Կոճապղպեղով գարեջրային ըմպելիք
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |


Կոճապղպեղով գարեջրային ըմպելիք (անգլ.՝ Ginger Ale), քաղցր, ուժեղ գազավորված զովացուցիչ ըմպելիք՝ կոճապղպեղի բույրով։Կոճապղպեղով գարեջրի մասին առաջին անգամ հիշատակվում է ԱՄՆ-ում։ Այն օգտագործվում է կա՛մ առանձին, կա՛մ որպես ուժեղ ալկոհոլով (օղի,ջին, վիսկի) կոկտեյլի բաղադրիչ։ Կինոնկարահանումների հրապարակում հաճախ այն օգտագործվում է որպես գարեջրի տեսողական փոխարինող՝ դերասաններին սթափ վիճակում պահելու համար։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոճապղպեղով գարեջրային ըմպելիքը լինում է երկու տեսակ՝ «բաց» և «մուգ»։ Մուգ ըմպելիքը ունենում է շագանակագույն երանգ և կոճապղպեղի խիստ ընդգծված բույր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըմպելիքը հորիվնել է 1870-ական թվականներին ՝ բժիշկ Թոմաս Քանթրելի կողմից (Dr. Thomas Cantrell), ով ամերիկացի դեղագետ էր, վիրաբույժ։
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոճապղպեղով գարեջրային ըմպելիքի ավանդական բաղադրատոմսը ներառում է կոճապղպեղ, շաքարավազ և գազավորված ջուր։Այս բաղադրատոմսով նախատեսվում է նաև խմորիչ, որն առաջ է բերում խմորում, և համեմունքներ։ Շատ արտադրողներ օգտագործում են մնեղր, տարբեր մրգեր կամ հատապտուղներ, ինչպես նաև թեյի տերևներ։
Բաղադրատոմս[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոճապղպեղով գարեջրային ըմպելիք պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ 5 բաղադրիչ։ Քանակը ներկայացված է 2 լիտր ըմպելիք ստանալու հաշվարկով։
Բաղադրիչներ՝
- Կոճապղպեղի արմատ — 2 ճաշի գդալ
- Շաքարավազ — 1 բաժակ
- Կիտրոն — 1/2 հատ
- Խմորիչ — 1/4 թեյի գդալ
- Ջուր — 2 լիտր
Լավ լվանալ կիտրոնը և կոճապղպեղը։ Վերջինս մաքրել և աղալ (փոշիացնել), կիտրոնը հյութքամել։ 5 լիտրանոց տարայի մեջ խառնել շաքարավազն ու խմորիչը, ավելացնել կոճապղպեղի և կիտրոնի խառնուրդը (նախապես խյուս պատրաստել), ջուր լցնել՝ թողնելով մի քիչ ազատ տարածություն։ Լավ խառնել և փակել հիդրավլիկ կափարիչով։ 2 օր հետո հանել կափարիչը և ըմպելիքը դնել սառնարան ևս 2 օր։
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոճապղպեղով գարեջրային ըմպելիքը բավականին տարածված է եվրոպական երկրների բժշկության մեջ `մրսածության և որոշ վիրուսային հիվանդությունների բուժման համար,կինոարտադրության մեջ հանդես է գալիս որպես կոկտեյլների (հիմնականում վիսկիով) անբաժանելի մաս, ինչպես նաև բավականին հաճախ օգտագործվում է իր մաքուր ձևով։ Առավել հայտնի ապրանքանիշերն են Schweppesը և Evervessը։ Վերջիններս արտադրվում են ՌԴ-ում։ Կոճապղպեղով գարեջրային ըմպելիքը ամեն խանութից չես կարող գտնել իր՝ քիչ հանրահայտ լինելու պատճառով։
Կոճապղպեղով գարեջրի հիմքով կոկտեյլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ձիու պարանոց» (անգլ.՝ Horse's Neck), կոկտեյլ բրենդիի,կոճապղպեղով գարեջրի և «Ангостура» բիթթերի հիմքով։Դասված է Բարմենների միջազգային ասոցիացիայի (ԲՄԱ) պաշտոնական կոկտեյլների թվին, «Ժամանակակից դասականություն» («Современная классика») (անգլ.՝ Contemporary classics)[1] կատեգորիայում։
- «Մոսկովյան ջորի» (անգլ.՝ Moscow Mule, также упрямец[2]), կոկտեյլ օղու, կոճապղպեղով գարեջրի և լայմի (կիտրոնի) հիմքով։ Այն մատուցվում է պղնձյա գավաթով։Հանրաճանաչություն սկսեց ձեռք բերել 1950-ական թվականներին՝ ԱՄՆ-ում ռուսական օղու բուռն սպառման սկսվելուց հետո[3]։ Դասված է Բարմենների միջազգային ասոցիացիայի (ԲՄԱ) պաշտոնական կոկտեյլների թվին,«Ժամանակակից դասականություն» («Современная классика») (անգլ.՝ Contemporary classics)[4] կատեգորիայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Сайт Международной ассоциации барменов»։ коктейли Современная классика (անգլերեն)։ iba-world.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-09-ին։ Վերցված է 1 апреля 2017 года
- ↑ «Сайт Барменской ассоциации России»։ Коктейль Московский мул։ barclass.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-08-ին։ Վերցված է 9 сентября 2017 года
- ↑ «Коктейль Московский Мул (Moscow Mule), рецепт коктейля»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-09-ին։ Վերցված է 2020-08-07
- ↑ «Сайт Международной ассоциации барменов»։ коктейли Современная классика (անգլերեն)։ iba-world.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-09-ին։ Վերցված է 8 апреля 2017 года