Կոմպսա
| Կոմպսա | |
|---|---|
| Տեսակ | հնագիտական հուշարձան և հռոմեական քաղաք |
| Երկիր | |
| Վարչատարածք | Կոնցա դելլա Կամպանիա |
| 40°52′09″N 15°19′51″E / 40.8693°N 15.3308°E | |
![]() | |
![]() | |
Կոմպսա (իտալ.՝ Compsa, հուն․՝ Κῶμψα , ժամանակակից անվանում՝ Կոնցա դելլա Կամպանիա), հիրպին ցեղի հնագույն քաղաքի ավերակները, որոնք գտնվում են Ավֆիդ գետի ակունքներում[1], Լուկանիայի սահմանին և Ապուլիայի սահմանի մոտ, ծովի մակարդակից 609 մետր բարձրության վրա[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հանձնվել է Հաննիբալին մ.թ.ա. 216 թվականին Կաննի ճակատամարտում կրած պարտությունից հետո, սակայն երկու տարի անց վերադարձվել է։ Այն հավանաբար մ.թ.ա. 89 թվականին գրավել է Լուցիոս Կոռնելիուս Սուլլան և եղել է Տիտոս Աննիուս Միլոնի մահվան վայրը մ.թ.ա․ 48 թվականին[3][4]։
Հռոմեական կայսրության օրոք, ըստ հայտնաբերված արձանագրությունների, այն մունիցիպալիտետ էր, բայց հեռու էր հիմնական ճանապարհներից[3]։
555 թվականին Կոմպսում տեղի է ունեցել ալեմաններ դաշնակից 7000 գոթերի կապիտուլյացիան, որոնց հաջողվել է փախչել հռոմեական զորքից, և ամրանալ Կոմպսի ամրոցում, որտեղ հոն Ռագնարիսի գլխավորությամբ համառ դիմադրություն են ցույց տվել, մինչև վերջապես հանձնվել են Ներսես պատրիկին[5]։
570 թվականին լանգոբարդները թալանել են քաղաքը և այն հետագայում միացվել է Սալերնոյի իշխանությանը։
Հին քաղաքի ավերակները նորից սկսել են հետազոտվել 1980 թվականի Իրպինիայի երկրաշարժի ժամանակ ժամանակակից քաղաքի ավերումից հետո։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Կոմպսին
- Մարկ Ումբրիյ Պրիմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Компса. Словарь классических древностей
- ↑ «Places: 442550 (Compsa)». Pleiades. Արխիվացված օրիգինալից 2022-09-29-ին. Վերցված է 2015-05-9-ին.
- 1 2 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Compsa». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 814.
- ↑ Michele Carluccio (2002). Conza della Campania. Il parco archeologico Compsa. De Angelis. ISBN 978-88-86218-46-7.
- ↑ Грегоровиус Ф. История города Рима в Средние века (от V до XVI столетия) Т.1-5, Спб., 1902-1912
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմպսա» հոդվածին։ |
|

