Կոմուտատոր
Արտաքին տեսք
Կոմուտատոր (նոր լատիներեն` commutator, լատիներեն` commuto - փոխել, փոփոխել), փոխարկիչ, բաշխիչ, սարքավորում, որը էլեկտրական շղթաների միացման, անջատման, փոխարկման միջոցով ապահովում է պահանջվող ելքի շղթայի (շղթաների) ընտրությունը և դրա միացումը մուտքի շղթային (շղթաներին)։
Պարզագույն կոմուտատորներ են անջատիչը, էլեկտրամեքենայական կոլեկտորները և այլ սարքավորումներ։ Կոմուտատորի միջոցով լուծվում են ծրագրավորման, ԹՀՄ-ում կառավարման և էլեկտրական մեքենաներում շղթաների միացման խնդիրներ։ Տարբերում են էլեկտրամեխանիկական, էլեկտրոնային և էլեկտրոնաճառագայթային կոմուտատորներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 561)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմուտատոր» հոդվածին։ |
|