Կոնդենսատորների միացումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնդենսատորների միացումը կատարվում է երկու եղանակով՝ զուգահեռ և հաջորդական։ Իրար միացնելով մի քանի կոնդենսատոր` կարելի է ստեղծել մարտկոց, որը համարժեք կլինի մեկ կոնդենսատորի։ Կախված միացման ձևից` կարելի է ստանալ տարբեր ունակությամբ մարտկոցներ։

Հաջորդական միացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնդենսատորների լիցքը նույնն է, երբ միացումը հաջորդական է։ Իրոք, C1 ունակությամբ կոնդենսատորի ներքևի շրջադիրը և C2 ունակությամբ կոնդենսատորի վերևի շրջադիրը, միացված լինելով հաղորդալարով, ունեն միևնույն φ′ պոտենցիալը։ Այդ շրջադիրները, շրջապատված լինելով մեկուսիչ միջավայրով, կազմում են լիցքավորված հաղորդիչների փակ համակարգ։ Ուստի՝ նշված շրջադիրների ընդհանուր լիցքը զրո է. մեկի բացասական և մյուսի դրական լիցքերը մոդուլով նույնն են։ Հետևաբար՝ C1 և C2 ունակություններով կոնդենսատորներն ունեն նույն q լիցքը։ գրելով հետևյալ ակնհայտ հավասարությունը՝ φ12=(φ1-φ′)+(φ′-φ2), և նկատի ունենալով, որ (φ12)/q=1/C, որտեղ C-ն համարժեք կոնդենսատորի ունակությունն է, իսկ (φ1-φ′)/q=1/C1, (φ′-φ2)/q=1/C2, կստանանք՝ 1/C=1/C1+1/C2։ Այստեղից՝ C=C1C2/(C1+C2), որը կարող ենք ընդհանրացնել կամայական թվով կոնդենսատորների համար։

Զուգահեռ միացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնդենսատորների զուգահեռ միացման դեպքում երկու կոնդենսատորների վերևի շրջադիրները միացվում են φ1 պոտենցիալ ունեցող կետին, իսկ ներքևի շրջադիրները՝ φ2 պոտենցիալ ունեցող կետին։ Հետևաբար երկու կոնդենսատորների վերևի և ներքևի շրջադիրների միջև պոտենցիալների տարբերությունը (յուրաքանչյուր կոնդենսատորի լարումը) նույնն է։ Նշանակելով համարժեք կոնդենսատորի լարումը U-ով, առանձին կոնդենսատորներինը՝ U1-ով և U2-ով, կարող ենք գրել՝ U1=U2=U=φ12։ Հասկանալի է, որ այս դեպքում մարտկոցի՝ համարժեք կոնդենսատորի ընդհանուր լիցքն առանձին կոնդենսատորների լիցքերի գումարն է՝ q=q1+q2։ Այս հավասարության մեջ տեղադրելով q=CU, q1=C1U, q2=C2U, կստանանք համարժեք կոնդենսատորի ունակությունը՝ C=C1+C2, որը կարելի է ընդհանրացնել կամայական թվով կոնդենսատորների համար։