Կոմինո (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կոմինո
մալթ.՝ Comino

Վարչատարածքային բաժանում Այնսիլեմ
Կղզեխումբ Մալթական արշիպելագ
Մակերես 3.5 կմ² կմ2
Բնակչություն 3 մարդ մարդ

Կոմինո (մալթ.՝ Comino), փոքրիկ կղզի Միջերկրական ծովում։ Մտնում է Մալթական արշիպելագի մեջ։ Կղզին տեղակայված է Մալթա և Գոցո կղզիների միջև։ Մակերեսը 3.5 կմ² է։ Մտնում է Այնսիլեմ վարչական միավորի մեջ։ 2017 թվականի դրությամբ կղզու բնակչությունը 3 մարդ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու անվանումը ծագում է չամանի սերմերի անունից, որը լայն տարածում ունի կղզում։

Հռոմեական տիրակալության շրջանում Կոմինոն երբեմն բնակեցվել է գյուղացիներով, բայց երկարատև ժամկետով կղզին կղզին չի բնակեցվել, եթե չասենք, որ գրեթե անմարդաբնակ է եղել։

Կղզին ունի կտրատված ափեր՝ կրաքարե խորշերով ու խոր քարանձավներով, որոնք միջնադարում մեծ ճանաչում են ունեցել ծովահենների ու մաքսանենգների շրջանում։ Ավելի ուշ Հիվանդախնամների միաբանության ասպետները կղզին օգտագործել են որսի ու հանգստի նպատակով։

1285 թվականից Կոմինոյում է հաստատվել հրեա մտածող, կաբալայի հետևորդ Աբրահամ Աբուլաֆիան։ Այստեղ է նա գրել «Նշանների գիրքը» (Sefer ha-Ot) և «Գեղեցկության խոսք» (Imre Shefer) աշխատությունները. վերջինս մեդիտացիայի դասագիրք է։

16-րդ և 17-րդ դարերում Կոմինոն եղել է ասպետների աքսորավայր։ Որոշ ասպետներ, որոնք վտարվել են ծանր հանցագործությունների մեղադրանքով, ուղարկվել են սուրբ Մարիամի աշտարակի կայազորը համալրելու։

Ներկայումս կղզին արգելավայր է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մարիամի աշտարակը Կամինոյում՝ կառուցված 1918 թվականին

Երկնագույն ծովախորշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմինոյի և հարևան փոքրիկ Կոմինոտո կղզիների մեջ ընկած է Երկնագույն ծովախորշը (մալթ.՝ Bejn il-Kmiemen)՝ ականակիտ, թափանցիկ ջրով։ Այս գողտրիկ ծովախորշը, որի հատակին մանրիկ սպիտակ ավազ է և ծովային հարուստ կենդանական աշխարհ, իրեն է ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների[2]։

Կղզում գտնվում են նաև Սուրբ Մարիամի (մալթ.՝ Ramla ta' Santa Marija) և Սուրբ Նիկլայի (մալթ.՝ Bajja San Niklaw) ծովախորշերը՝ հանրաճանաչ հանգստյան գոտիներով։

Սուրբ Մարիամի աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մարիամի աշտարակը (մալթ.՝ it-Torri ta' Santa Marija) կղզու առավել հայտնի շինությունն է։ Այն կառուցվել է Մալթայի օրդենի ասպետների կողմից 1618 թվականին։ Ամրոցը հանդիսացել է Մալթայի ողջ ափամեձ հատվածի ամրոցների շղթայի մի օղակը։ Այն քառակուսի հսկա շինություն է՝ անկյուններում չորս հրակնատներով։ Աշտարակը գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։ 1982 թվականից կղզին համարվում է Մալթայի ռազմական ուժերի սեփականությունը։ Ներկայումս այն օգտագործվում է որսագողերի դեմ պայքարի համար։

Այլ կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կաթոլիկ փոքրիկ եկեղեցի կա Սուրբ Մարիամի ծովախորշի մոտ։ Այն կառուցվել է 1918 թվականին, հետագայում ընդարձակվել 1667 թվականին և ևս մեկ անգամ 1716 թվականին։ Այն նվիրված է Ավետմանը։ Կառույցի մասին առաջին հիշատակությունները կարելի է գտնել այդ շրջանի քարտեզներում, որոնք պահպանվում են Գրինվիչի Ազգային ծովային թանգարանում։ Ամեն շաբաթ այստեղ պատարագ է մատուցվում։

Սուրբ Մարիամի ռազմական մարտկոցը կղզում հիմնադրվել է 1716 թվականին Մալթայի ափամերձ պաշտպանական շինությունների հետ միասին։ Այս կիսաշրջանաձև շինությունը, որն ուղղված է ծովի կողմը, նախատեսված է վեցֆունտանոց թնդանոթների համար։ Ներկայումս այնտեղ բավական լավ վիճակում պահպանված են 24 ֆունտանոց թնդանոթներ։ 1996 թվականին այս ամրությունները վերանորոգվել են Մալթական ժառանգության պահպանման կազմակերպության ջանքերով։ Մարտկոցի հետ նույն ժամանակ կառուցվել է սուրբ Մարիամի ռեդուտը, սակայն հետագայում քանդվել է։ Բացի այդ, ասպետներն այստեղ կառուցել են զորանոցներ, որոնք 20-րդ դարի սկզբին կիրառվել են որպես հիվանդանոցային մեկուսարաններ։

Կոմինոյի հյուրանոցը՝ կառուցված 1960 թվականին, գտնվում է Սուրբ Նիկոլայի ծովախորշի մոտ։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմինո կղզին բազմիցս ծառայել է որպես նկարահանման հարթակ։ Այստեղ են նկարահանվել «Տրոյա» և «Քշվածները» ֆիլմերի տեսարաններ։ «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմում Իֆ ամրոցի փոխարեն նկարահանումներն իրականացվել են կղզում գտնվող Սուրբ Մարիամի աշտարակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Comino loses one of its four residents»։ Times of Malta (անգլերեն)։ 2017-05-07։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-07-ին 
  2. «Bathing Water Profiles: Profile 28»։ Официальный сайт Министерства здравоохранения Мальты (անգլերեն)։ Վերցված է 2019-04-10