Կոնստանս Բեննեթ
Կոնստանս Բեննեթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | հուլիսի 24, 1965[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Fort Dix, New Hanover Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Կրթություն | Չեյփինի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Բենեթ, մայր՝ Էդրիեն Մորիսոն |
Ամուսին(ներ) | Henry de La Falaise?, Գիլբերտ Ռոլանդ, Chester Moorehead?, Philip Morgan Plant? և John Theron Coulter? |
Երեխա(ներ) | Peter Bennett Plant?[3], Lorinda Roland?[3] և Christina Gyl Consuelo Roland?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
constancebennett.byethost14.com | |
Կոնստանս Կեմպբելլ Բեննեթ (անգլ.՝ Constance Campbell Bennett, հոկտեմբերի 22, 1904[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - հուլիսի 24, 1965[1][2][3][…], Fort Dix, New Hanover Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորքում, դերասաններ Ռիչարդ Բեննեթի և Էդրիեն Մորրիսոնի որդին է[5]։ Բացի իրենից, ընտանիքում ևս երկու դուստր է եղել, նրա քույրերը դերասաններ են եղել՝ Բարբարա և Ջոան Բեննեթներ[5]։
Պատանեկության ժամանակ նա ցանկացել է գնալ մենաստան, բայց ձգտումը դեպի դերասանական արվեստը նրան վեր է բարձրացրել և գնացել ծնողների հետքերով[6]։ Նրա առաջին ելույթը կայացել է 1916 թվականին՝ համր ֆիլմերից մեկում։ Հետագա մի քանի տարիներին Բեննեթը շարունակել է նկարահանվել, մինչև 1925 թվականը ամուսնացած չի եղել և կինեմատոգրաֆը չի թողել։ Նրա վերադարձը կինոյում կայացել է 1929 թվականին՝ ամուսնալուծությունից հետո և արդեն ձայնային ֆիլմում։ Կոնստանս Բեննեթը կարճ ժամանակում մեծ էկրանին մեծ հաջողությունների է հասել, շնորհիվ «Ամենապարզ ճանապարհը» (1931) և «Ինչ արժե՞ Հոլիվուդը» (1932) կինոնկարների դերերի[7]։
1940ական թվականներին դերասանուհին արդեն պակաս պահաջված է եղել մեծ էկրանին, բայց շարունակել է շատ աշխատել թատրոնում և ռադիոյում։ Միևնույն ժամանակ նա վաստակել է իր մեծ ունեցվածքը, բուն ընկերության կոսմետիկա և հագուստ արտադրելու շնորհիվ։ Նրա վերջին դերը կինոյում դարձել է «Մադամ X» դրամայում Լանա Թըրներ հերոսուհու սկեսուրի դերը, էկրանին է դուրս եկել 1966 թվականին, արդեն Կոնստանս Բեննեթի մահից հետո. մահացել է 1965 թվականի հուլիսին՝ ներուղեղային արյունազեղումներից։ Լինելով բրիգադայի գեներալի կինը, դերասանուհին թաղվել է Արլինգտոնյան գերեզմանատանը՝ Վաշինգտոնում։ Նրա ավանդի համար ամերիկյան կինոստուդիան Հոլիվուդյան փառքի ծառուղիում նրան հատկացել է աստղ, որը գտնվում է մոտ իր քրոջ՝ Ջոան Բեննեթի աստղին։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Բնագիր անվանումը | Դեր | |
---|---|---|---|---|
1916 | ֆ | The Valley of Decision | ||
1922 | ֆ | Վկայություն | Evidence | Էդիտ |
1925 | ֆ | Իմ տղան | My Son | Բեթի Սմիթ |
1925 | ֆ | Սալլի, Իրեն և Մերին | Sally, Irene and Mary | Սալլի |
1926 | ֆ | Ամուսնանա՞նք | Married? | Մարշա Լիվինգստոն |
1929 | ֆ | Հարուստ մարդիկ | Rich People | Կոննի Հեինդեն |
1930 | ֆ | Աստծու Որդին | Son of the Gods | Ալլանա Վագներ |
1931 | ֆ | Ամենապարզ միջոցը | The Easiest Way | Լոլլի Մերդոկ |
1931 | ֆ | Ծնված սեր | Born to Love | Դորիս Քենդալլ |
1932 | ֆ | Ինչ արժե՞ Հոլիվուդը | What Price Hollywood? | Մերի Էվանս |
1932 | ֆ | Ռոքաբայ | Rockabye | Ջուդի Քերոլլ |
1933 | ֆ | After Tonight | ||
1934 | ֆ | Չելլինիի վեպերը | The Affairs of Cellini | դքսուհի Ֆլորենցի |
1935 | ֆ | Աշխատանքից հետո | After Office Hours | Շերոն Նորվուդ |
1937 | ֆ | Տոպպեր | Topper | Մարիոն Քելբի |
1941 | ֆ | Երկերեսանի աղջիկը | Two-Faced Woman | Գրիզելդա Վոն |
1946 | ֆ | Ամռանը՝ անկախության հարյուրամյակի օրը | Centennial Summer | Զենիա Լասկալլես |
1947 | ֆ | Կասկածներից դուրս | The Unsuspected | Ջեին Մոինիհեն |
1948 | ֆ | Խելացի աղջիկը | Smart Woman | Պաուլա Ռոջերս |
1951 | ֆ | Քեզնից փոքր և չես զգա | As Young as You Feel | Լուսիլ Մաքինլի |
1966 | ֆ | Մադամ X | Madame X | Էստել Անդերսոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
- ↑ https://walkoffame.com/constance-bennett/
- ↑ 5,0 5,1 Kellow, Brian (2004). The Bennetts: An Acting Family. Lexington, Kentucky: University Press of Kentucky. ISBN 978-0813123295.
- ↑ Thomson, David (2014). The New Biographical Dictionary of Film (անգլերեն). Alfred A. Knopf. էջ 85. ISBN 9780375711848. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). New York, NY: Oxford University Press. էջ 180. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. «Constance Bennett Calls on You, talk.»
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 24 մահեր
- 1965 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ