Կոնչա Բույկա
Կոնչա Բույկա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Concha Buika |
Ի ծնե անուն | իսպ.՝ María Concepción Balboa Buika |
Նաև հայտնի է որպես | Buika |
Ծնվել է | մայիսի 11, 1972[1] (52 տարեկան) Պալմա դե Մալյորկա, Իսպանիա[2] |
Երկիր | Իսպանիա և Հասարակածային Գվինեա |
Ժանրեր | flamenco jazz?, ջազ[3], փոփ և լատինական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ[3] |
Լեյբլ | Warner Music Group |
Պարգևներ | |
Concha Buika Վիքիպահեստում |
Կոնչա Բույկա (իսպ.՝ Concha Buika, մայիսի 11, 1972[1], Պալմա դե Մալյորկա, Իսպանիա[2]), իսպանացի երգչուհի, հայտնի իր ինքնատիպ և վառ կատարումներով։ Կատարում է մի շարք ժանրերով՝ ֆլամենկո, ջազ, տանգո, սոուլ, ռումբա։ Բազմաթիվ անգամներ առաջադրվել է Լատինական Ամերիկայի Գրեմմիին։ Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի տակ ես ապրում եմ» ֆիլմի երկու երգերի կատարող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնչա Բույկան ծնվել է Բալեարյան կղզիներում, որտեղ իր ընտանիքը քաղաքական փախստականի կարգավիճակով եկել է Հասարակածային Գվինեայից: Հայրը՝ Խուան Բալբոա Բոնեկեն (Juan Balboa Boneke) գրող է և գվինեական նախկին քաղաքական գործիչ։ Ներկայումս Կոնչա Բույկան ապրում է ԱՄՆ-ում։
Դեռևս մանկության տարիներին Կոնչա Բույկան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ։ Պալմա դե Մայորկայի աղքատ թաղամասը դարձավ նրա երկրորդ տունը։ Նա մեծացավ գնչու ընտանիքների հարևանությամբ և հենց այդտեղ էլ իր համար բացահայտեց ֆլամենկոն։ Հարուստ մշակույթը, որը շրջապատում էր երգչուհուն մանկության տարիներին, իր արտացոլումը գտավ Կոնչայի տաղանդի մեջ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնչա Բույկայի արվեստը չի սահմանափակվում մի որոշակի երաժշտական ժանրով։ Հակառակը, նրա ստեղծագործություններում հանդես են գալիս բազմաթիվ երաժշտական ոճեր. նա շատ է օգտագործում տարբեր ոճերի խառնուրդը։
Բոլոր ժանրերը, ինչպես եղբայրները, միմյանց հետ կապված են լոկ յոթ նոտաներով, դիեզներով և բեմոլներով։ Բոլոր երաժշտական ժանրերը նույնն են, դրանք ծառայում են մի նպատակի համար՝ օգնել պատմելու, թե ինչով են նրանք ապրում, իրենց նկրտումների, վախերի, կենսական պայքարների մասին[4] - Կոնչա Բույկա
|
Երգչուհին իմպրովիզացիաների, նորարարությունների սիրահար է։ Շատ հաճախ է հանդես գալիս այլ երաժիշտների հետ զանազան նախագծերում.
- Վիկտորիա Աբրիլի հետ «Putcheros do Brasil» նախագծում (2005)
- Վադես Բեբոյիհետ «Bahía negra» նախագծում (2005)
- Խոսե Լուիս Պերալեսի հետ «No es casualidad» նախագծում (2006)
- Ռամոն Պորրինայի (Ramón Porrina) հետ «Bulería» նախագծում (2007)
- Մարիզայի հետ «Pequeñas verdades» նախագծում (2008)
- Արվանիտակի Էլեֆտերիայի հետ «Mírame» նախագծում (2008)
- Նելլի Ֆուրտադոյի հետ «Fuerte» նախագծում (2009)
- Iván «Melón» Lewis հետ «Mírame» և «Perla marina» նախագծերում(2010)
- Դենի Նոյելի (Dany Noel) հետ «Esa boca» նախագծում (2010)
- Խավիեր Լիմոնի (Javier Limón) հետ «Oro santo» (2010), «Habanerias» (2008) և «En el mismo lugar» նախագծերում (2005)
- Սիլի հետ «You get me» նախագծում (2010)
- Անտոնիո Կարմոնայի (Antonio Carmona) հետ «Las cuarenta» նախագծում (2011)
- Անուշկա Շանկարի հետ «Casi uno» նախագծում (2011)
- Յասմին Լևիի հետ «Olvídate de mí» նախագծում (2012)
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնչա Բույկայի առաջին սկավառակը, որն ունի «Mestizüo» անվանումը, լույս է ընծայվել 2001 թվականին։
2008 թվականին դրան հաջորդեց երկրորդ սկավառակը՝ «Niña de fuego» (Կրակ աղջիկը), որը դարձավ միջազգային ճանաչման բանալին։ Նա դարձավ աշխարհահռչակ և հանդես եկավ Լոս Անջելեսում, Մայամիում և Նյու Յորքում։ «Niña de fuego» ալբոմը 2008 թվականին առաջադրվեց Լատինական Ամերիկայի Գրեմմիի երկու անվանակարգերում՝ «Տարվա ալբոմ» և «լավագույն վերադաշնակում»։
2009 թվականի սեպտեմբերին Նելլի Ֆուրտադոյի հետ համատեղ թողարկեց «Fuerte» (Ուժեղ) անունով սկավառակը։
2009 թվականի հոկտեմբերին լույս տեսավ «El último trago» (Վերջին գավաթը) ալբոմը՝ ի պատիվ Չավելա Վարգասի և Բեբո Վալդեսի 90-ամյակներին։ Այն ձայնագրվել էր Կուբայում Չուչո Վալդեսի ու վերջինիս քառյակի հետ միասին։ Այս ալբոմը նրան բերեց առաջին Գրեմմի մրցանակը որպես «Արևադարձային ազգային լավագույն ալբոմ»։
Երգչուհու երկու՝ «Por el amor de amar» և «Se me hizo fácil» երգերը հնչել են Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի տակ ես ապրում եմ» ֆիլմում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mestizüo, Յակոբ Սուրեդայի հետ (Jacob Sureda) (2005)
- Buika (2006)
- Mi Niña Lola (2007)
- Niña de Fuego (2008)
- El Último Trago, Չուչո Վալդեսի հետ (Chucho Valdés) (2009)
- En Mi Piel (2011)
- La noche más larga (2013)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե սկավառակ (Disco de oro) «Mi niña Lola» ալբոմի համար (2006)
- Իսպանական երգի լավագույն ալբոմ (Mejor Album canción española) «Mi niña Lola» ալբոմի համար (2007)
- Լավագույն վերադաշնակում (Mejor Productor Artístico) «Mi niña Lola» ալբոմի համար (2007)
- Գերմանական երաժշտական քննադատների մրցանակ (Premio de la crítica fonográfica Alemana) «Mi niña Lola» ալբոմի համար (2007)
- Ոսկե սկավառակ (Disco de oro) «El último trago» ալբոմի համար (2010)
- Գրեմմի մրցանակ, որպես «Արևադարձային ազգային լավագույն ալբոմ» «El último trago» ալբոմի համար (2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #133277836 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
- ↑ интервью c José Manuel Simián (youtube)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը (իսպ.) Արխիվացված 2016-04-12 Wayback Machine
- «Los artistas somos los verdaderos políticos» Արխիվացված 2012-11-07 Wayback Machine
- ճեպազրույց ARCADIA (youtube)
- Ֆեյսբուք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնչա Բույկա» հոդվածին։ |
|