Կոնստանտին Բազելյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կոնստանտին Բազելյուկ
Bazelyuk.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կոնստանտին Սերգեևիչ Բազելյուկ
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ 1993, ապրիլի 12
Ծննդավայր Վիտյազևո, Կրասնոդարի երկրամաս,
Ռուսաստան
Հասակ 187 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԲԿՄԱ (Մոսկվա)
Համար 71
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-մինչ հիմա Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 8 (1)
Ազգային հավաքական
2011-2013
2013-2014

Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19 տ.)

Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21 տ.)

5(1)

6(5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կոնստանտին Սերգեևիչ Բազելյուկ (ռուսերեն՝ Константин Серге́евич Базелю́к, ապրիլի 12, 1993 թ., Վիտյազևո, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, խաղում է ԲԿՄԱ ակումբում, Ռուսաստանի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազելյուկը տոնում է «Ռոստովի» դարպասը խփած մեկնարկային գոլը

ԲԿՄԱ (Մոսկվա)

«ԲԿՄԱ» ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2013 թ. ապրիլի 17-ին, երբ թիմը մրցում էր «Ենիսեյ» ակումբի հետ Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում։ Այդ խաղում Բազելյուկը խաղադաշտ մտավ 73-րդ րոպեին, փոխարինելով Ահմեդ Մուսային, իսկ խաղն ավարտվեց Բազելյուկի թիմի տարած հաղթանակով՝ 3։ 0 հաշվով[1]։

2013 թ. սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խաղում, երբ թիմը մրցում էր «Ռոստով») ակումբի հետ, Բազելյուկը խաղադաշտ մտավ խաղի 68-րդ րոպեին, փոխարինելով Պրեմիեր լիգայում մեկնարկային հանդիպում անցկացնողի՝ Վիտինյոին։ 2 րոպե անց՝ 70-րդ րոպեին, ֆուտբոլիստը գլխի հարվածով գրավում է մրցակցի դարպասը Ահմեդ Մուսայի կատարած փոխանցումից հետո։ Այդ խաղում կրկին հաղթանակ տարան Բազելյուկի խաղընկերները[2]։

2013 թ. սեպտեմբերի 17-ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, երբ թիմը մրցում էր «Բավարիա» ակումբի հետ Մյունխեն քաղաքում։ Այդ խաղում ԲԿՄԱ-ն զիջեց մրցակցին 3։ 0 հաշվով[3]։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում Բազելյուկը խաղացել է Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական խաղերում։ Մասնակցել է 6 հանդիպման, դարձել 5 գոլի հեղինակ[4]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
  • Gold medal icon.svg Ռուսաստանի գավաթակիր - 2012/2013
  • Gold medal icon.svg Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2013

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թ. տվյալներով Բազելյուկը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը[5]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. մարտի 15-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթի խաղարկություն Սուպերգավաթ Եվրոպայի Լիգա Չեմպիոնների Լիգա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Գ.Փ. Խաղեր Գոլեր Գ.Փ. Խաղեր Գոլեր Գ.Փ. Խաղեր Գոլեր Գ.Փ. Խաղեր Գոլեր Գ.Փ. Խաղեր Գոլեր Գ.Փ.
ԲԿՄԱ (Մոսկվա) 2012/13 0 0 0 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 0 0
2013/14 8 1 0 2 1 0 0 0 0 0 0 0 2 0 0 12 2 0
Ընդհանուր 8 1 0 3 1 0 0 0 0 0 0 0 2 0 0 13 2 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]