Կոնստանտին Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոնստանտին Դանիելյան
Ծնվել էհունվարի 29, 1936(1936-01-29)[1] (88 տարեկան)
ԾննդավայրՏավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961)
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1980) և պրոֆեսոր (1985)

Կոնստանտին Գրիգորի Դանիելյան (հունվարի 29, 1936(1936-01-29)[1], Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1985)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Դանիելյանը ծնվել է Հայաստանի Տավուշի մարզի Թովուզ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1975 թվականից աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1985 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության, հոգեթերապիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ։

1996 թվականից Ժնևի հոգեբուժական բարեփոխման անդամ է, 1998 թվականից՝ Նյու Յորքի ԳԱ ակադեմիայի անդամ, 1999 թվականից՝ Վաղ պսիխոզների միջազգային ընկերակցության անդամ, 2001 թվականից՝ Հոգեբույժների միջազգային ընկերակցության անդամ։

Աշխատանքները վերաբերում են շիզոֆրենիայի, ալկոհոլամոլության, ալկոհոլային հոգեգարության, թմրամոլության հարցերին, հոգեսեռական խանգարումներին, արտածին օրգանական պսիխոզներին։ Առաջարկել է ոչ սովորական ալկոհոլային պսիխոզների նոր դասակարգում[2]։

Գիտական աշխատանքների և մենագրությունների հեղինակ է[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալկոհոլային հոգեօրգանական համախտանիշ, ռուսերեն, ուսումնական ձեռնարկ, 1988։
  • Գիտակցության ալկոհոլային բնույթի երազանման խանգարումներ, 1987 (համահեղինակ)։
  • Էպիլեպսիան և նրա բուժման հարցերը, 1995։
  • Атипичные алкогольные психозы и атипичные психозы сложной этиологии, Ереван, 1980[4].
  • Алкогольный онейроид, Ереван, 1989[5].
  • Алкогольный делирий и делириозно-онейроидные психозы сложной структуры, Ереван, 1977.
  • Клиника, дифференциальная диагностика и лечение типичных и структурно-слобных разидуально-органических психозов, Ереван, 1996 (համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998 - ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1228
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Даниелян, Константин Григорьевич - Атипичные алкогольные психозы и атипичные психозы сложной этиологии - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Даниелян, Константин Григорьевич - Алкогольный онейроид - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.