Կոյա սան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոյա սան
ճապ.՝ 高野山
Danjogaran Koyasan12n3200.jpg
Տեսակլեռնաշղթա, Սրբազան լեռ, basin?, holy city?, ōaza?, sangō? և buddhist cemetery?
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա[1]
Վարչատարածքային միավորԿոյա
Աշխարհագրական
տեղադրություն
Kii Peninsula?
ԼեռնաշղթաKii Mountains?
Մասն էSacred Sites and Pilgrimage Routes in the Kii Mountain Range?
Բարձրությունը ծովի մակարդակից1000 մետր և 885 մետր
Պահպանման տարածքKōya-Ryūjin Quasi-National Park?
Ձևավորում810

Կոյա սան (ճապ.՝ 高野山 Կո:յա սան), լեռ Ճապոնիայի Վակայամա պրեֆեկտուրայում՝ Օսակայից դեպի հարավ[2]։

Լեռան վրա գտնվում են բազմաթիվ տաճարներ և բուդդայական սինգոն դպրոցի վանքեր[3]։ Առաջին տաճարը 819 թվականին կառուցել է սինգոն դպրոցի հիմնադիր բուդդիստ կուսակրոն Կուկայը՝ ութ լեռնային գագաթների միջև՝ 800 մետր բարձրության վրա գտնվող հովտում։ Այսօր այնտեղ են գտնվում մոտ հարյուր վանքեր, որոնք ուխտավորներին նաև գիշերակաց են առաջարկում։ Լեռան վրա գտնվում են հետևյալ հայտնի տաճարները և վանքերը[4]՝

  • Օկունո ին (奥の院), Կունայի դամբարան, որը շրջապատում է գերեզմանատունը։
  • Կոմպոն դայտո (根本大塔), պագոդա, որը սինգոն դպրոցի վարդապետության համաձայն՝ գտնվում է ամբողջ Ճապոնիան ներառող մանդալայի կենտրոնում։ Պագոդան մտնում է Գարանի համալիրի կազմում։
  • Կոնգոբու ձի (金剛峰寺), սինգոն դպրոցի գլխավոր տաճար[5]։

Լեռան վրա է գտնվում նաև Տոկուգավա տոհմի ընտանեկան դամբարանը, որը կառուցվել է երրորդ սյոգուն Տոկուգավա Իեմիցուի կողմից, տոհմի սյոգուններից այս դամբարանում ոչ ոք թաղված չէ։

Կոյա սանից սկիզբ է առնում դեպի սինտոիստական Կումանո Հոնգու թայսյա (ճապ.՝ 熊野本宮大社),、Կումանո հայաթամա թայսա (ճապ.՝ 熊野速玉大社) և Կումանո նատի թայսյա (ճապ.՝ 熊野那智大社) սրբավայրեր տանող Կումանո կոդոյի ուխտագնացության հնագույն ուղին։

Դեպի լեռը տանում է «Նանկայ Էլեկտրիկ» ընկերության երկաթուղային ճյուղը Նամբայի կայարանից Օսակա, մինչև լեռան հիմքի մոտ Գոկուրակուբասի կայարան (ճապ.՝ 極楽橋駅): Կաբելային երկաթուղին հինգ րոպեում ուղևորներին բարձրացնում է լեռան գագաթ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «About Mount Koya Danjo Garan - Mount Koya Travel Guide | Planetyze»։ Planetyze (անգլերեն)։ Վերցված է 2017-11-07 
  3. As there are many temples with identical names, Chinese and Japanese temples are traditionally given additional "mountain names". These are no geographical designations. There is no mountain called Kōya-san in Japan.
  4. «ポメラニアンに適したフード»։ www.shukubo.jp։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-20-ին։ Վերցված է 2019-02-25 
  5. «About Daimon - Mount Koya Travel Guide | Planetyze»։ Planetyze (անգլերեն)։ Վերցված է 2017-11-07 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nicoloff, Philip L. (2008)։ Sacred Koyasan: A pilgrimage to the Mountain Temple of Saint Kōbō Daishi and the Great Sun Buddha։ State University of New York Press։ ISBN 978-0-7914-7259-0 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]