Jump to content

Կոմբինեզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմբինեզոն
Ենթադասհագուստ, one-piece suit Խմբագրել Wikidata
Ժամանակակից,բարձրաճաշակ կոմբինեզոն հագած կին

Կոմբինեզոն (անգլ.՝ Jumpsuit), մեկ ընդհանուր հագուստի տեսակ` թևքերով և ոտքերով, առանց ձեռքերի, ոտքերի կամ գլխի առանձնացված հատվածի։ Իրական կոմբինեզոնը անկարգելավորների կողմից օգտագործվող մեկ կտորանոց ֆունկցիոնալ հագուստ է։

Իրական ջրասուզորդների կոմբինեզոնները մարմինը ցրտից պաշտպանելու համար նախատեսված պարզ հագուստներ էին, ինչը կապված էր մեծ բարձրությունների հետ և նախատեսված էր կարևոր նշանակություն ունեցող բռնակները ծածկելու վտանգը նվազագույնի հասցնելու համար։ Այսօր, սակայն, հագուստն այլ կիրառումներ է գտել։

Կոմբինեզոնները հիմնականում համարվում են հարմարավետ հագուստ, քանի որ դրանք կրելու համար ավելի պարզ են, թեթև և հարմարավետ։ Դրանք ավելի շատ դարձել են հանել-հագնելու հագուստ, քան անսամբլային հանդերձանք։ Այնուամենայնիվ, չնայած կոմբինեզոնը ունի բաց հետնամաս ( "drop seat"), լոգասենյակ մտնելիս անհրաժեշտ է այն ամբողջությամբ հանել։

Կոմբինեզոնը մեկ կտորանոց հագուստ է, որն ընդգծում է կազմվածքն ու ծածկում ձեռքերն ու ոտքերը։ Պատմությունը սկիզբ է առնում 1919 թվականից։ Այն ստեղծվել է որպես ֆունկցիոնալ հանդերձանք` նախատեսված օդապարուկից թռչող անկարգելավորների համար։ Աշխատանքային (boiler suit) և ջինսե կոմբինեզոնները (dungarees) նույնպես նման նպատակներով են օգտագործվել։ Ամենօրյա հագուստի 3 տեսակների մեջ (կոմբինեզոն, աշխատանքային և ջինսե կոմբինեզոններ) դասական կոմբինեզոնն առաջինն էր,որ դարձավ նորաձև հագուստ։ Պատճառը դրա ավելի նեղ կտրվածքն էր։

Էլվիս Փրեսլիի կոմբինեզոնը

1930-ականներին նորաձևության դիզայներ Էլզա Սկիապարելլին սկսեց մոդելավորել կանացի կամբինեզոններ։ Նրա նմուշները քաղաքի խոսակցության թեման էին, բայց քչերն էին կրում։ Այնուհետև 1940-ականների կեսերին հայտնվեցին ամերիկացի դիզայներ Վերա Մաքսվելլի սպորտային ոճի կամբինեզոնները։ Այն հայտնի էր,բայց նորություն նրանց համար։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում, կոմբինեզոններն իրենց հարմարվետության համար կրում էին կանայք։ 1950-ակններին ամերիացի դիզայներները` ինչպես օրինակ Բոնի Քաշինը, սկսեցին երեկոյան կոմբինեզոններ մոդելավորել։ Բայց մեկ տասնամյակ անց կամբինեզոնները մեծ հայտնիություն ձեռք բերեցին որպես առօրյա և երեկոյան հագուստ։ Կոմբինեզոնն առաջին անգամ հայտվել է Վոգում 1964 թվականի սեպտեմբերին։ Գի Լարոշը կրել է շագանակագույն տրիկոտաժից կամբինեզոն` համադրելով փոկի կաշվից կարված մորթյա վերարկուի հետ և լուսանկարվել Իրվինգ Փենի կողմից։ Մի քանի ամսվա ընթացքում այն դարձավ հանրաճանաչ թրենդ և երկու տղամարդ` որպես նմուշ, լուսնային կոստյումներվ,սպիտակ մարզաշապիկներով 1965 թվականի հունվարին ներկայացվեցին Վոգում։

Ֆորմուլա 1-ի մրցարշավորդ Կիմի Ռայկկոնեն` պաշտպանիչ մեկկտորանոց մրցարշավային հագուստով

1960-ականների վերջը և 1970-ականները շատ կարևոր շրջան էին կոմբինեզոնների համար։ Դրանք կարվում էին կաշվից, որպես սպորտային հագուստ,ինչպես նաև որպես երեկոյան տոնական հագուստ;Կոմբինեզոններն իրենց տեղը գտան բոլոր դիզայներների դիզայնի մեջ։ 1970-ականներին կոմբինեզոնը յունիսեքս հագուստ էր։ Շերն ու Էլվիսը իրենց բեմական ցուցադրությունների ժամանակ կրում էին ոճային կոմբինեզոններ։ Ամերիկացի հայտնի դիզայներ Ջեֆրի Բին կոմբինեզոնն անվանել է <<հաջորդ դարաշրջանի պարահանդեսի հանդերձանք»»,սակայն հաջորդ տասնամյակում այն դուրս եկավ նորաձևությունից։ 2002 թվականին Նիկոլաս Ժեսքյեն փորձեց այն վերադարձնել` մոդելավորելով դրանք տարբեր կտորներից և նախշերով։ Թարմացված կոմբինեզոնը կրկին հայտնի դարձավ և այդպիսով ոճը վերադարձավ։

Վառ դեղին ինստիտուցիոնալ կոմբինեզոնով բանտարկյալ

Օդաչուներ և վարորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդաչուները և տիեզերագնացները երբեմն կրում են ջերմակայուն և բոցակայուն կոմբինեզոններ կամ թռիչքային կոստյումներ, մինչդեռ հագուստի այլ տեսակներ անկշռության կամ ձգողականության ուժի ազդեցության պայմաններում մանևրներ կատարելիս կարող են սուզվել կամ ջուր կլանել։

Ավտոմրցաշարերի մասնակիցները կրում են կոմբինեզոններ` կրակից պաշտպանվելու համար( հակահրդեհային կոստյումներ) և ավտոմրցաշարերի ժամանակ` կաշվե հագուստներ` քայաքայումից[1] խուսափելու համար։

Բանտարկյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճաթև կոմբինեզոնները տարածված են որպես բանտային համազգեստ, հատկապես Միացյալ Նահանգներում։ Հագուստը հարմար տարբերակ է` որոշելու, թե ով է բանտարկյալ, և ով` հսկիչ[2]։ Չնայած վառ նարնջագույն համազգեստները դեռ օգտագործվում են, որոշ հաստատություններ դրանք փոխարինել են այլ գույներով, քանի որ Նեթֆլիքսի «« Նարնջագույնը նոր սևն է »»[3] սերիալի ազդեցությամբ նարնջագույն կոմբինեզոնները դարձան ոճային։ Բացի այդ,լայն տարածում ունեն գույներով կոդավորված համազգեստները` տարբերակելու բանտարկյալի խնամակալության մակարդակը[4] կամ այնպիսի հարցեր,ինչպիսիք են սեռը,անվտանգության հնարավոր ռիսկերը,կարգապահական պատմությունը,ընթացիկ մեղադրանքների ծանրությունը և նախկին դատվածությունները։[5] Մի շարք հաստատություններ նույնիսկ վերադարձան գծավոր համազգեստներին,որպեսզի փախուստի դիմած բանտարկյալներին չշփոթեն աղբահանության,կոմունալների կամ ճանապարհաշինության աշխատակիցների հետ։[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bonsor, Kevin; Nice, Karim (2001 թ․ փետրվարի 23). «NASCAR Fire Suits». HowStuffWorks. Վերցված է 2007-12-30-ին.
  2. Pishko, Jessica (2015-06-24). «What Inmates Really Wear in Prison». Racked (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-11-12-ին. Վերցված է 2020-04-28-ին.
  3. Hoag, Andy (2014-07-21). «Black and white is the new orange? Sheriff buys jail jumpsuits after orange becomes 'cool'». mlive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-11-12-ին. Վերցված է 2020-04-28-ին.
  4. Achen, Paris (2013-06-15). «Inmate clothes at Clark County Jail more than fashion». The Columbian (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-08-02-ին. Վերցված է 2020-04-28-ին.
  5. Elieff, Josette (2017-07-29). «Look how colorful these new inmate uniforms are». Bring Me The News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-20-ին. Վերցված է 2020-04-28-ին.
  6. Vinciguerra, Thomas (2000-10-01). «The Clothes That Make The Inmate». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2021-04-22-ին. Վերցված է 2020-04-28-ին.