Կոնստանտին Աբատուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Աբատուրով
Ծնվել էդեկտեմբերի 27, 1911(1911-12-27)
ԾննդավայրԿոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ
Վախճանվել էհունվարի 19, 2001(2001-01-19) (89 տարեկան)
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԼենինգրադի Վ.Վորովսկու անվան ժուռնալիստիկայի պետական ​​ինստիտուտ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Կայքkmtn.ru/~kounb/kos/writer/write_a1.html
Կոնստանտին Աբատուրով Վիքիդարանում

Կոնստանտին Իվանի Աբատուրով (ռուս.՝ Константин Иванович Абатуров, դեկտեմբերի 27, 1911(1911-12-27), Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ - հունվարի 19, 2001(2001-01-19)), ռուս արձակագիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է խրճիթ-ընթերցարանում, գյուղխորհրդում, կոլտնտեսությունում, 1932 թվականից «Буйский ударник» շրջանային թերթում։ 1937 թվականին հեռակա կարգով ավարտում է Լենինգրադի ժուռնալիստիկայի ինստիտուտը։ Աշխատել է մարզային «Северная правда» թերթի խմբագրի տեղակալ, Կոստրոմայի գրահրատարակչատան տնօրեն, «Лесная промышленность» թերթի սեփական թղթակից։

Առաջին գրական ստեղծագործությունները լույս են տեսել 1930-ական թվականների սկզբին. «Շոկշանի կոլտնտեսականների հաղթանակը» («Победа шокшанских колхозников»), «Ձկնորսներ» («Рыбаки»), «Նոր սահմաններ» («Черты нового»), «Հյուսիսային մետաքս» («Северный шелк») ստեղծագործությունները նվիրված են գյուղի սոցիալական փոփոխությունների թեմային։ Գրել է «Юровская тетрадь», «В строю» վեպերը, պատմվածքներ, վիպակներ, ակնարկներ և «Моя Шача» հուշերի գիրքը։

1956 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է։ Եղել է ՌԽՖՍՀ գրողների միության 1-ին հիմնադիր համագումարի պատվիրակ։ «Պատվո նշան» շքանշանի ասպետ է (1981):

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В районном городе. — Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1976.
  • Тихая пристань: Рассказы. — М.: Современник, 1976.
  • Юровские тетради: Роман-хроника. — М.: Современник, 1982.
  • Грибная пора: Повести и рассказы. — Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1982.
  • В строю: Роман. — Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1989.
  • В краю Мазая. — Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1993.
  • Моя Шача. — Кострома, 1996. (Литературная Кострома: Январь-март).
  • Земля зовет…: Избранное. — Кострома, 2001.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Աբատուրով» հոդվածին։