Կոնստանտին Ալյանչիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Ալյանչիկով
մայիսի 16, 1874({{padleft:1874|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:16|2|0}}) - օգոստոսի 17, 1936({{padleft:1936|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:17|2|0}}) (62 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ
Զորատեսակ հետևազոր
Մարտեր/պատերազմներ Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Կոնստանտին Ալյանչիկով (ռուս.՝ Константин Николаевич Алянчиков, մայիսի 16, 1874({{padleft:1874|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:16|2|0}}) - օգոստոսի 17, 1936({{padleft:1936|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:17|2|0}}), Փարիզ), գեներալ-լեյտենանտ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, Սպիտակ շարժման մասնակից, ուղղափառ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1874 թվականի մայիսի 16-ին, սերել է ռյազանյան ազնվականներից: 1891 թվականի սեպտեմբերի 1-ին ավարտել է Մոսկովյան 3-րդ կադետական կորպուսը, 1893 թվականին` Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանը և, ստանալով պոդպորուչիկի կոչում, ծառայության է անցել 16-րդ հրետանային բրիգադում: Այնուհետև ծառայել է Կովկասյան ռեզերվային հրետանային բրիգադայում: 1903 թվականին ավարտել է Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիան (1-ին կարգով): 1904 թվականի հունիսի 16-ից ռազմանավային պաշտոնի թեկնածու էր, 1906 թվականի նոյեմբերի 6-ից եղել է պահեստազորում:

1907 թվականի նոյեմբերի 30-ին նշանակվել է Մերձամուրյան ռազմական օկրուգի ռազմական քննիչ, 1909 թվականի մայիսի 28-ից` Վիլենի ռազմա-օկրուգային դատարանի դատախազ, 1914 թվականի օգոստոսի 23-ից` 190-րդ հետևակային գնդի հրամանատարի օգնական, 1915 թվականի մայիսի 14-ից` 28-րդ Սիբիրյան հրաձգային գնդի հրամանատար, 1916 թվականի փետրվարի 3-ից` 129-րդ հետևակային դիվիզիայի բրիգադի հրամանատար, 1917 թվականի փետրվարի 8-ից` 5-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, 1917 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 14-ը`129-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, 1917 թվականի օգոստոսի 14-ից եղել է Մինսկի ռազմական օկրուգի շտաբի ռեզերվում: Ռուսաստանի հարավի Զինված ուժերում մասնակցել է Սպիտակ շարժմանը: Մինչև 1920 թվականի աշնանը էվակուացվել է Թեոդոսիայից, էմիգրացիայում է եղել Ֆրանսիայում: 1930 թվականին Փարիզում ելույթ է ունեցել մեծ իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի կայսերական տիտղոսի ընդունման արարողությանը:

Մահացել է 1936 թվականի օգոստոսի 17-ին Փարիզում, թաղված է Սենտ-Ժենեվեվ-դե-Բուա գերեզմանատանը:

Ռազմական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոդպորուչիկ (07.08.1893 թ.)
  • Պորուչիկ (13.07.1897 թ.)
  • Շտաբս-կապիտան (28.08.1900 թ.)
  • Կապիտան (23.05.1903 թ.) գիտական հաջողությունների համար
  • Փոխգնդապետ (06.12.1907 թ.)
  • Գնդապետ (06.12.1911 թ.)
  • Գեներալ-մայոր (06.12.1915 թ.)
  • Գեներալ-լեյտենանտ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1905 թ.)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1910 թ.)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (20.05.1915 թ.)
  • Գեորգիևյան զենք (10.06.1915 թ.)-109-րդ Վոլգյան հետևակային գնդում հաջողությունների համար
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (29.09.1915 թ.)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան սրերով (17.03.1916 թ.).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Список полковникам по старшинству. Составлен по 01.03.1914. — СПб., 1914.
  • Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М., 2003.
  • «Военный орден святого великомученика и победоносца Георгия. Биобиблиографический справочник» РГВИА. — М., 2004.
  • Картотека участников Белого движения, составляемая С. В. Волковым, Е. А. Волковой и И. И. Вишняковой и представленная на сайте «Русское зарубежье»
  • Российское зарубежье во Франции. 1919—2000. Биографический словарь. — Т. 1: А-К. / Сост. Мнухин Л., Авриль М., Лосская В. — Наука; Дом-музей Марины Цветаевой. — М.: 2008. Информацию предоставил Константин Подлесский
  • Волков С. В. Генералитет Российской империи: Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. — В 2-х т. — М.: Центрполиграф, 2009.
  • ВП 1914—1917 и ПАФ 1917.
  • ВП по военному ведомству // Разведчик. — № 1291, 04.08.1915.
  • ВП по военному ведомству // Разведчик. — № 1295, 01.09.1915.