Լանա Կոնդորը ծնվել է 1997 թվականի մայիսի 11-ին[4]Վիետնամում, քաղաք Կանտխոում։ Նա մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում[5]։ 1997 թվականի հոկտեմբերի 6-ին նրան որդեգրել են ամերիկացի ծնողները՝ Մերի Կերոլ Խոբոլդը և Ռոբերտ Կոնդորը։ Նա ունի խորթ եղբայր՝ Արթուրը[6][7]։ Նրա հայրը՝ լրագրող, երկու անգամ առաջադրվել է Պուլիցերյան մրցանակի համար և եղել է Yahoo! Sports-ի փոխնախագահ[8]։ Կոնդորը ընտանիքի հետ ապրել է Լենգլի քաղաքում, Վաշինգտոնի և Նյու-Յորքի նահանգներում։ Նրանք տեղափոխվել են Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, երբ աղջիկը եղել է 15 տարեկան[5]։
Մանկության տարիներին Կոնդորը ուսումնասիրել է բալետը, ներառյալ Ջոֆրիի բալետը[9]։ Նա շարունակել է պարել Լոս Անջելեսի[10] բալետում և սովորել է իմպրովիզացիոն թատրոնում[11]։ Նաև այցելել է Նյու-Յորքի կինոակադեմիայի դասընթացներին և դերասանների համար Այիելյան ամառային կոնսերվատորին , 2014 թվականին եղել է Կալիֆորնիայի արվեստի ամառային դպրոցի աշակերտուհի։ Ավագ դպրոցում սովորել է Նյու Յորքի կիրառական արվեստի մասնագիտական դպրոցում[12]։ 2015-ին ավարտել է Լոս Անջելեսի Նոտր-Դամ ակադեմիան[10] Կոնդորը գրնացված է եղել Լոյոլի Մերիմաունտի համալսարանում[13]։
Լանա Կոնդորի առաջնախաղը դարձավ Ջուբիլի մուտանտի դերը Բրայան Սինգերայի սուպերհերոս Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս ֆիլմում, դուրս եկած 2016 թվականի մայիսի 27-ին[14]։ Նա նկարահանվել է Փիթեր Բերգի «Հայրենասերի օրը» ֆիլմում, որը նկարագրում է Բոստոնյան մարաթոնի պայթյունի դեպքերը և հետևանքները[15] Ֆիլմը վարձույթով դուրս է եկել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին։ Հաջորդ տարի նա նկարահանվել է «Սիրուհին ավագ դպրոցից» ռոմանտիկ թրիլերում Ջեյմս Ֆրանկոյի և Ջուլիա Ջոնսի հետ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 4-ին Lifetime հեռուստաալիքով[16]։ Կոնդորը կխաղա Կայոմիի դերը Ջեյմս Քեմերոնի «Ալիտա.Մարտական հրեշտակ» ապագա ֆիլմում։ Ֆիլմի թողարկման նախատեսվող ժամանակը 2018 թվականի հուլիսի 20-ն է[17]։ Կոնդորը կխաղա Լարա Ջին Քովիին ապագա «Բոլոր տղաներին,որոնց ես սիրել եմ» ռոմատիկ ֆիլմում՝ հիմնված Ջեննի Խանի համանուն վեպի վրա[18]։ Ֆիլմը կարտադրի Ուիլ Սմիթը[19]։