Կոմունիստական ինքնավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմունիստական ինքնավարություն, հասարակական ինքնավարության ձև, որը սոցիալիզմից կոմունիստական հասարակությանն անցնելու հետևանքով իր մեջ կմիավորի սովետները, արհեստակցական, կոոպերատիվ և աշխատավորական մյուս կազմակերպությունները։ Կոմունիստական ինքնավարության սկզբունքները ձևակերպվել են ՍՄԿԿ ծրագրում։ Կոմունիզմի օրոք, որն ազատ և գիտակից աշխատավորների բարձր կազմակերպություն է, կհաստատվի հասարակական իշխանություն՝ հասարակության բոլոր անդամների ակտիվ մասնակցությամբ, առանց պետության և պետական հարկադրանքի։ Տնտեսության, մշակույթի ն կառավարման ներկայիս պետական ֆունկցիաներին համանման հասարակական ֆունկցիաներ կպահպանվեն նաև կոմունիզմի ժամանակ՝ վերաճելով և կատարելագործվելով հասարակության զարգացմանը համապատասխան։ Բայց նրանց իրականացման բնույթն ու եղանակները տարբեր կլինեն, քան սոցիալիզմի օրոք։ Պլանավորման և հաշվառման, տնտեսության ղեկավարման և մշակույթի զարգացման ղեկավար մարմինները կկորցնեն քաղաքական բնույթը և կդառնան հասարակության ինքնավարության մարմիններ։ Կոմունիստական հասարակությունը կլինի աշխատանքի մարդկանց բարձր կազմակերպված համագործակցություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 559 CC-BY-SA-icon-80x15.png