Կոնստանտին Թումանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Թումանով
մայիսի 19, 1862(1862-05-19) - փետրվարի 4, 1933(1933-02-04) (70 տարեկան)
Կոչումգեներալ-լեյտենանտ
ԿրթությունՆիկոլաևի հեծելազորային ուսումնարան
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Կոնստանտին Ալեքսանդրովիչ Թումանով (ռուս.՝ Константин Александрович Туманов, մայիսի 19, 1862(1862-05-19) - փետրվարի 4, 1933(1933-02-04)), ռուս ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1917), Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1862 թվականի մայիսի 19-ին Ռուսական կայսրությունում։ 1881 թվականին անցել է ծառայության։ 1883 թվականին՝ Նիկոլաևի հեծելազորային ուսումնարանն ավարտելուց հետո, ստացել է կոռնետի աստիճան և տեղափոխվել Նիժնի Նովգորոդի դրագունական 17-րդ գունդ։ 1887 թվականին դարձել է պորուչիկ, 1894 թվականին՝ շտաբս-ռոտմիստր]], 1896 թվականին՝ ռոտմիստր, 1904 թվականին՝ փոխգնդապետ։ 1904 թվականից Դաղստանի հեծելազորային 2-րդ գնդի կազմում մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին։ Մարտական ծառայության և արիության համար 1906 թվականի փետրվարի 23-ին պարգևատրվել է «Արիության համար» ոսկե զենքով։

1908 թվականից եղել է գնդապետ, Լիտվայի 5-րդ ուլանական գնդի հրամանատար։ 1912 թվականից եղել է գեներալ-մայոր, 9-րդ հեծելազորային դիվիզիայի 1-ին բրիգադի հրամանատար։ 1914 թվականից իր բրիգադի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1916 թվականից եղել է Զաամուրսկի հեծելազորային 1-ին բրիգադի հրամանատար։ 1917 թվականի մայիսի 5-ին արիության համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշանով։

1917 թվականից եղել է գեներալ-լեյտենանտ, 9-րդ հեծելազորային դիվիզիայի ղեկավար։ 1917 թվականի ապրիլից եղել է հեծելազորային 2-րդ կորպուսի հրամանատար։

Հոկտեմբերյան հեղափոխության ավարտից հետո՝ 1917 թվականին, արտագաղթել է Ֆրանսիա, եղել է ռուսական համազորային միության անդամ։

Կոնստանտին Թումանովը մահացել է 1933 թվականի փետրվարի 4-ին Կաննում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1889)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1904)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1905)
  • Ոսկե զենք «Արիության համար» (ՌՈ 23.02.1906)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1911, Շքանշանի սրեր՝ ՌՈ 01.09.1915)
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան սրերով (ՌՈ 13.01.1915)
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան սրերով (ՌՈ 28.01.1915)
  • Սուրբ Վլադիմիրի շքանշան սրերով (ՌՈ 07.05.1915)
  • Սուրբ Գևորգի 4-րդ աստիճանի շքանշան (05.05.1917)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Туманов, Константин Александрович. // Проект «Русская армия в Великой войне».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волков С. В. Генералитет Российской империи: Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II: в 2 томах. — М.: Центрполиграф, 2009. — Т. 2: Л—Я. — С. 690. — ISBN 978-5-227-02055-0.
  • Исмаилов Э. Э. Золотое оружие с надписью «За храбрость». Списки кавалеров 1788—1913. — М., 2007. — С. С. 256, 504. — ISBN 978-5-903473-05-2;
  • Шабанов В. М. Военный орден Святого Великомученика и Победоносца Георгия. Именные списки 1769—1920. (Биобиблиографический справочник). — М.: Русскiй мiръ, 2004. — 922 с. — 3000 экз. — ISBN 5-89577-059-2.
  • Юрий Асадов. Армянский генеральский корпус царской Рос¬сии. Историко-биографические очерки (1724-1921). – Москва: Издательство «Перо», 2016. С. 124-125 — ISBN 978-5-906871-34-3
  • Меружанян А. Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге. - Санкт-Петербург: третье издание, издательство "Роза ветров", 2014, с.241 — ISBN 978-5-906634-11-5
  • ВП по военному ведомству//Разведчик №1263, 20.01.1915 г.
  • ВП по военному ведомству//Разведчик №1269, 03.03.1915 г.
  • ВП по военному ведомству//Разведчик №1288, 14.07.1915 г.
  • ВП по военному ведомству//Русский Инвалид №200, 1915 г.
  • РГВИА: Ф.409. Оп.1. п/с 106-627 (1910 г.)