Կոնգրես (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Lua–յի սխալ՝ not enough memory։Lua–յի սխալ՝ not enough memory։ «Կոնգրես» (եբրայերեն՝ כנס העתידנים‎), 2013 թվականի ֆրանս-իսրայելական գիտաֆանտաստիկ կինոնկար, որը բաղկացած է խաղարկային և անիմացիոն մասերից: Ֆիլմի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը Արի Վոլմանն էր: Պրեմիերան տեղի է ունեցել 66-րդ Կաննի կինոփառատոնում 2013 թվականի մայիսի 15-ին:[15]։ Կինոյի դիստրիբյուտորները Հյուսիսային Ամերիկայում եղել են Drafthouse Films և Films We Like In Toronto ընկերությունները

Ռեժիսորը ֆիլմը կոչել է Ստանիսլավ Լեմի «Ֆուտուրոլոգիական կոնգրես» գեղարվեստական ​​​​վեպի էկրանավորում[16]։ Վեպից վերցվել է հալուցինոգենների զանգվածային օգտագործման գաղափարը, որը լրացվել է ռեժիսորի՝ դերասանների թվային սկանավորման գաղափարներով[17]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում իրադարձությունները տեղի են ունենում ժամանակակից աշխարհում։ Դերասանուհի Ռոբին Ուայթը պայմանագիր է կնքում Miramount կինոստուդիայի հետ (անունը կազմվել է Miramax և Paramount անունների համադրումից) իր նկարի օգտագործման վերաբերյալ: Էլեկտրոնային սկանավորումից հետո դերասանուհու կերպարը պահպանվում է այնպես, որ հնարավորություն է ստեղծվում նրա կերպարն օգտագործել ցանկացած ֆիլմում՝ առանց նրա մասնակցության և թույլտվության:

Երկրորդ մասում, որի գործողությունները ծավալվում են ապագայում՝ 20 տարի անց անիմացիոն աշխարհում, դերասանուհին ժամանում է հսկայական հյուրանոց, որտեղ սկսվում է կոնգրեսը: Հետո, ինչպես Լեմի գրքում, կերպարները գործում են իրականության և հալյուցինացիաների սահմանագծին՝ փորձելով պահպանել իրենց անհատականությունը: Հերոսուհին փորձում է գտնել Աշերի համախտանիշով (ուղեկցվում է լսողության և տեսողության կորուստով) տառապող որդուն, նախ՝ անիմացիոն, ապա իրական կյանքում և վերջապես վերադառնալով հնարովի աշխարհ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբին Ռայթ – Ռոբին Ռայթ
  • Հարվի Քեյթելը – Ալ
  • Դենի ՀյուսթոնՋեֆ Գրին, Miramount ստուդիա
  • Փոլ Ջամատի – Դոկտոր Բարքեր, օտոլարինգոլոգ
  • Ջոն Հեմ – Դիլան Թրուլայներ (հնչյունավորում), Ռոբին Ռայթի անիմացիոն ստուդիայի ղեկավար
  • Քոդի Սմիթ-Մաքֆի – Աարոն Ռայթ, հերոսուհու որդին
  • Սեմի Գեյլ – Սառա Ռայթ, հերոսուհու դուստրը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի որոշ տարրեր փոխառվել են Ստանիսլավ Լեմի «Ֆուտուրոլոգիական կոնգրես» վեպից[18]։

Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Բելգիայում: Անիմացիոն մասն ստեղծել է Bridgit Folman Films Gang ընկերությունը (Իսրայել), որն աշխատել են 6 ստուդիայի հետ՝ «studio 352» (Լյուքսեմբուրգ), «walking the dog» (Բելգիա), «bitteschoen» (Բեռլին), «studio Rakete» (Համբուրգ), «Studio Orange» (Լեհաստան), «Snipple» (Ֆիլիպիններ)։ Ինչպես «Վալս Բաշիրի հետ» (Waltz with Bashir) ֆիլմի դեպքում, Վոլմանն աշխատել է նկարիչ Դևիդ Պոլոնսկու և անիմացիայի ռեժիսոր Յոն Գուդմանի հետ: Դերասանների մասնակցությամբ նկարահանումները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում և Գերմանիայում 2011 թվականիի փետրվարից մինչև մարտ[19][20]։ Ֆիլմի վրա աշխատանքներն սկսվել են 2008 թվականին[21], 2011 թվականին լրացուցիչ ֆինանսավորում է ստացել ֆրանսիական Coficine-Natixis բանկից [22]։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2013 թվականին[15]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատները դրական են գնահատել ֆիլմը, և Rotten Tomatoes կայքում այն ստացել է 84% վարկանիշ (44 գրախոսական)։ Դրական է գնահատվել նաև Ռոբին Ռայթի աշխատանքը[23]։ Metacritic կայքում ֆիլմը 9 գրախոսականների հիման վրա ստացել է 100-ից 82 վարկանիշ[24]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար[25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20200609174016/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/the-congress.6030
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.metacritic.com/movie/the-congress
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt1821641/
  4. 4,0 4,1 http://www.adorocinema.com/filmes/filme-141806/
  5. 5,0 5,1 5,2 http://www.filmaffinity.com/es/film401950.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=141806.html
  7. 7,0 7,1 7,2 כנס העתידנים — 2013.
  8. Person Profile // Internet Movie Database — 1990.
  9. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  10. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://bbfc.co.uk/releases/congress-film
  12. 12,0 12,1 http://filmspot.pt/filme/the-congress-152795/
  13. http://www.telerama.fr/cinema/films/le-congres,440071.php
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 http://www.imdb.com/title/tt1821641/fullcredits
  15. 15,0 15,1 Lua–յի սխալ՝ not enough memory։
  16. Комментарий режиссёра (Director’s note) // Официальный сайт фильма: «Into the psychochemical whirlwind foreseen by Lem, the film adaptation of his novel introduces the current cinematic technologies of 3-D and motion capture»
  17. Lua–յի սխալ՝ not enough memory։
  18. Ari Folman on the Genius of Stanislaw Lem — interview Արխիվացված է Հոկտեմբեր 4, 2013 Wayback Machine-ի միջոցով: (March 2011)
  19. Lua–յի սխալ՝ not enough memory։
  20. Lua–յի սխալ՝ not enough memory։
  21. Lua–յի սխալ՝ not enough memory։
  22. Lua–յի սխալ՝ not enough memory։
  23. Lua–յի սխալ՝ not enough memory։
  24. Lua–յի սխալ՝ not enough memory։
  25. Lua–յի սխալ՝ not enough memory։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lua–յի սխալ՝ not enough memory։