-09-24) (տարիքը 90)
Լենինգրադ
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱզգությունԳերմանացի
ՄասնագիտությունԵրկրաբանություն
Հաստատություն(ներ)Համամիութենական Երկրաբանական հետազոտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտերկրաբանություն[1], Պետրոգրաֆիա և geological research?[1]
Ալմա մատերՊետերբուրգի լեռնային ինստիտուտ
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԱլեքսանդր Գերասիմով
Եղել է գիտական ղեկավարԷդուարդ Մալխասյան
Ինչով է հայտնիԿովկասի երկրաբանության հարցեր՝ շերտագրություն,

տեկտոնիկա, մագմատիզմ, հրաբխականություն,
սեյսմոլոգիա, հիդրոերկրաբանություն, քարտեզահանում,

օգտակար հանածոներ
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Konstantin Paffengoltz Վիքիպահեստում

Կոնստանտին Նիկոլաևիչ Պաֆֆենհոլց (ռուս.՝ Константин Николаевич Паффенгольц, մարտի 5 (17), 1893, գյուղ Ալբինեց, Բեսարաբիա - սեպտեմբերի 24, 1983, Լենինգրադ[2]), խորհրդային երկրաբան, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[3], ՀԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ (1963) և Վրացական ԽՍՀ (1973) գիտությունների վաստակավոր գործիչ (1963)։ Ազգությամբ՝ գերմանացի[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Պաֆֆենգոլցը ծնվել է Մոլդավիայի ԽՍՀ-ի Ալբանեց գյուղում։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (19201919 թվականից աշխատել է Համառուսաստանյան երկրաբանական կոմիտեում (1939 թվականից՝ Համամիութենական երկրաբանական ԳՀԻ), 1945-1952 թվականներին՝ Երևանի համալսարանի պրոֆեսոր։ 1959 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում[5]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաֆֆենհոլցի աշխատությունները նվիրված են Կովկասի երկրաբանության ամենատարբեր պրոբլեմներին՝ շերտագրությանը, տեկտոնիկային, մագմատիզմին, հրաբխականությանը, սեյսմոլոգիային, հիդրոերկրաբանությանը, քարտեզահանմանը, օգտակար հանածոներին։ Պաֆֆենհոլցի աշխատություններում տրվում է Հայաստանի տեղը ալպիական ծալքավոր գոտում, արվում են ռեգիոնալ կարգի համեմատություններ Հայաստանի և Կովկասի կից մասերի, ինչպես նաև Երկրի Միջերկրածովյան գոտու կառուցվածքում գտնվող երկրների հետ։

Պաֆֆենհոլցը բազմաթիվ քարտեզների հեղինակ է։ Նրա Կովկասի երկրաբանական քարտեզը, որպես երկրաբանական քարտեզագրության եզակի նմուշ, ցուցադրվել է Մեքսիկայում (1966) 20-րդ միջազգային երկրաբանական կոնգրեսում։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1950)[6][7]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսական աշխարհագրական ընկերության իսկական անդամ, 1916
  • Համամիութենական միներալային ընկերության պատվավոր անդամ, 1922
  • Հայկական աշխարհագրական ընկերության անդամ, 1948-1952

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1963
  • Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1963
  • Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1973
  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, 1950
  • Լենինի շքանշան (2)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Ռուսական աշխարհագրական ընկերության ոսկե մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի և Փոքր Կովկասի նրան կից մասերի գեոլոգիական ակնարկը, 1946։
  • Մեր մոլորակի պատմությունը, 1951։
  • Геология Армении, 1948:
  • Кавказ - Карпаты - Балканы, 1971[8]:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. ՀՀՀ, հ. 4, էջ 191
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  4. Ռուսաստանի գերմանացիները. Կոնստանտին Պաֆենհոլց(չաշխատող հղում)
  5. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Konstantin Paffengolts». TheFreeDictionary.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Konstantin PAFFENGOLTS». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Կոնստանտին Պաֆֆենհոլց». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 222