Կոնայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնայի ճակատամարտ
Թվական2013 թվականի հունվարի 102013 թվականի հունվարի 18
Մասն էհակամարտություն հյուսիսային Մալիում
ՎայրԿոնա, Մալի
ԱրդյունքԿառավարական ուժերը գրավեցին քաղաքը
Հակառակորդներ
Անսար ադ-ԴինՄալի Մալի
Ֆրանսիա Ֆրանսիա
Հրամանատարներ
անհայտ էանհայտ է
Կողմերի ուժեր
մի քանի հարյուր զինյալներ զինվերական պիկապների աջակցությամբՖրանսիա 4 Mirage 2000 ինքնաթիռ, 2 Sud-Aviation Gazelle ուղղաթիռ
Ռազմական կորուստներ
4 ավտոմեքենա, 46-100 սպանվածներ[1]Մալի 11-36 սպանված, 60 վիրավորներ[2], 12 գերի[3]
Ֆրանսիա 1 օդաչու սպանված, 2 վիրավոր[4][5], 1 խոցված ուղղաթիռ, ևս 1 վնասվել է[6]

Կոնայի ճակատամարտ՝ դրվագ հյուսիսային Մալիի հակամարտությունից, որը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 10-12-ը, ինչի ընթացքում ծավալվեցին թեժ մարտեր տրատեգիական Կոնա քաղաքի համար Անսար ադ-Դին խմբավորման զինյալների և ֆրանս-մալիական զորքերի միջև։

Ռազմական գործողությունների ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի կեսին ծայրահեղական իսլամական խմբավորումները հարձակում սկսեցին երկրի հարավում։ Հունվարի 10-ին նրանք գրավեցին Կոնա բնակավայրը[7]։

Սակայն արդեն հունվարի 11-ին կառավարական զորքերը հետ մղեցին իսլամիստների հարձակումը և գրավեցին Կոնան[8][9], ինչին մեծապես նպաստեց ակտիվ զինված աջակցությունը Ֆրանսիայի կողմից։ Ֆրանսիացիները կառավարական ուժերին ցուցաբերում էին օդային աջակցություն, գործի դնելով երկու ուղղաթիռ և չորս Mirage 2000 ինքնաթիռ[10]։

Մալիի բանակի հրամանատարությունը ռազմական գործողությունների ավարտից հետո հայտարարեց ավելի քան 100 սպանված իսլամիստների[11] և 30 ոչնչացված ավտոմեքենաների մասին[12]։ ՍակայնՖրանսպրես գործակալությունը հայտնեց, որ քաղաքում հաշված են 46 հազ․ ապստամբներ, իսկ ֆրանսիական հրամանատարությունը տեղեկություն տվեց 4 ոչնչացված ավտոմեքենաների մասին։ Կոնայի համար մարտերին զոհվեց ֆրանսիական «Գազել» ինքնաթիռի օդաչուն[13], ինչպես նաև USA Today թերթի տեղեկությունով ապստամբներին հաջողվեց խոցել ֆրանսիական ուղղաթիռ[14]։ Ասսոշեյթեդ պրես-ի հաղորդմամբ իսլամիստներն ու մալիական բանակը օգտագործում են զենքեր, որոնք օգտագործվել են Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, որի ժամանակ գահազրկվեց Մուամմար ալ-Կադդաֆիին[14]։։ Մալիի կառավարական զորքերը պաշտոնական տվյալներով կորցրեցին 11 սպանված մարդ և 60 վիրավոր[15]։ Ականատեսների խոսքով կառավարական զորքերի կորուստները կազմել են մի քանի տասնյակ սպանված մարդ[12]։

Ալ-Ջազիրա հեռուստաալիքը փոխանցեց տվյալներ գերևարված առնվազն տասներկու Մալիի բականի զինվորների մասին[3]։ Սակայն ավելի ուշ, 2013 թվականի հունվարի 15-ին ֆրանսիական կողմը հակադարձեց վաղ հայտարարված տեղեկությունն այն մասին, որ Մալիի կառավարական ուժերը գրավել են Կոնան, Կոնան դեռ գտնվում էր ապստամբների հսկողության տակ[16]։

Հունվարի 18-ին Մալիում ռազմական խունտայի ներկայացուցիչը ևս մեկ անգամ հայտարարեց Կոնայի գրավման մասին[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «French Gunships Stop Mali Islamist Advance». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «France bombs Mali rebels, African states ready troops». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 Rebels capture Mali government troops
  4. Mali : après la mort rapide d'un officier, l'opération militaire s'annonce compliquée
  5. «Mali : le premier mort français de l'opération Serval». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. «Gazelle Downed in French Air Raid, Soldier Killed». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. Радикалы в Мали объявили о захвате города Кона
  8. «Франция, вступив в войну, помогла Мали остановить исламистов :: Политика :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  9. Мали отбила захваченный боевиками город Кона
  10. «Французские войска понесли первые потери в Мали». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. Малийцы насчитали в городе Кона сотню убитых боевиков
  12. 12,0 12,1 «Over 100 dead in French strikes and fighting in Mali». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. Французский летчик погиб во время операции в Мали
  14. 14,0 14,1 Hundreds of French troops drive back Mali rebels
  15. РИА Новости — Армия Мали в боях за Кону потеряла 11 военных убитыми, ещё 60 ранены
  16. France military says Mali town Konna 'not recaptured'
  17. Малийские военные отбили у повстанцев город Кона