Կոճապղպեղաբլիթ

Կոճապղպեղաբլիթ, վերաբերում է հացաբուլկեղենի լայն կատեգորիայի, որը սովորաբար պատրաստված է կոճապղպեղով, մեխակով, մշկընկույզով, դարչինով, ինչպես նաև քաղցրացվում է մեղրով, շաքարով կամ մելասով։ Կոճապղպեղով ուտեստները տարբեր են՝ սկսած փափուկ բիսկվիթից մինչև այնպիսի ձևեր, որոնք գրեթե այնքան խրթխրթան են, որքան պիպարկուկասները[1]:
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես սկզբնաղբյուր, «կոճապղպեղաբլիթ» տերմինը սկզբում վերաբերում էր պահպանված կոճապղպեղին։ Հետո այն սկսեց վերաբերվել մի կոնֆետին, որը պատրաստվում էր մեղրից և համեմունքներից։ Կոճապղպեղաբլիթը հաճախ օգտագործվում է՝ որպես ֆրանսերեն pain d'épices (համեմունքով հաց) տերմինը թարգմանելու կամ գերմանական և լեհական տերմինները համապատասխանաբար Pfefferkuchen և Piernik բառերի համար (սա կապված է պղպեղի օգտագործման հետ) կամ Lebkuchen (որը ունի անորոշ ստուգաբանություն՝ գուցե լատիներեն libum, որն նշանակում է «պարգև կամ զոհաբերված հաց», կամ գերմաներեն Laib, որը նշանակում է «տորթ» կամ «կյանք»՝ Leben)։ Պղպեղը նաև հիշատակվում է տարածաշրջանային անվանումներում, ինչպիսիք են նորվեգական pepperkaker-ը կամ չեխական perník-ը (որից սկզբնապես առաջացել է peprník)[2]։
Կոճապղպեղաբլիթի նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվել է: Դարեր շարունակ այս տերմինը վերաբերում էր ավանդական եվրոպական խմորեղենին, որը նման էր ժամանակակից թխվածքաբլիթներին և ավանդաբար օգտագործվում էր կոճապղպեղաբլիթե մարդուկ պատրաստելու համար: ԱՄՆ-ում «փափուկ կոճապղպեղաբլիթ» առաջին հայտնի բաղադրատոմսը, որը նախատեսված էր թավաների մեջ թխելու համար, հանդիպում է Ամելիա Սիմոնսի 1796 թվականի «American Cookery» խոհարարական գրքում[3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է, որ կոճապղպեղաբլիթ Եվրոպա է բերվել մ.թ. 992 թվականին հայ վանական Գրիգոր Նիկոպոլիսի կողմից (նաև հայտնի որպես Գրիգոր Մակար կամ Գրիգոր դե Նիկոպոլիս): Նա լքեց Նիկոպոլիսը (արևմտյան Հունաստան)՝ ապրելու Բոնդարոյում (հյուսիս-կենտրոնական Ֆրանսիա), Պիտիվյեր քաղաքի մոտ։ Նա այնտեղ մնաց յոթ տարի, մինչև մահացավ 999 թվականին և այդ ընթացքում սովորեցրել է կոճապղպեղաբլիթի պատրաստման արվեստը ֆրանսիացի քրիստոնյաներին[4]։ Կոճապղպեղաբլիթը հնարավոր է, որ 11-րդ դարում նաև բերված լինի արևելյան միջերկրածովյան տարածաշրջանից արևմտյան Եվրոպա[5]
13-րդ դարից Թորունի քաղցրաբլիթը պատրաստում էին Թորունում, այն ժամանակվա Տևտոնական միաբանության տարածքում (այժմ՝ Լեհաստան ): Այն համբավ ձեռք բերեց թագավորությունում և արտասահմանում, երբ գերմանացի ներգաղթյալները բերեցին Շվեդիա : 15-րդ դարի Գերմանիայում կոճապղպեղաբլիթի արտադրությունը վերահսկվում էր հատուկ գիլդիայի կողմից[6]։ Վադստենա վանքից պահպանված վաղ հիշատակումներում նշվում է, որ շվեդ միանձնուհիները 1444 թվականին կոճապղպեղաբլիթ էին թխում՝ մարսողությունը բարելավելու համար[7]։ Սովորություն կար թխել սպիտակ բլիթներ և ներկել դրանք՝ որպես պատուհանի զարդարանք։ Անգլիայում կոճապղպեղաբլիթը նույնպես համարվում էր բուժիչ հատկություններով օժտված։ 16-րդ դարի գրող Ջոն Բարեթը կոճապղպեղաբլիթը նկարագրում էր որպես «թխվածք կամ խմորեղեն, որն աջակցում է ստամոքսի առողջությանը»[8]։
Կոճապղպեղաբլիթը միջնադարյան եվրոպական փառատոնների և տոնավաճառների սիրելի հաճույք էր, և նույնիսկ հատուկ կոճապղպեղաբլիթի տոնավաճառներ էին անցկացվում[5]։
Անգլիայում կոճապղպեղաբլիթի վաճառքի մասին առաջին փաստաթղթավորված հիշատակումը վերաբերում է 16-րդ դարին[9], երբ դրանք վաճառվում էին վանքերում, դեղատներում և քաղաքի կենտրոնական շուկաներում։ Հարյուր տարի անց Շրոփշիրի Մարկետ Դրեյթոնի քաղաքը դարձավ հայտնի իր կոճապղպեղաբլիթներով, ինչը նշված է քաղաքի ողջույնի ցուցանակի վրա՝ «կոճապղպեղաբլիթի հայրենիքը» ձևակերպմամբ։ Քաղաքում կոճապղպեղաբլիթ թխելու առաջին փաստագրական հիշատակումը վերաբերում է 1793 թվականին, սակայն հավանաբար այն պատրաստվել է ավելի վաղ, քանի որ 1640-ականներից կոճապղպեղը վաճառվում էր քաղաքային խանութներում։ 18-րդ դարում կոճապղպեղաբլիթը լայն տարածում գտավ։
Կոճապղպեղաբլիթը Ամերիկա բերվեց եվրոպացի վերաբնակիչների կողմից։ Շաքարից ավելի մատչելի մոլասան շուտով դարձավ հիմնական բաղադրիչ, ինչը նպաստեց ավելի փափուկ խմորեղենի ստեղծմանը։ Ամերիկայում տպագրված առաջին խոհարարական գիրքը՝ Ամելիա Սիմմոնսի American Cookery-ն, ներառում էր կոճապղպեղաբլիթի յոթ տարբեր բաղադրատոմս[10]։ Նրա «Փափուկ կոճապղպեղաբլիթ, որը թխվում է ձևամանի մեջ» բաղադրատոմսը առաջին գրանցված բաղադրատոմսն է ամերիկյան ավանդական փափուկ կոճապղպեղաբլիթի համար[11]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայում կոճապղպեղաբլիթը կարող է վերաբերել տորթին կամ կոճապղպեղով պատրաստված թխվածքաբլիթի տեսակի։ Բլիթի ձևով այն հաճախ պատրաստվում է կոճապղպեղե մարդուկի (կամ քաղցրաբլիթե մարդուկ) տեսքով։ Քաղցրաբլիթե մարդուկները առաջին անգամ վերագրվել են թագուհի Եղիսաբեթ I-ի արքունիքի հետ, ով դրանք մատուցում էր օտարերկրյա պատվիրակներին[12]։ Սակայն այսօր դրանք հիմնականում մատուցվում են Սուրբ Ծննդին։
Կոճապղպեղաբլիթը ավանդական քաղցրավենիք էր, որը վաճառվում էր ժողովրդական տոնավաճառներում և հաճախ տրվում էր որպես քաղցրավենիք կամ սիրո խորհրդանիշ՝ երեխաներին և սիրահարներին («sweethearts»)՝ հայտնի որպես «fairing of gingerbread»։ Այս անունը պահպանվել է միայն Քորնուոլի տոնավաճառների կոճապղպեղաբլիթների համար։ Այս փխրուն տեսակի կոճապղպեղաբլիթը ներկայումս ներկայացված է հանրաճանաչ կոմերցիոն տարբերակով՝ կոչված «ginger nut biscuit»։
«Parliament cake» կամ «Parlies» կոչվող շատ կծու կոճապղպեղով շորթբրեդը օգտագործվում էր նախքան 1707 թվականի Շոտլանդիայի խորհրդարանի անդամների կողմից որպես խորտիկ՝ վիսկիի, ռոմի կամ կոնյակի հետ միասին[13]։ Այն վայելում էին Էդինբուրգի Պոտերրոու փողոցում գտնվող պանդոկում՝ համալսարանի ետևում, որը տնօրինում էր տիկին Ֆլոկհարտը՝ հայտնի որպես «Luckie Fykie», ում համարում են Վալտեր Սքոթի «Waverley» վեպում տիկին Ֆլոկհարտ կերպարի նախատիպը.[14][15][16][17][18][19][20]։
Այս բաղադրատոմսը հիշատակվում է Քրիստիան Իսոբել Ջոնսթոնի «The Cook and Housewife's Manual» (1826) գրքում, որը հրատարակվել է «Mrs. Margaret Dods, of the Cleikum Inn, Saint Ronan's» կեղծանունով՝ անդրադառնալով Մարգարետ Դոդսի կերպարին Վալտեր Սքոթի «Saint Ronan's Well »վեպից (1823)։ Այս գիրքը մեծ ժողովրդականություն էր վայելում, որտեղ հեղինակը Սքոթի կերպարների միջոցով ներկայացնում էր ազգային ուտեստների պատրաստման առանձնահատկությունները[21][22]։
Պարկինը (Parkin) կոճապղպեղաբլիթի փափուկ տեսակ է, որը պատրաստվում է վարսակով և մոլասայով։ Այն տարածված է Հյուսիսային Անգլիայում և ծագում է Յորքշիրից։
Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում կոճապղպեղաբլիթի այս ձևը երբեմն կոչվում է «կոճապղպեղով կեքս»՝ այն խրթխրթան տեսակներից տարբերակելու համար։ Ֆրանսիական pain d'épices-ը որոշ չափով նման է, սակայն սովորաբար մի փոքր ավելի չոր է, պատրաստվում է մեղրով՝ մոլասայի փոխարեն, և պարունակում է ավելի քիչ համեմունքներ, քան այս կատեգորիայի այլ հացերը։
Փանամայում «yiyinbre» կոչվող քաղցրավենիք է պատրաստվում՝ կոճապղպեղով և մոլասայով կեքսի տեսքով, որը բնորոշ է Չիրիկի շրջանին։ Մեկ այլ հանրաճանաչ քաղցրավենիք է quequi կամ queque-ն՝ ծամվող բլիթ, որը պատրաստվում է կոճապղպեղով, մոլասայով և կոկոսի շերտերով։
Բրազիլիայում «Pão de Mel»-ը, ինչը բառացիորեն նշանակում է «մեղրով հաց», սիրված քաղցրավենիք է։ Այն կոճապղպեղաբլիթի տեսակ է՝ պատրաստված մեղրով և այլ համեմունքներով, փոքր շրջանաձև ձևով, պատված շոկոլադով և հաճախ լցոնված կաթնային մուրաբայով (doce de leite)։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիայում կոճապղպեղաբլիթը պատրաստվում է երկու ձևով՝ փափուկ և կոշտ։ Փափուկ տեսակը հայտնի է որպես Lebkuchen, իսկ կոշտ տեսակը հաճախ կապված է փառատոնների և փողոցային տոնավաճառների հետ, մասնավորապես Սուրբ Ծննդյան տոնավաճառների, որոնք անցկացվում են Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում։ Կոշտ կոճապղպեղաբլիթը պատրաստվում է դեկորատիվ ձևերով, որոնք հետագայում զարդարվում են քաղցրավենիքներով և գլազուրով։ Կոճապղպեղաբլիթը տարբեր երկրներում ընդունված է կտրել տարբեր ձևերով, որոնցից ամենահայտնին կոճապղպեղե մարդուկն է։ Ավանդաբար դրանք թաթախում էին պորտ գինու մեջ։
Օկտոբերֆեստի ժամանակ, որը անցկացվում է Մյունխենում, ավանդույթ է, որ տղամարդիկ իրենց սիրելիների համար գնում են մեծ սրտաձև կոճապղպեղաբլիթներ, որոնք զարդարված են ժապավենով՝ կրելու համար վզին։ Այս բլիթները զարդարվում են սիրային արտահայտություններով, օրինակ՝ «Ich liebe dich» (ես սիրում եմ քեզ)։
Աշկենազի հրեա խոհանոցում, մեղրով բլիթը, որը ավանդաբար ուտում են Ռոշ Հաշանայի՝ Նոր տարվա տոնին, նման է հոլանդական peperkoek-ին կամ գերմանական Lebkuchen-ին, թեև ունի տարածաշրջանային բազմաթիվ տարբերակներ։
Շվեյցարիայում հայտնի է կոճապղպեղով քաղցրավենիքի մի տեսակ՝ կոչված biber, որը սովորաբար ուղղանկյունաձև բլիթ է՝ Սեն Գալենի տաճարի պատկերներով փորագրության կամ գլազուրի միջոցով։
Նիդերլանդներում և Բելգիայում հայտնի է փափուկ և փշրվող կոճապղպեղաբլիթը՝ կոչված peperkoek, kruidkoek կամ ontbijtkoek, որը հաճախ մատուցվում է նախաճաշին կամ օրվա ընթացքում՝ հաստ շերտերով կտրտված և հաճախ պատված կարագով։
Սկանդինավյան և Բալթյան երկրներում կոճապղպեղով ամենահայտնի քաղցրավենիքը հայտնի է տարբեր անուններով՝
- pepperkaker (նորվեգերեն)
- pepparkakor (շվեդերեն)
- peberkager (դանիերեն)
- piparkökur (իսլանդերեն)
- piparkakut (ֆիններեն)
- piparkūkas (լատվիերեն)
- piparkoogid (էստոներեն)։
Սրանք բարակ, փխրուն բլիթներ են, որոնք հատկապես մատուցվում են Սուրբ Ծննդյանը։ Նորվեգիայում և Շվեդիայում pepperkaker, pepparkakor-ը հաճախ օգտագործվում են որպես պատուհանի զարդարանք՝ լինելով մի փոքր ավելի հաստ և զարդարված գլազուրով ու քաղցրավենիքներով։ Շատ ընտանիքներ պահպանում են ավանդույթը՝ միասին թխելու pepperkaker, pepparkakor, brunkager տոների ժամանակ։

Ռուսաստանում կոճապղպեղաբլիթ պատրաստողները առաջին անգամ հիշատակվել են 1568 թվականին՝ Կազանում[23]։ Կոճապղպեղաբլիթները հայտնի են որպես pryaniki, որը ստացվում է ռուսերեն "համեմունքներ" բառից։ Պատմականորեն կոճապղպեղաբլիթի արտադրության երեք հիմնական կենտրոններ զարգացել են Վյազմա, Գորոդեց և Տուլա քաղաքներում։ Տվերի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի կոճապղպեղաբլիթները նույնպես հայտնի էին Ռուսական կայսրությունում։ Դասական ռուսական կոճապղպեղաբլիթը պատրաստվում է ռեժայի ալյուրից, մեղրից, շաքարից, կարագից, ձվերից և տարբեր համեմունքներից։ Այն հաճախ ունենում է դաջված զարդանախշեր կամ տեքստ՝ դիմային մասում, ինչպես նաև զարդարվում է շաքարային գլազուրով[24]։ Ռուսական կոճապղպեղաբլիթները կարող են լինել տարբեր ձևերով և լցոնված վարենիով կամ այլ քաղցր միջուկներով։

Լեհաստանում կոճապղպեղաբլիթները կոչվում են pierniki։ Տարբեր քաղաքներում տարածված են իրենց ավանդական տարածաշրջանային ոճերը։ Ամենահայտնի տեսակներից է Toruń-ի piernik-ը, որը պատրաստվում է միջնադարից սկսած Թորուն քաղաքում։ Այս քաղցրավենիքներից հաճույքով օգտվել է Շոպենը, երբ այցելում էր իր կնքահորը՝ Ֆրիդերիկ Ֆլորիան Սկարբեկին։ Լեհաստանի նախկին մայրաքաղաք Կրակովում նույնպես տարածված է իր ավանդական կոճապղպեղաբլիթը։
Չեխիայում կոճապղպեղաբլիթը կոչվում է perník և լայնորեն օգտագործվում է Սուրբ Ծննդյան տոնական բլիթների և զարդարանքների համար։ Ամենատարածված ձևերն են սրտաձևը, աստղաձևը և կենդանիների տեսքով բլիթները, ինչպես նաև հայտնի են կոճապղպեղե տներ։ Պարդուբիցե[25] և Միլետո քաղաքները հատկապես հայտնի են իրենց perník-ով։
Ռումինիայում կոճապղպեղաբլիթը հայտնի է որպես turtă dulce, որը սովորաբար պատված է շաքարային գլազուրով։
Բուլղարիայում կոճապղպեղաբլիթի տեսակ հայտնի է որպես меденка (նշանակում է «պատրաստված մեղրից»)։ Ավանդաբար այս բլիթները ձեռքի ափի չափ են, կլոր և հարթ՝ բարակ շոկոլադե շերտով։ Այլ սովորական բաղադրիչներից են մեղրը, դարչինը, կոճապղպեղը և չորացրած մեխակը։


Ուկրաինայում կոճապղպեղաբլիթը հայտնի է որպես medivnyk («պատրաստված մեղրից»), որը կարող է նշանակել կամ չոր մեղրով բլիթ, կամ փափուկ, սպունգանման մեղրով բլիթ՝ մրգային լցոնով[26]։
- Ուկրաինական Միկոլայչիկի ավանդական կոճապղպեղաբլիթներ են, որոնք պատրաստվում են Սուրբ Նիկոլայի օրը (դեկտեմբերի 6-ին) և տրվում երեխաներին որպես նվեր՝ բարեհաջողություն և օրհնություն նշելու համար։ Այս բլիթները սովորաբար պատրաստվում են մեղրով, կոճապղպեղով, կանելլայով և նուշով։ Բլիթները կարող են ձևավորվել տարբեր պատկերներով՝ կապված տոնական թեմաների հետ, որոնք վերաբերում են Սուրբ Նիկոլասին։ Այս բլիթները կարևոր մաս են կազմում ուկրաինական տոնակատարությունների, հատկապես արևմտյան Ուկրաինայում, որտեղ Սուրբ Նիկոլասի օրը նշվում է տարբեր ավանդույթներով։ Միկոլայչիկիները վայելվում են տոնակատարությունների ընթացքում՝ որպես առատաձեռնության և տոնական շրջանի սկիզբը նշող տարր[27][28]։
- Ուկրաինական Պանյանկի՝ ավանդական ուկրաինական բլիթներ կամ կոճապղպեղաբլիթներ, որոնք սովորաբար թխվում են Սուրբ Ծննդյան նախօրեին, հատկապես Ուկրաինայի արևելքում։ Դրանք առանձնանում են իրենց վարդագույն գույնով, որը ստացվում է ճակնդեղի հյութի շնորհիվ, որ օգտագործվում է խմորի ներկման համար։ Այս բլիթները հաճախ փափուկ են և փոքր-ինչ համեմված՝ մեխակի, մեղրի և հաճախ կիտրոնի համով։ Վարդագույն երանգը խորհրդանշում է տոնի ուրախ հույզերը և կապված է Սուրբ Ծննդյան տոնի ավանդական տոնակատարությունների հետ։ Պանյանկիները հաճախ վայելում են ընտանիքի և ընկերների հետ Սուրբ Ծննդյան երեկոյան ընթրիքի ժամանակ, որը կարևոր մաս է Ուկրաինական տոնախմբությունների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Oxford Companion to Sugar and Sweets. Oxford University Press. 2015 թ․ ապրիլի 1. ISBN 978-0-19-931362-4.
- ↑ «Pardubický perník prý dovede probouzet lásku». Novinky.cz. 2010 թ․ ապրիլի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Wilson, Tolford (1957). «Amelia Simmons Fills a Need: American Cookery, 1796». The William and Mary Quarterly. 14 (1): 16–30. doi:10.2307/1917369. JSTOR 1917369.
- ↑ A Dictionary of Miracles: Imitative, Realistic and Dogmatic" by Ebenezer Cobham Brewer
- 1 2 Fiegl, Amanda. «A Brief History of Gingerbread». Smithsonian Magazine. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Anderson, L. V. (2013 թ․ դեկտեմբերի 24). «Why Do We Shape Gingerbread Cookies Like People?». Slate. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Annas Pepparkakor : Pepparkakans historia». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «What is the history of gingerbread?». eNotes.
- ↑ «History of Gingerbread – Confectionary Chalet» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
- ↑ Byrn, Anne (2016). American cake : from colonial gingerbread to classic layer, the stories and recipes behind more than 125 of our best-loved cakes. էջեր 12–16. ISBN 9781623365431. OCLC 934884678.
- ↑ Wilson, Mary Tolford (1957). «Amelia Simmons Fills a Need: American Cookery, 1796». The William and Mary Quarterly. 14 (1): 16–30. doi:10.2307/1917369. JSTOR 1917369.
- ↑ Donald F. Lach (2010). "Asia in the Making of Europe, Volume II: A Century of Wonder. Book 3: The Scholarly Disciplines, Volume 2". p. 442. University of Chicago Press
- ↑ «Ben – definition and meaning». Collins English Dictionary (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ Chambers, Robert (1825 թ․ հոկտեմբերի 27). «Traditions of Edinburgh». W. & C. Tait – via Google Books.
- ↑ Spear, Shirley. «Shirley Spear's Scottish flavours: iced gingerbread for Hallowe'en». Herald Scotland (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին. «Parlies, or Parliament cakes, were once baked and sold on Edinburgh's streets as far back as the 1800s, earning their name from their popularity among the judges, lawyers and businessmen who enjoyed one of these thick, crunchy, ginger biscuits with a whisky, rum or brandy at midday. Perhaps the hot ginger flavour helped to keep out the cold as they walked around Parliament Square in solemn discussion about the day's business and politics. Eaten with a stiff drink, this must have been the original shivery bite.»
- ↑ Chambers, Robert (1825). Traditions of Edinburgh (անգլերեն). W. & C. Tait. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Wynn, Suzanne (2017 թ․ մայիսի 9). «Gingerbread Recipes». The Campaign for Real Farming. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին. «The old hard style of Gingerbread was known in Edinburgh as Parliament cake. The judges, lawyers and men of Parliament Square would meet for a midday break of whisky, rum or brandy accompanied by a salver of ginger biscuits or parties. Very strongly ginger-flavoured, to match the strong drink, the recipe appears in Meg Dodds (1826)...: 'With two pounds of the best flour dried, mix thoroughly one pound of good brown sugar and a quarter pound of ground ginger. Melt a pound of fresh butter, add to it one of treacle, boil this, and pour it on the flour, work up a paste as hot as your hands will bear it, and roll out in very large cakes, the sixth of an inch thick or less; mark it in squares with a knife or paper-cutter, and fire in a slow oven. Separate the squares while soft, and they will soon get crisp.'»
- ↑ Jamieson, John (1841). An etymological dictionary of the Scottish language (2nd ed.). Edinburgh: Andrew Shortrede. էջ 191. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
- ↑ The Oxford Companion to Food, Alan Davidson. Oxford University Press, 2014
- ↑ Appleby-Donald, Eli. «Parlies or Parliament Cake – an old fashioned Scottish biscuit – The kitchen garden with Eli & Kate». The kitchen garden with Eli & Kate. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին. «Parlies or parliament cakes (to give them their Sunday name) were the creation of Mrs Flockhart (locally known as Luckie Fykie) of Potterrow here in Edinburgh. She had a little general grocer shop and tavern (which incidentally is no longer there because the student union is now there) which was allegedly visited by esteemed gentlemen of the Scottish Parliament, including the father of Sir Walter Scott, allegedly. The story says that these gentlemen would visit the shop but head through the shop into the back rooms (or ben the hoose as we would say), where they would drink whisky and eat parliament cake. Mrs Flockhart's parlies are described as crisp square cakes and she apparently offered round "snaps". So my version is not exactly accurate to hers, as mine are round, but they are tasty treats all the same. If you wanted to make yours square, you could roll the dough and cut it into squares.»
- ↑ «Johnstone, Isobel (1781–1857)». Encyclopedia.com. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Christian Isobel Johnstone». Scottish Women Writers on the Web. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ Slovar' russkogo jazyka XI-XVII vv. Vol. 21. Moscow: Nauka. 1995. էջ 31.
- ↑ «Chef doma: Pryaniki i sbiten' Maksima Syrnikova». The Village. 2012 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Úvodní stránka».
- ↑ Від Різдва до Маланки
- ↑ Медовые николайчики к празднику — классический рецепт
- ↑ Миколайчики
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տես՝ կոճապղպեղաբլիթ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- Gingerbread(չաշխատող հղում) at the Open Directory Project
- Dundee gingerbread through the ages
- The world’s largest gingerbread town
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոճապղպեղաբլիթ» հոդվածին։ |
| ||||||