Կոնստանտինոս Տասուլաս
Կոնստանտինոս Տասուլաս հուն․՝ Κωνσταντίνος Τασούλας | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 17, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Յանինա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Աթենքի համալսարան[2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Հունաստանի նախագահ |
Կուսակցություն | Նոր ժողովրդավարություն[2] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կոնստանտինոս (Կոստաս) Տասուլաս (հուն․՝ Κωνσταντίνος (Κώστας) Τασούλας, հուլիսի 17, 1959[1], Յանինա), հույն իրավաբան, քաղաքական և պետական գործիչ, Հունաստանի նախագահ (2025 թվականից սկսած), «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցության անդամ։ Նախկինում եղել է Հունաստանի խորհրդարանի խոսնակ (2019֊2025), Հունաստանի խորհրդարանի պատգամավոր (2000֊2025), Հունաստանի մշակույթի նախարար (2014֊2015)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտինոս Տասուլասը ծնվել է 1959 թվականի հուլիսի 17-ին Յանինայում։ Ավարտել է Աթենքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1988֊1989 թվականներին որպես Բրիտանական խորհրդի անդամ աշխատել է Լոնդոնում։
1981֊1990 թվականներին եղել Եվանգելոս Ավերոֆի գրասենյակի հատուկ քարտուղար։ Քսենոֆոն Զոլոտասի ղեկավարությամբ Տասուլասը 1989֊1990 թվականներին աշխատել է որպես հատուկ խորհրդատու՝ Մշակույթի, Ազգային տնտեսության և Գյուղատնտեսության նախարարություններում։
1990֊1993 թվականներին Կոնստանտինոս Տասուլասըը զբաղեցրել է Հունաստանի արտաքին առևտրի կազմակերպության նախագահի պաշտոնը։ 1990 թվականին ընտրվել է Կիֆիսիայի քաղաքապետարանի խորհրդի անդամ, իսկ 1994 թվականին՝ Կիֆիսիայի քաղաքապետ։
2000 թվականի ապրիլին ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից Յանինայի շրջանում։ Նա 2004, 2007, 2009, 2012, 2015, 2019 և 2023 թվականներին վերաընտրվել է խորհրդարանի անդամ։
2006 թվականին նշանակվել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական ներկայացուցչի տեղակալ, 2007 թվականին՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ։
2010 թվականի փետրվարին Կոնստանտինոս Տասուլասը ընտրվել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար։
2013 թվականի հունիսին նշանակվել է Կոնստանտինոս Կարամանլիսի անվան ժողովրդավարության ինստիտուտի նախագահ։
2014 թվականի հունիսի 10-ին նշանակվել է Հունաստանի մշակույթի նախարար՝ Անտոնիս Սամարասի կառավարությունում։
2018 թվականին նշանակվել է «Նոր դեմոկրատիա» կուսակցության գլխավոր զեկուցողը Սահմանադրության վերանայման հարցում։
2019 թվականի հուլիսի 18-ին ընտրվել է Հունաստանի խորհրդարանի խոսնակ։ 2023 թվականի մայիսի 29-ին կրկին ընտրվել է խորհրդարանի խոսնակ[3], իսկ հունիսի 25-ին՝ երրորդ անգամ[4]։
Հունաստանի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հունվարին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանին է ներկայացրել Կոնստանտինոս Տասուլասի թեկնածությունը՝ երկրի նախագահի պաշտոնում։ Նա ընդունել է իր թեկնածության առաջադրումը, ինչը հանգեցրել է ընդդիմության քննադատությանը[5]։
2025 թվականի փետրվարի 12-ին Հունաստանի խորհրդարանը չորս փուլից բաղկացած քվեարկությունից հետո երկրի նախագահ է ընտրել Կոնստանտինոս Տասուլասին[6][7]։
Նոր նախագահի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/5453
- ↑ 2,0 2,1 https://vouliwatch.gr/mp/tasoylas-konstantinos
- ↑ Парламент Греции переизбрал нынешнего спикера перед роспуском парламента
- ↑ https://www.hellenicparliament.gr/Vouleftes/Viografika-Stoicheia/?MPId=29514a2b-4306-4629-a36a-d88ab7d66ff2, Κωνσταντίνος Αν. Τασούλας.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|last=
|title=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Tasoulas' presidential nomination draws criticism from left-wing opposition». ekathimerini.com (անգլերեն). 2025-01-15. Վերցված է 2025-01-24-ին.
- ↑ «Greece's new president is a leading advocate of bringing home the Parthenon sculptures from Britain». AP News (անգլերեն). 2025-02-12. Վերցված է 2025-02-12-ին.
- ↑ «Konstantinos Tasoulas elected new president of Greece». ekathimerini.com (անգլերեն). 2025-02-12. Վերցված է 2025-02-12-ին.
- ↑ «Парламент Греции избрал президентом Костаса Тасуласа». TACC (ռուսերեն). Վերցված է 2025-02-12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The experienced politician with a long career on the doorstep of the Presidency of Greece
- Konstantinos Tasoulas elected new president of Greece
- Greece’s new president is a leading advocate of bringing home the Parthenon sculptures from Britain
- Հունաստանը նոր նախագահ ունի
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտինոս Տասուլաս» հոդվածին։ |
|