Կոմպլեքսաչափություն
Արտաքին տեսք
Կոմպլեքսաչափություն, խևլաչափություն, տրիլոնաչափություն, տիտրաչափական վերլուծության եղանակ, հիմնված է գրեթե բոլոր կատիոնների և ամինաբազուքակարբոնաթթուների փոխազդեցության դեպքում ջրում լավ լուծվող և քիչ դիսոցվող կոմպլեքս միացությունների ստացման վրա։ Տիտրման վերջնակետը հաստատում են կոմպլեքսաչափական և այլ ինդիկատորների օգնությամբ։ Պղտոր կամ խիստ գունավորված լուծույթների համար օգտագործում են առանց ինդիկատորի տիտրման եղանակներ, օրինակ, պոտենցաչափություն, կոնդուկտաչափություն են։ Կոմպլեքսաչափությունը կիրառում են հանքանյութերում, մետաղագործական արտադրանքներում, դեղագործական պատրաստուկներում մետաղի պարունակությունը, ջրի կոշտությունը որոշելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 547)։ |
|