Կոնստանտին Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այվազյան Կոստանդին Գրիգորի
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1896 թվահանի ապրիլի 19
Ծննդավայր Զանգեզուրի գավառի Վանք գյուղում
Վախճանի օր 1937

Այվազյան Կոստանդին Գրիգորի (1896–1937), կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ապրիլի 19-ին, Զանգեզուրի գավառի Վանք գյուղում (այժմ՝ ՀԽՍՀ Մեղրու շրջան)։ Սովորել է Բաքվում, Բաքվի կոմունայի ժամանակ ծառայել է կարմիր բանակում։ 1920 թվականի մայիսի 7-ին մասնակցել է «Վարդան զորավար» զրահագնացքում կայացած խորհրդակցությանը, ընտրվել Դիլիջանի գավառի հեղկոմի անդամ։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1921—1923 թվականներին ղեկավար աշխատանք է տարել էջմիածնի, Նոր Բայազետի (Կամո) գավառային կուսկոմիտեներում։ 1926 թվականից եղել է Հայաստանի ջրային տնտեսության պետ։ Ընտրվել է Հայաստանի Կենտգործկոմի, Անդրկենտգործկոմի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png