Կոնոն դը Բետյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնոն դը Բետյուն
ֆր.՝ Conon de Béthune
Ծնվել էմոտ 1150[1]
ԾննդավայրԱրտուա, Ֆրանսիա
Մահացել է1219[1]
Մահվան վայրԹրակիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուհին ֆրանսերեն
Մասնագիտությունբանաստեղծ, Տրուվեր, կոմպոզիտոր և գրող
Ծնողներհայր՝ Ռոբերխտ V վան Բեթյուն, մայր՝ Adelaide (?)?
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
 Conon de Béthune Վիքիպահեստում

Կոնոն դը Բետյուն (գործածվում է նաև Կոնոն Բետյունցի անվանաձևը. ֆր.՝ Conon de Béthune, մոտ 1150[1], Արտուա, Ֆրանսիա - 1219[1], Թրակիա, Բուլղարիա), ֆրանսիացի առաջին նշանավոր տրուվերը։ Եղել է Լատինական կայսրության ռեգենտը 1216—1217 և 1219—1220 թվականներին։

Պատառիկներ կյանքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է պիկարդցի ազնվական։ Մասնակցել է Խաչակրաց 3-րդ և 4-րդ արշավանքներին, ինչպես նաև 1204 թվականի Կոստանդնուպոլսի գրավմանը։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնոն դը Բետյունից պահպանվել է մեկ տասնյակ բանաստեղծություն, որոնց մեջ աչքի են ընկնում Խաչակրաց արշավանքներին ձոնված երգերը։ Այդ գործերին հատուկ են վառ երանգավորումը, տեմպերամենտը, երբեմն նաև նուրբ քնարականությունը. հատկանիշներ, որոնցով նա կարողացել է դուրս գալ կուրտուազական պոեզիայի կաղապարներից։ Ահա Խաչակրաց արշավանքին նվիրված նրա երգերից մեկի մի տունը.

Աստված բազմել է սուրբ գահին իր տիրական,
Որ տեսնի իր գերեզմանը փրկողներին,
Որոնց հանեց խավար բանտից, երբ ինքնակամ
Ելավ խաչը, որ ավարն է պիղծ թուրքերի։
Կանարգեք այն, եթե թողնենք ոսոխներին,
Եթե ծեր չեք կամ հիվանդ ու թշվառական,
Իսկ առողջ և հարուստ մարդուն ու ջահելին
Անվայել է տանը փակվել կնոջ նման[2]։
(Թարգմ. Հենրիկ Բախչինյան)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118669907 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Հ.Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 18-19.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Византийский словарь: в 2 т. СПб., 2011.
  • Dictionnaire des lettres françaises: Le Moyen Age. Paris: Fayard, 1964.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնոն դը Բետյուն» հոդվածին։