Կոնստանտին Մուրուզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Մուրուզի
ռումիներեն՝ Constantin Moruzi
Դրոշ
Դրոշ
Մոլդովայի իշխան
հոկտեմբերի 12, 1777 - հունիսի 9, 1782
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ազգություն մոլդովացի
Ծննդյան օր 1730
Ծննդավայր Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Կոստանդնուպոլիս
Վախճանի օր մայիսի 1, 1787(1787-05-01) կամ 1787[1]
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս
Դինաստիա Mourousis family?
Քաղաքացիություն  Մոլդովական իշխանություն
Հայր Demetrios Mourousi?[1]
Մայր Domnitza Sultana Mavrocordat?[1]
Ամուսին Smaragda Giorgiaidissa Ghykaina?
Զավակներ Alexander Mourousis?, Georgios Mourouzis?, Demetrios Mourouzis?, Q105622510?, Ecaterina 'Catinca' Moruzi, Princess Mourousi?[1] և Anastasia Moruzi?

Կոնստանտին Մուրուզի (ռումիներեն՝ Constantin Moruzi, 1730, Կոստանդնուպոլիս - մայիսի 1, 1787(1787-05-01) կամ 1787[1], Կոստանդնուպոլիս), մոլդովացի պետական գործիչ, ֆանարիոտ Մուրուզիների իշխանական ընտանիքից, ով 1777-1782 թվականներին ղեկավարել է Մոլդովական իշխանությունը։

Եղել է մոլդովացի ղեկավար Ալեքսանդր Մուրուզիի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինը ծնվել է 1730 թվականին՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Ունի ազնվականական ծագում։ Հայրը՝ Դմիտրին, սերում էր Մուրուզիների իշխանական ընտանիքից, իսկ մայրը՝ Սմարաղդան, ծագումով հունական Խիոս կղզուց էր։

1761 թվականին Կոնստանտինը ստացել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, որից հետո զբաղեցրել է նավատորմի դրագոմանի և ապա նաև Օսմանյան կայսրության մեծ նավատորմի դրագոմանի պաշտոնը։

Ենթադրվում է, որ Կոնստանտին Մուրուզին քաղաքականապես ներգրավված է եղել իր նախորդ Գրիգոր III իշխանի սպանության մեջ[2]։ 1777 թվականի հոկտեմբերի 12-ին Կոնստանտինը դարձել է Մոլդովական իշխանության ղեկավարը և պաշտոնավարել մինչև 1782 թվականի հունիսի 9-ը։

Իր գահակալության մեծ մասը Կոնստանտինն անց է կացրել ժամանակակից Ռումինիայի Յաշ քաղաքում։ 1772 թվականի հունիսի 9-ին գահընկեց է արվել և աքսորվել Օսմանյան Հունաստանի մաս կազմող Տենեդոս, այժմ՝ Բոզջաադա կղզի։

Տիրապետել է հինգ լեզուների՝ հունարեն, լատիներեն, արաբերեն, թուրքերեն և ֆրանսերեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Pas L. v. Genealogics — 2003.
  2. Brezianu, Andrei and Spânu, Vlad (eds.) (2007) "Moruzi. Constantin" Historical Dictionary of Moldova (2nd ed.) Scarecrow Press, Lanham, Maryland, USA, p. 250, ISBN 978-0-8108-5607-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Մուրուզի» հոդվածին։