Կոնստանտին Իշխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Իշխանով
Ծնվել էսեպտեմբերի 23, 1970(1970-09-23) (53 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայկական ծագմամբ
Մասնագիտությունգործարար և բարերար
Զբաղեցրած պաշտոններՄշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ
ԵրեխաներԴմիտրի Իշխանով, Միխայիլ Իշխանով

Կոնստանտին Էդուարդի Իշխանով (սեպտեմբերի 23, 1970(1970-09-23), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ գործարար, բարերար։ Հիմնադրել ու մինչ օրս նախագահում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Միակ օտարերկրացին է, ով մշակույթի բնագավառում արժանացել է Մալթայի ազգային բարձրագույն մրցանակի[1]։

Դաշնակահար Դմիտրի Իշխանովի[2] հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Իշխանովը ծնվել է ԱԽՍՀ մայրաքաղաք Բաքվում։ Մայրը բժիշկ է, հայրը՝ ճարտարագետ։ 1977 թվականին ընդունվել է միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1987 թվականին։ Հենց այդ թվականին նա ընդունվել է Ազիզբեկովի անվան Նավթի ու քիմիայի ինստիտուտ։ Առաջին կուրսի ավարտին՝ 1988 թվականին, նա պարտադիր զինվորական ծառայության է անցնել ԽՍՀՄ զինված ուժերում, զորացրվել է 1989 թվականին։

Գործունեությունը Մոսկվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով ազգությամբ հայ՝ Բաքվում 1990 թվականին տեղի ունեցած ջարդերից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, ուր միանգամից փոխադրվել է Գուբկինի անվան Նավթի ու գազի պետական ակադեմիայի երկրորդ կուրս։ Ավարտել է ուսումը 1993 թվականին՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի մասնագիտացում։

1993-1995 թվականներին ասպիրանտուրա է անցել Ռուսաստանի նավթի և գազի գիտահետազոտական ինստիտուտում` որպես դիզայնի և շինարարական գործի ինժեներ՝ սակավ թափոններով, ռեսուրսներ խնայող, էկոլոգիապես մաքուր նավթարդյունաբերական համալիրներ ստեղծելու թեմայով։

Նույն տարիներին ինստիտուտում գիտաշխատող է եղել «Նավթի և գազի արտադրության ավտոմատացում» բաժնում։

1995-1996 թվականներին տնօրինել է Ռուս-ամերիկյան նավթագազային ընկերության գիտական կենտրոնը, որը զբաղվում էր նավթի և գազի արտադրության սարքավորումների մշակմամբ և զարգացմամբ։

1996-1999 թվականներին զբաղեցրել է Ռուս-ամերիկյան նավթագազային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, ապա 1999-2005 թվականներին եղել է «Electroservice» ընկերությունների խմբում գլխավոր տնօրենի տեղակալ։

2005-2009 թվականներին ղեկավարել է իր հիմնադրած «PROMTEHELEKTRO» ընկերությունների խումբը, որը մասնագիտանում էր էլեկտրական արդյունաբերական տեխնոլոգիաների ոլորտում։

Տեղափոխությունը Մալթա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-ին Կ. Իշխանովն ընտանիքով տեղափոխվեց Մալթա։

2011 թվականի ապրիլին հիմնադրել է «Մալթայի միջազգային երաժշտական փառատոն»[3] ամենամյա մշակութային նախագիծը։ Վերջինիս իրենց մասնակցությունն են ունենում ինչպիսիք են Գրիգորի Սոկոլովը, Մաքսիմ Վենգերովը, Ռեյ Չենը, Սալվատոր Ակարդոն, Անդրեաս Օտենսամերը, Նիկոլայ Լուգանսկին ու մի շարք այլ անվանի ու աշխարհահռչակ երաժիշտներ։

2015 թվականի փետրվարին հիմնադրել ու առ այսօր նախագահում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը[4]։ Վերջինս շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է միջազգային մշակութային նախագծեր Մալթայում և աշխարհով մեկ։

Հիմնադրամը տարեկան կազմակերպում է դասական երաժշտության տասնյակ փառատոններ և համերգներ, բազմաթիվ վարպետության դասեր, բալետային և թատերական ներկայացումներ։ Հիմնադրամը նպաստում է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների ստեղծագործական գործունեությանը և հնարավորություն է տալիս արտիստներին ելույթ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր վայրերում, ներառյալ Նյու Յորքի Քարնեգի հոլը, Բեռլինի ֆիլհարմոնիան, Վիեննայի ֆիլհարմոնիան, Munich Gasteig-ը և այլն։

Կոնստանտին Իշխանովի աջակցությամբ տարբեր նվագախմբերի շրջագայություններ են կազմակերպվում դեպի Եվրոպա, Ասիա և Ամերիկա։

2019 թվականի ապրիլին Իշխանովը դարձավ միակ օտարերկրացին, ով մշակույթի բնագավառում արժանացել է Մալթայի ազգային բարձրագույն մրցանակին՝ «Բացառիկ ավանդ Մալթայի մշակութային կյանքում» անվանակարգում[5]։

2019 թվականի դեկտեմբերի սկզբին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայացած բարեգործական մեծ համերգի շրջանակներում Իպոլիտով-Իվանովի անվան ինստիտուտի ռեկտոր Վալերի Վորոնայի կողմից Կոնստանտին Իշխանովին շնորհվեց մեկ մեդալ ևս՝ երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար[6]։

Բնակվելով Մալթայում՝ նա արգասաբեր գործունեություն է ծավալում Հայաստանի և Մալթայի միջև մշակութային հարաբերությունների խորացման ուղղությամբ, այդ թվում՝ խթանելով հայկական մշակույթի հանրահռչակման գործընթացը[7]։

Հայաստանում Կոնստանտին Իշխանովի հիմնադրամը տարիներ շարունակ խթանում է մշակութային կյանքի զարգացումն ու հանդես գալիս որպես մի շարք միջոցառումների կազմակերպիչ։ Դրանք և՛ դասական երաժշտության փառատոներ են‚ որոնք անցկացվում են Հայաստանում‚ և՛ բազմաթիվ հայ հայտնի ու երիտասարդ երաժիշտների (Հայկ ԿազազյանՆարե ԱրղամանյանԽաչատրյանի անվան տրիո, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ) համերգային շրջագայություններն աշխարհի տարբեր երկրներում։

2019 թվականին հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում կայացած միջոցառումներից հատկանշական են «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական միջազգային փառատոնը[8] և «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը[9], որոնք իրենց մասշտաբով, յուրահատկությամբ ու համաշխարհային ճանաչման հյուրերի ներգրավմամբ (Յուրի Բաշմետ, Քշիշտոֆ Պենդերեցկի, Կառլ Ջենկինս, Ալեքսեյ Շոր, Գիդոն Կրեմեր) այդ օրերին Հայաստանը վերածեցին մշակութային կենտրոնի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Il-Premju Għall-Arti 2019 • Мальтийский вестник». Мальтийский вестник (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Dmitry Ishkhanov (Malta) LIVE at Eurovision Young Musicians 2016». Youtube.com. 03/09/2016.
  3. «Malta International Music Festival».
  4. «European Foundation for Support of Culture». www.eufsc.eu.
  5. «Il-Premju Għall-Arti 2019». Maltese Herald. 26/04/2019.
  6. «В Москве прошел концерт к 100-летию института им. Ипполитова-Иванова». 04/12/2019. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Աշխարհը պետք է բացահայտի հայ տաղանդներին. Կոնստանտին Իշխանով». 20/01/2020.
  8. «Երևանում մեկնարկում է «Ժամանակակից դասականներ» միջազգային երաժշտական փառատոնը». Azatutyun.am. 01/11/2019.
  9. ««Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման հայաստանյան պրեմիերան». Youtube.com. ShoghakatTVcompany. 09/06/2018.