Կոնստանտին Ծերեթելի
Կոնստանտին Ծերեթելի
վրաց.՝ კონსტანტინე გრიგოლის ძე წერეთელი
| |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | փետրվարի 4, 1921[1] Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
| Մահացել է | փետրվարի 27, 2004[1] (83 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բանասեր, համալսարանի դասախոս և լեզվաբան |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
| Պարգևներ | |
| Երեխա(ներ) | Իոսիֆ Ծերեթելի |
Կոնստանտին Ծերեթելի (վրաց.՝ კონსტანტინე გრიგოლის ძე წერეთელი , փետրվարի 4, 1921[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - փետրվարի 27, 2004[1]), վրացի գիտնական, բանասեր։ 1988 թվականից Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերում է ուսուցիչների ընտանիքից։ 1937 թվականին դպրոցն ավարտելուց հետո՝ Թբիլիսիի պետական համալսարանում բանասիրության ֆակուլտետում ուսումնասիրել է Կովկասի և արևելքի լեզուները։ 1945 թվականին սկսել է աշխատել Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մերձավորարևելյան լեզուների բաժնում։ 1946 թվականին ավարտել է ասպիրանտուրան։
1956 թվականին ստացել է լեզվաբանական գիտությունների դոկտորի աստիճան[3]։ 1959 թվականին էլ ստացել է պրոֆեսորի կոչում։ 1960 թվականին Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի հիմնադրման օրվանից գլխավորել է Սեմագիտության ինստիտուտը։ 1991 թվականին, իր նախաձեռնությամբ, Թբիլիսիի պետական համալսարանում ստեղծվել է Հրեա-արամեեական բանասիրության ամբիոն։ Ծերեթելին դարձել է նույն ամբիոնի առաջին վարիչը։ 1994 թվականին նա նշանակվել է Վրաստանի կրթության նախարարությանը կից Արևելյան լեզուների համակարգման կենտրոնի ղեկավար։ Արամեերենի բարբառագիտության վերաբերյալ նրա աշխատությունները հիմք են ծառայել գիտական այս ուղղվածության խնդիրների լայն ուսումնասիրության համար և խթան հանդիսացել համաշխարհային արևելագիտության մեջ այս ճյուղի ինտենսիվ զարգացման համար։
Համարվում է արամեերենի բարբառագիտության հայրը։ Նրա աշխատություններում մեծ տեղ են գրավել նաև արևելավրացական լեզուների ուսումնասիրությունները և պատմամշակութային հարաբերությունները։
1988 թվականին ընտրվել է Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[4]։ 1993 թվականին էլ ընտրվել է Ակադեմիայի նախագահության անդամ։ Անդամակցել է գիտական բազմաթիվ համայնքների, այդ թվում նաև՝ Արևելագետների գերմանական ընկերությանը։
Ծերեթելիի գիտական ձեռքբերումները հիմնված են նոր արամեերենի բարբառների ուսումնասիրմանը։ Նոր ասորերենի քերականությունից զատ, նա հրատարակել է նաև դասական սիրիական լեզվի քերականությունը, արամեերենի համապարփակ դասագիրք և աստվածաշնչյան եբրայերենի ձեռնարկ։ Չնայած Ծերեթելիի հիմնական աշխատությունները թարգմանվել են արևմտյան ժամանակակից լեզուներով, բազմաթիվ աշխատություններ էապես անտեսվել են, քանի որ դրանք հիմնականում հրատարակվել են ռուսերենով և վրացերենով։
Թաղված է Սաբուրթալոյի գերեզմանատանը։
Որդին՝ Իոսիֆը, նկարիչ էր, որը մասնակցել էր 1983 թվականին Թբիլիսիի օդանավակայանից Տու-134 ինքնաթիռի առևանգման փորձին՝ ջանալով փախչել Խորհրդային Միությունից։ Անհայտ հանգամանքներում մահացել է բանտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Каталог РГБ
- ↑ «The Georgian National Academy of Sciences. Academicians». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ծերեթելի» հոդվածին։ |
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 27 մահեր
- 2004 մահեր
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- Վրացի բանասերներ
