Կոնգոյական աղավնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնգոյական աղավնի
Կոնգոյական աղավնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Տեսակ Կոնգոյական աղավնի
Լատիներեն անվանում
Columba unicincta
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կոնգոյական աղավնի[1] (լատ.՝ Columba unicincta) աղավնիների ընտանիքին պատկանող թռչուն[2], որն ապրում է Աֆրիկայում Սահարայից հարավ[3]։

Մարմնի երկարությունը մոտ 36 սմ է։ Մեջքը մոխրագույն է, թևերն ու պոչը մուգ մոխրագույն են։ Կոնգոյական աղավնու կտուցն ու աչքերը վառ կարմիր են[4]։

Այս տեսակն ապրում է ցածրադիր և լեռնային անտառներում՝ ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա։ Սնվում է հիմնականում բույսերի պտուղներով և տերմիտներով։

Թռիչքի ընթացքում արու թռչունների թևերը բարձր ձայն են արձակում։ Բազմացման սեզոնը տատանվում է ըստ տարածաշրջանների։ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում բնադրումը տեղի է ունենում հուլիսից հունվար և հունվարից ապրիլ, իսկ Ուգանդայում՝ մարտից ապրիլ։ Բույնը կառուցված է ծառի մանր շիվերից։ Բնում դնում է մեկ ձու կանաչավուն բծերով[5]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոյական աղավնու մարմնի երկարությունը 35-ից 36 սմ է (14 և 14 դյույմ) և քաշը 356-ից 490 գ (12,6 և 17,3 ունցիա)։ Սեռերը նման են։ Այն ունի մոխրագույն պարանոց և մարմին՝ ավելի մուգ մոխրագույն թևերով և պոչով։ Կրծքավանդակը գորշ-վարդագույն է։ Աղավնիների այս տեսակի կտուցը և աչքերը վառ կարմիր են[6]։

Աղավնիների այս տեսակը շատ բարձր ձայն է հանում։ Այն հնչում է որպես «դու, դու, դու» կամ «հու, հու, հու»[7]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանք հանդիպում են աֆրիկյան արևադարձային անտառի բաժանած երկու հատվածներում։ Մասնավորապես, դրանք կարելի է գտնել Սիերա Լեոնեում, հարավային Գվինեայում, Լիբերիայում, Փղոսկրի Ափում և Գանայում։ Այս թռչունները հանդիպում են նաև հարավարևելյան Նիգերիայում, Կամերունում, Գաբոնում, Հասարակածային Գվինեայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Ուգանդայում և Անգոլայում[6]։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոյական աղավնին սնվում է հիմնականում բույսերի պտուղներով, սերմերով և տերմիտներով[8]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացման սեզոնը տատանվում է ըստ տարածաշրջանների։ Նրանք հիմնականում բազմանում են չոր սեզոնի երկրորդ կեսին։ Էգ թռչունը հիմնականում դնում է 1-3 ձու[9]։ Եվ արու, և էգ թռչուն ծնողները երկուսն էլ զբաղվում են ձագերի մեծացմամբ։ Թուխս է նստում 14-18 օր։ Ձվից դուրս գալուց հետո ձագերը սկզբնական շրջանում սնվում են մրգերի հյութով։ Մի քանի օր անց նրանք սկսում են ընդունել նաև պինդ սնունդ։ Բույնը լքում են ձվից դուրս գալուց 20-25 օր հետո[10]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) այս տեսակը դասակարգել է հատուկ պահպանության մեջ՝ որպես քիչ մտահոգող տեսակ։ Կոնգոյական աղավնիների կոնկրետ քանակ հայտնի չէ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich), Беме, Р. Л. (Рюрик Львович)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, V. E. (Vladimir Evgenʹevich), Flint, V. E. (Vladimir Evgenʹevich), Соколов, В. Е. (Владимир Евгеньевич), Флинт, В. Е. (Владимир Евгеньевич)։ Moskva։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504 
  2. Alexandre Olivier (2015)։ La règle de l'exception։ Éditions de l’École des hautes études en sciences sociales։ էջեր 35–56։ ISBN 978-2-7132-2488-1 
  3. Check-list of North American birds, prepared by a committee of the American ornithologists' union.։ New York,: American ornithologists union,։ 1895 
  4. del Hoyo Josep, Elliott Andrew, Christie David (2020-03-04)։ «Odedi (Horornis haddeni)»։ Cornell Lab of Ornithology 
  5. Heine Ferd (1860-03)։ «Catalogue of Birds collected on the rivers Camma and Ogobai, Western Africa, by Mr. P. B. du Chailluin 1858, with notes and descriptions of new species by John Cassin»։ Journal für Ornithologie 8 (2): 126–145։ ISSN 0021-8375։ doi:10.1007/bf02001816 
  6. 6,0 6,1 Baptista L.F., Trail P.W., Horblit H.M., Boesman P. (2019)։ del Hoyo J., Elliott A., Sargatal J., Christie D.A., de Juana E., eds.։ «Afep Pigeon (Columba unicincta։ Handbook of the Birds of the World Alive։ Lynx Edicions։ Վերցված է 16 February 2019 
  7. http://www.oiseaux-birds.com/card-speckled-pigeon.html
  8. «Speckled Pigeon»։ www.oiseaux-birds.com։ Վերցված է 2018-10-24 
  9. Schwab George (1914-07)։ «Bulu Folk-Tales»։ The Journal of American Folklore 27 (105): 266։ ISSN 0021-8715։ doi:10.2307/534621 
  10. http://www.oiseaux-birds.com/card-speckled-pigeon.html
  11. «Columba unicincta: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2012-05-01։ Վերցված է 2020-10-26 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David Gibbs, Eustace Barnes i John Cox: Pigeons and Doves. A guide to the Pigeons and Doves of the world. Londyn: Christopher Helm. ISBN 978-1-873403-60-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]