Կոմպտոն Մակքենզի
Կոմպտոն Մակքենզի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուեստ Հարթլփուլ, Հարթլփուլ, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1972[1][2][3][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Էդինբուրգ[4] |
Գերեզման | Barra |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, հրատարակիչ, ինքնակենսագիր, սցենարիստ, croquet player, գիտաֆանտաստիկ գրող և վիպասան |
Լեզու | անգլերեն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մագդալեն քոլիջ, Սուրբ Պողոսի դպրոց և Colet Court? |
Գրական ուղղություններ | Շոտլանդական Վերածնունդ |
Ստեղծագործությունների ցանկ | Compton Mackenzie bibliography? |
Կուսակցություն | Scottish National Party? |
Պարգևներ | Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Ասպետ-բակալավր |
Ամուսին | Lilian MacSween?[5], Christina MacSween?[5], Faith Stone?[5], Faith Stone?, Christina MacSween? և Lilian MacSween? |
Compton Mackenzie Վիքիպահեստում |
Կոմպտոն Մակքենզի (անգլ.՝ Edward Montague Compton Mackenzie, հունվարի 17, 1883[1][2][3][…], Ուեստ Հարթլփուլ, Հարթլփուլ, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 30, 1972[1][2][3][…], Էդինբուրգ[4]), շոտլանդացի գրող, ով գրել է անգլերենով: Գրել է գեղարվեստական, խրատական, կենսագրական, պատմական գրքեր, բանաստեղծություններ և հուշագրություններ, ինչպես նաև եղել է մշակութային մեկնաբան, հեքիաթասաց և ցմահ շոտլանդացի ազգայնական: 1928 թվականին հիմնադրված Շոտլանդիայի ազգային կուսակցության համահիմնադիրներից մեկն է եղել։ Նա ասպետի բակալավրի կոչում է ստացել 1952 թվականին։
1932 թվականին «Հունական հիշողություններ» գրքի բնօրինակ հրատարակությունը Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության կողմից առգրավվել է և եղել է արգելված գրքերի ցանկում։ Այն երկրորդ անգամ հրապարակվել է 1994 թվականին The Guardian թերթում «Փակել Կոմպտոն Մակքենզիի բերանը 62 տարի անց» վերնագրով հոդվածի հրապարակումից հետո[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպտոն Մակքենզին ի ծնե եղել է թատերական ընտանիքից: Նրա պապը, հայրն ու մայրը դերասաններ են եղել[Ն 1]: Ավարտել է Օքսֆորդի համալսարանի Մագդալենի քոլեջը և ստացել նորագույն պատմության մասնագետի որակավորում[7]: Նրա առաջին դեբյուտը եղեղլ է «Պարոնը մոխրագույնում» վեպը (1907): Մակքենզին հայտնի է դարձել «Գարշելի փողոց» վեպով, որը դաստիարակության մասին գրված ինքնակենսագրական երկհատոր վեպ է (1913-1914)[Ն 2]:
Մակքենզին 1914 թվականին կաթոլիկություն է ընդունել: Պատերազմի տարիներին մասնակցել է Դարդանելի օպերացիային, աշխատել է բրիտանական հետախուզությունում:
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպտոն Մակքենզին 1920 թվականին ապրել է Կապրիում, որտեղ էլ նրա կինը սիրավեպ է ունեցել Ռենատա Բորգատիի հետ [Ն 3]։ Գրողը 1923 թվականին հիմնադրել է դասական երաժշտության (անգլ.՝ Gramophone) ամսագիրը[8]: Նա կառուցել իր տունը Շոտլանդիայի Բարա կղզում, որտեղ էլ անցկացրել է իր կյանքի մեծ մասը: Մակքենզին հանդես է եկել որպես շոտլանդացի ազգայնական և եղել է շոտլանդական ազգայնական կուսակցության հիմնադիրներից մեկը: Նա զբաղեցրել է Գլազգոյի համալսարանի ռեկտորի պաշտոնը:
Մակքենզին գրել է Daily Mail հանրահայտ թերթի համար[9]: Ղեկավարել է կրոկետի[Ն 4] սիրահարների ասոցացիան (1953-1966), սիամական կատուների[11] սիրողական ակումբը և այլն: Նա գրել է 12 հատորանոց ինքնակենսագրական գիրք «Իմ կյանքն ու ժամանակը» վերնագրով (1963-1971):
Ազդեցություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպտոն Մակքենզիի վաղ արձակը բարձր է գնահատել Հենրի Ջեյմսը և Մաքս Բիբրոմը[12]: Այն իր ազդեցությունն է ունեցել նաև Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վրա, ով հայտնի էր հատկապես «Դրախտի այս կողմը» վեպով (1920): Նրա վեպերը խանդավառությամբ կարդացել են դպրոցահասակ Ջ․ Օրուելը և Ս․ Քոնոլին:
Հունական հիշողություններ ինքնակենսագրական գիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակքենզին աշխատել է որպես դերասան, հաղորդավար և քաղաքական գործիչ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Բրիտանական հետախուզության Արևելյան Միջերկրական տարածաշրջանում: Հետագայում չորս գիրք է հրատարակել իր ծառայության փորձի վերաբերյալ: Ըստ այդ գրքերի նա ծառայել է թագավորական ծովային հետևազորում և վաստակել է կապիտանի կոչում։ Նա վատառողջ է եղել և գործնականում պիտանի չի եղել ճակատում ծառայելու համար: Գալիպոլիի արշավի ընթացքում նա հակահետախուզական աշխատանք է կատարել: 1916 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում ստեղծել է հակահետախուզական զգալի ցանց, Հունաստանն այդ ժամանակ չեզոք դիրքում էր։ Նա կասկածվել է 1916 թվականի օգոստոսին թագավորին թունավորելու փորձի մեջ, որից հետո թագավորական պալատը շրջապատվել էր կրակով՝ Մակքենզիի փախուստը կանխելու նպատակով[13]: Թեև նրա գաղտնի ծառայողական աշխատանքը բարձր է գնահատվել իր վերադասների՝ հատկապես սիր Մենսֆիլդ Սմիթ-Քամինգի կողմից, սակայն իր կրքոտ քաղաքական հայացքների և, հատկապես վենիզելիստներին աջակցելու համար Նոեմվրիանայից (1916 թվականի նոյեմբերյան դեպքերից) հետո նա վտարվել է Աթենքից[14]:
1917 թվականին հիմնադրել է Էգեյան հետախուզական ծառայություն և ամիսներ շարունակ ազատորեն ղեկավարել է այն: Նրան առաջարկվել է Կերիգոյի հանրապետության նախագահի պաշտոնը (Կերիգոն որոշ ժամանակ անկախ էր, մինչդեռ Հունաստանը մասնատված էր ռոյալիստների և վենիզելիստների միջև), որից Մակքենզին հրաժարվել է: 1917 թվականի սեպտեմբերին նա հետ է կանչվել Աթենք: Սմիթ-Քամինգը ցանկացել է նրան նշանակել իր տեղակալ, սակայն հրաժարվել է այդ մտքից Մակքենզիի ծառայողակիցների հետ ունեցած հակասությունների մասին իմանալով։ Դրանից հետո Մակքենզին այլևս պատերազմում ակտիվ դերակատարում չի ունեցել: Ըստ Մակքենզիի «Էգեյան հիշողություններ» (Aegean Memories) գրքում բերած տեղեկությունների, 1919 թվականին նա նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա, ինչպես նաև արժանացել Ֆրանսիական Պատվո լեգեոնի, Սերբական Սպիտակ արծվի շքանշանի և Հունական Քավչի շքանշանի:
1932 թվականին իր «Հունական հիշողություններ» գրքի հրապարակումից հետո Հին Բեյլիում ենթարկվել է քրեական պատասխանատվության: Պաշտոնական գաղտնիքների մասին օրենքի համաձայն նա ենթադրաբար գաղտնի փաստաթղթերից մեջբերումներ է կատարել: Դատավարության մասին նա գրել «Յոթերորդ օկտավա» (1931-1938) իր ինքնակենսագրության մեջ: Ի վերջո, նրան տուգանել են 100 ֆունտ ստեռլինգ և հետաքննության ծախսերը 100 ֆունտ ստեռլինգ։ Նրա անձնական ծախսերը գերազանցել են 1000 ֆունտ ստեռլինգը։ Մակքենզին հայտարարել է, որ մեղքի խոստովանության պայմանավորվածությունը, որը տեքստում «համաձայնություն» է նշված, եղել է դատավորի հետ նախքան դատավարության սկսելը, որի դիմաց խոստացվել էր, որ կտուգանվի 500 ֆունտ ստեռլինգ և կփոխհատուցվեն իր ծախսերը 500 ֆունտ ստեռլինգով։ Սակայն դատավարության գործը վարող իրավաբան Սիր Թոմաս Ինսկիպիին հաջողվել է այնքան նյարդայնացնել դատավորին, որ հետո նա իջեցրել է տույժերը որպես խորհրդանշական գումարի: Այնուամենայնիվ, իր պաշտպանության համար կատարված ծախսերի կրճատումը և հունական հիշողություններ գիրքը վաճառելուց հրաժարվելու պահանջը Մակքենզիին թողել են ձեռնունայն։ Նա փորձել է իշխանություններին հարցնել, թե գրքի որ հատվածներն են առարկելի, որպեսզի գիրքը նորից վերահրատարակվի: Սակայն այդ մոտեցումը մերժվել է[15]: Յոթերորդ օկտավա գրքում, որը ընդգրկում է 1939 թվականից մինչև 1945 թվականը, Մակքենզին գրում է, որ այս հարցը բարձրացվել է խորհրդարանում, և 1939 թվականին «Հունական հիշողությունների» նոր տարբերակն ի վերջո լույս է տեսել[16]: Այնուամենայնիվ, թեև առաջին հրատարակությունն առգրավվել է, դրա կրկնօրինակն ի պահ է հանձնվել Բրիտանական թանգարանին[17], բայց ընդհանուր կատալոգում հղում չի դրվել, որի հետևանքով գիրքը դարձել է անմատչելի։ 1994 թվականին The Guardian թերթը հոդված է հրապարակեց այս անոմալիայի մասին՝ «Փակել կոպտոն Մակքենզիի բերանը 62 տարի անց» վերնագրով[6]: Դրանից հետո 1932 թվականի հրատարակությունը մուտքագրվեց Բրիտանական գրադարանի հանրային կատալոգ[18]: 2011 թվականին Biteback հրատարակեց 1932 թվականի «Հունական հիշողությունների» բնօրինակ հրատարակությունը, ներառյալ Գաղտնի հետախուզական ծառայության հուշագիրը, որում մանրամասն ներկայացված են գրքի վիրավորական հատվածները:
Մակքենզին Էդուարդ VIII -ի բուռն կողմնակիցներից մեկն է եղել և պայքարել է, որ նա Վինձորի դուքս դառնալուց հետո վերադառնա Մեծ Բրիտանիա։ Time հոդվածի համաձայն, 1938 թվականին նա մտադրվել է գիրք գրել Էդուրարդին աջակցելու համար, բայց հրաժարվել է ծրագրից, երբ դուքսը խնդրել է այն չհրապարակել:
Աշխատանք կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպտոն Մակքենզիի մի շարք վեպեր էկրանավորվել են: Նա այդ կոնոնկարներում հանդես է եկել որպես սցենարիստ: «Սիլվիա Սկարլետ»[19] վեպի հիման վրա նկարահանվել է Ջորջ Կյուկորի համանուն ֆիլմը (1935): Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Քեթրին Հեփբըրն և Քերի Գրանտը:
Կինոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | վերնագիր | դեր | նոտաներ |
---|---|---|---|
1949 | անգլ.՝ Whisky Galore! | Կապիտան Բունչեր անգլ.՝ Captain Buncher | Ֆիլմի դեբյուտ |
1950 | անգլ.՝ Chance of a Lifetime | Սըր Ռոբերտ Դիսարտ անգլ.՝ Sir Robert Dysart | Ֆիլմի ավարտ |
1966 | անգլ.՝ Jackanory | Հեքիաթասաց անգլ.՝ Storyteller |
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպտոն Մակքենզին մահացել է 1972 թվականի նոյեմբերի 30-ին Էդինբուրգում, 89 տարեկան հասակում և հուղարկավորվել Շոտլանդիայի Բարա կղզու (անգլ.՝ Eoligarry) Սենթ Բարի եկեղեցու բակի գերեզմանատանը:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1919 թվականին նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա
արժանացել ֆրանսիական Պատվո լեգեոն շքանշան
Սերբական Սպիտակ արծվի շքանշան
Հունական Քավչի մեծ խաչ շքանշան
1952 թվականին Ասպետի բակալավրի շքանշան
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կոմպտոն Մակքենզիի երկու քույրերը՝ Վիոլան և Ֆեյը, նույնպես դերասանուհիներ են եղել։
- ↑ «Գարշելի փողոց» վեպը էկրանավորվել է 1922 թվականին:
- ↑ Մակքենզին գրել է նրանց սիրային կապի մասին «Անսովոր կանայք» երգիծական վեպում, 1928 թվական):
- ↑ Կրոկետը մարզական խաղ է, որի մասնակիցները հարվածում են երկար բռնակով մուրճով՝ հաջորդականությամբ տեղադրված դարպասների միջով: Այս խաղն ընդգրկված է ամառային օլիմպիական խաղերի ծրագրում: Կրոկետն Անգլիայի[10] ազնվական խաղ է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118640755 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 The Guardian 8 January 1994, page 6.
- ↑ «Compton Mackenzie: Biography on Undiscovered Scotland»։ www.undiscoveredscotland.co.uk։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Compton Mackenzie»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Compton Mackenzie»։ Britannica Kids (en-US)։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Крокет это вам не крикет»։ spbvedomosti.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Compton Mackenzie»։ www.faber.co.uk։ Վերցված է 2020-08-31
- ↑ «Faber Finds : On Compton Mackenzie by Allan Massie»։ web.archive.org։ 2012-03-15։ Վերցված է 2020-08-31
- ↑ Deacon Richard (1991)։ «British Secret Service» (անգլերեն)։ Grafton։ Վերցված է 2020-09-01
- ↑ Mackenzie Compton։ «Greek Memories»։ Վերցված է 2020-09-03
- ↑ Sir Compton Mackenzie։ Octave Seven։ էջ 104
- ↑ Sir Compton Mackenzie։ Octave Eight։ էջեր 14,15
- ↑ Գրքի պաշտոնական կնիքը թվագրված է 1932 թվականի նոյեմբերի 22-ին։
- ↑ Shelfmark Cup.410.f.383
- ↑ www.kinopoisk.ru https://www.kinopoisk.ru/film/1023/։ Վերցված է 2020-08-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Краткая биография(անգլ.)
- На сайте IMDB
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոմպտոն Մակքենզի կատեգորիայում։ |
|
- Հունվարի 17 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 1972 մահեր
- Էդինբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շոտլանդացի գրողներ
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Հետախույզներ
- Շոտլանդացի դերասաններ
- Կինո
- Շոտլանդիայի քաղաքականություն
- Անգլերեն գրականություն
- Անգլիացի վիպասաններ
- Ինքնակենսագրություններ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ինքնակենսագիրներ
- Անգլիացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Շոտլանդացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ