Կոնստանտին Ղարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ղարագյոզյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1927(1927-09-29)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 28, 2013(2013-04-28) (85 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970) և ակադեմիկոս (1994)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյան (սեպտեմբերի 29, 1927(1927-09-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 28, 2013(2013-04-28)), հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970): ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1986)[1]: Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1999)[2]: ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ (2012)։ Հայաստանում լիպիդոլոգիական հետազոտությունների հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանը ծնվել է 1927 թվականին Երևանում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1953 թվականին նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ 1954-1957 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի բաժանմունքում, 1957-1960 թվականներին եղել է կենսաքիմիայի բաժանմունքի գիտական քարտուղար, 1961-1986 թվականներին`Կենսաքիմիայի ինստիտուտի փոխտնօրեն (մինչև 1965 թվականը` տնօրենի տեղակալ գիտական գծով), 1986-2006 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն[3]։

1991-2013 թվականներին հիմնադրել և ղեկավարել է Հայկական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի և կլինիկական կենսաքիմիայի ամբիոնը։ Հանդիսացել է նեյրոքիմիկոսների Հայկական ընկերության նախագահ, «Նեյրոքիմիա» (Մոսկվա) հայ-ռուսական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության, ուղեղի հետազոտությունների (JBRO –International Brain Berearch Organisation) բնագավառներում միջազգային գիտական ընկերությունների անդամ (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա)։ Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ[4]։ 2004 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 2006 թվականից` ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, 2007 թվականիցՙ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի վարիչ[5][6]։

Հեղինակ է 580 հրատարակված աշխատությունների, 2 մենագրության։ Ունի 4 հեղինակային անդորագիր, որոնք վերաբերվում են թոքերի տուբերկուլյոզի կլինիկական-փորձագիտական հետազոտություններին։ Աշխատանքները վերաբերում են արյան մակարդելիության կենսաքիմիային, ֆիզիոլոգիային, ֆարմակոլոգիային, լիպիդային թաղանթաբանությանը։ Կատարել է ազատ ռադիկալային պրոցեսների դերի ուսումնասիրություններ տարբեր ախտաբանական վիճակների ծագումնաբանության հիմքում ընկած մոլեկուլակենսաբանական ռեակցիաների դրսևորման և դրանց առանձնահատկությունների մեկնաբանման նպատակով[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роль фосфолипидов в жизнедеятельности организма (1972)
  • Комбинированная антиоксидантотерапия при коронароокклюзионном инфаркте миокарда (1994)
  • Ալեքսեյ Նիկոլաևիչ Բախ.- Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1958, 50 էջ[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. Ер., 1998 ISBN 99930-1-001-7.
  • Константин Григорьевич Карагезян (К 60-летию со дня рождения): Биологический журнал АН АрмССР. - 1987. - Т. 40, № 12. - С. 1017-1018.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «АФ РАЕН - Члены Академии». www.raen.am. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  3. Ով ով է. հայեր։ Կենսագրական հանրագիտարան։ Երևան, 2005։ Հ. 1, էջ 708։
  4. «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  5. Daily, AZG. «ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԳՐԻԳՈՐԻ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  6. Հայկական համառոտ հանրագիտարան։ Երևան, 1999։ Հ. 3, էջ 471։
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Կոնստանտին Ղարագյոզյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.