Կողի կոտրվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կողի կոտրվածք
Fracturedribsmarked.jpg
Ռենտգեն պատկերում երևում է ձախ կողերի հին կոտրվածք. նշված է օվալով
ՏեսակԱնհետաձգելի բժշկական օգնություն
Ենթադասկոտրվածք և chest trauma?
ՊատճառԿրծքավանդակի վնասվածք[1]
Հիվանդության ախտանշաններՑավ կրծքավանդակում, որն ուժգնանում է շնչելիս[2]
Բժշկական մասնագիտությունանհետաձելի բժշկություն
ՀՄԴ-9807.0 և 807.1
ՀՄԴ-10S22.3 և S22.4
MeSHIDD012253
ԱխտորոշումՀիմնված է ախտանիշների և գործիքային հետազոտության վրա[3]
ԲարդություններԹոքի սալջարդ, պնևմոթորաքս, պնևմոնիա[2][1]
ՀաճախությունՀաճախ հանդիպող[1]
ԿանխատեսումՑավը մեղմանում է 6 շաբաթվա ընթացքում[3]
Fractures of the human ribs Վիքիպահեստում

Կողի կոտրվածք, կողոսկրի կոտրվածքը[2]: Հիմնական գանգատը կրծքային շրջանի ցավն է, որն ուժեղանում է շնչելիս[2]: Կոտրվածքի շրջանում առաջանում են կապտուկներ[3]: Երբ մի քանի կողեր կոտրված են մի քանի հատվածներով, առաջանում է փեղկ (կողային փական)[4]: Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և թոքաբորբը[1][2]:

Կողի կոտրվածքները հիմնականում առաջանում են կրծքային շրջանում հարված ստանալիս, օրինակ ավտովթարների կամ պարզապես հարվածի հետևանքով[1][2]: Հազը և մետաստազային ուռուցքը նույնպես կարող են առաջացնել կողի կոտրվածք[2]: ՄԻջային կողերը ավելի հաճախ են կոտրվում[5][2]: Առաջին և երկրորդ կողի կոտրվածքները հաճախ են կապված բարդությունների հետ[6]: Ախտորոշումը կատարվում է ռենտգեն պատկերի և կլինիկական ախտանիշների հիման վրա[3]:

Ցավի վերահսկումը բուժման կարևոր մասն է կազմում[7]: Ցավազրկման համար օգտագործում են պարացետամոլ(ացետամինոֆեն), ՈՍՀԴ կամ ափիոններ[1]: Այս նպատակով կատարվում է նաև նյարդի բլոկադա(արգելափակում)[2]: Չնայած կողի կոտրվածքի վերականգնմանը, հնարավոր է առաջանան բարդություններ[2]: Մի քանի կողերի կոտրվածքի դեպքում, վիրահատությունը բարելավում է ելքը[8][9][10]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար գանգատվում են ցավից, որն ուժեղանում է շնչառության ժամանակ[2]: Կոտրվածքի շրջանում առաջանում են կապտուկներ[3]:

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողերի բազմաթիվ կոտրվածքների, հատկապես պատուհանաձև կոտրվածքների դեպքում, երբ որոշ կողեր վնասված են երկու տեղում, առաջանում է փեղկ (կողային փական), հնարավոր է նաև պարադոքսալ շնչառություն՝ ներշնչման ժամանակ փականը ներս է ըկնում, իսկ արտաշնչելիս դուրս է գալիս [4]: Հավանական բարդություններից են պնևմոթորաքսը, թոքի սալջարդը և պնևմոնիան[1][2]:

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողի կոտրվածքները կարող են առաջանալ ուղղակի վնասվածքների կամ զվարճանքների հետևանքով: Կողի կոտրվածք կարող է առաջանալ վայր ընկնելու, ինչպես նաև ավտովթարի հետևանքով: Ինչպես հայտնի է սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակ առաջանում է կրծքավանդակի վնասում, կողերի և կրծոսկրի կոտրվածք: Կոտրվածքը կարող է առաջանալ նաև քաղցկեղի կամ ռևմատոիդ արթրիտի պատճառով[11]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային շերտագրություն. երևում են երկու կոտրված կողեր
Կողերի կոտրվածք և աջակողմյան պնևմոթորաքս

Կողի կոտրվածքի ախտանիշներն են[12]

Հասարակ ռենտգենոգրաֆիայի միջոցով ախտորոշվում է տեղաշարժով կոտրվածքը, իսկ առանց տեղաշարժի կոտրվածքները երբեմն հնարավոր չէ ախտորոշել[13]: Համակարգչային շերտագրությամբ երկու տեսակի կոտրվածքներն էլ հնարավոր է ախտորոշել[13]:

Քանի որ երեխաների մոտ մեծահասակների համեմատ ոսկրերն ավելի ճկուն են, դրանք չեն կոտրվում այլ ճկվում են, հետևաբար երեխաների մոտ կողերի կոտրվածքի առաջացումը պայմանավորված է մեծ ուժով կամ ուժգին հարվածով, ինչը կարող է հանգեցնել նաև թոքի սալջարդի[4]: Տարեցների մոտ կողերի կոտրվածքները ծանր վնասվածքի ախտանիշ են հանդիսանում[14]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողերի կոտրվածքների դեպքում յուրահատուկ բուժման միջոց չկա, սակայն կարող են տարբեր աջակցող միջոցներ ձեռնարկվել: Կողի կոտրվածքի պատճառով առաջանում է շնչառական շարժումների և հազի թուլացում, ինչը կարող է երկրորդային ինֆեկցիայի պատճառ հանդիսանալ[15]: Պատուհանաձև կոտրվածքը պոտենցիալ կյանքին սպառնացող վնասվածք է, որի դեպքում հաճախ իրականացվում է թոքերի արհեստական օդափոխություն[16]:

Նյարդի բլոկադա (հաղորդչական անզգայացում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցավերի մեղմացման համար երբեմն կիրառվում է հաղորդչական անզգայացում, որը ներառում է էպիդուրալ անզգայացում, հարողնաշարային անզգայացում և ատամնավոր մկանի առաջային մակերեսի անզգայացում[17][18]:

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ֆիքսացիա/կողերի կոտրվածքի վերականգնումն ընդգրկում է.

  • Jude և sanchez շերտավոր մետաղական թիթեղներ, որոնք ամրացվում են կողի շուրջը և միմյանց կարերի միջոցով[19]:
  • Synthes matrixrib ֆիքսման համակարգը ունի երկու եղանակ. նախապես պատրաստված մետաղական թիթեղ է, որ ֆիքսվում է կողերին պտուտակներով կամ կարերով[20]:
  • Առաջային ֆիքսատորը մետաղական թիթեղ է, որն ունի բազմաթիվ անցքեր պտուտակների համար: Այն տեղադրվում է կողերի վրա և ամրացվում ոսկրին համապատասկան դիրքով[21]:
  • U-աձև թիթեղներ, որոնք ֆիքսվում են պտուտակներով[22]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 May L, Hillermann C, Patil S (January 2016)։ «Rib fracture management»։ BJA Education 16 (1): 26–32։ doi:10.1093/bjaceaccp/mkv011 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Mosby's Medical Dictionary (E-Book) (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ 2013։ էջ 1567։ ISBN 978-0323112581։ Արխիվացված օրիգինալից 2017-10-13-ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Adams James G. (2012)։ Emergency Medicine E-Book: Clinical Essentials (Expert Consult – Online) (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 682։ ISBN 978-1455733941։ Արխիվացված օրիգինալից 2017-10-13-ին 
  4. 4,0 4,1 4,2 Wanek Sandra, Mayberry John C (2004)։ «Blunt thoracic trauma: flail chest, pulmonary contusion, and blast injury»։ Critical Care Clinics 20 (1): 71–81։ PMID 14979330։ doi:10.1016/S0749-0704(03)00098-8 
  5. Nanni Christina (2012)։ PET-CT: Rare Findings and Diseases։ Springer։ էջ 257։ ISBN 978-3-642-24698-2 
  6. Murphy CE 4th, Raja AS, Baumann BM, Medak AJ, Langdorf MI, Nishijima DK, Hendey GW, Mower WR, Rodriguez RM (27 May 2017)։ «Rib Fracture Diagnosis in the Panscan Era.»։ Annals of Emergency Medicine 70 (6): 904–909։ PMID 28559032։ doi:10.1016/j.annemergmed.2017.04.011 
  7. Brown SD, Walters MR (2012)։ «Patients with rib fractures: use of incentive spirometry volumes to guide care.»։ Journal of Trauma Nursing : The Official Journal of the Society of Trauma Nurses 19 (2): 89–91; quiz 92–03։ PMID 22673074։ doi:10.1097/JTN.0b013e31825629ee 
  8. Schuurmans J, Goslings JC, Schepers T (April 2017)։ «Operative management versus non-operative management of rib fractures in flail chest injuries: a systematic review.»։ European Journal of Trauma and Emergency Surgery 43 (2): 163–68։ PMC 5378742 ։ PMID 27572897։ doi:10.1007/s00068-016-0721-2 
  9. Coughlin TA, Ng JW, Rollins KE, Forward DP, Ollivere BJ (August 2016)։ «Management of rib fractures in traumatic flail chest: a meta-analysis of randomised controlled trials.»։ The Bone & Joint Journal 98–B (8): 1119–25։ PMID 27482027։ doi:10.1302/0301-620X.98B8.37282 
  10. Senekjian L, Nirula R (January 2017)։ «Rib Fracture Fixation: Indications and Outcomes.»։ Critical Care Clinics 33 (1): 153–65։ PMID 27894495։ doi:10.1016/j.ccc.2016.08.009 
  11. Fracture 825981, բաժին Rib Fracture(անգլ.) EMedicine կայքում
  12. «Broken or bruised ribs»։ NHS.UK։ 2015։ Արխիվացված օրիգինալից 20 August 2015-ին։ Վերցված է 15 August 2015 
  13. 13,0 13,1 Dennis BM, Bellister SA, Guillamondegui OD (October 2017)։ «Thoracic Trauma.»։ The Surgical Clinics of North America 97 (5): 1047–1064։ PMID 28958357։ doi:10.1016/j.suc.2017.06.009 
  14. Kent Richard, Woods William, Bostrom Ola (2008-01-01)։ «Fatality Risk and the Presence of Rib Fractures»։ Annals of Advances in Automotive Medicine / Annual Scientific Conference 52: 73–84։ ISSN 1943-2461։ PMC 3256783։ PMID 19026224 
  15. Morice A H, McGarvey L, Pavord I (2006)։ «Recommendations for the management of cough in adults»։ Thorax 61 (Suppl 1): i1–24։ PMC 2080754։ PMID 16936230։ doi:10.1136/thx.2006.065144 
  16. Paul Pauline, Williams Beverly (2009-01-01)։ Brunner & Suddarth's Textbook of Canadian Medical-surgical Nursing (անգլերեն)։ Lippincott Williams & Wil։ էջ 637։ ISBN 9780781799898։ Արխիվացված օրիգինալից 2016-06-29-ին 
  17. Wardhan R (October 2013)։ «Assessment and management of rib fracture pain in geriatric population: an ode to old age.»։ Current Opinion in Anesthesiology 26 (5): 626–31։ PMID 23995061։ doi:10.1097/01.aco.0000432516.93715.a7 
  18. Grant Stuart A., Auyong David B. (2016)։ Ultrasound Guided Regional Anesthesia (անգլերեն)։ Oxford University Press։ էջ PT388։ ISBN 9780190630478 
  19. Fitzpatrick D. C., Denard P. J., Phelan D., Long W. B., Madey S. M., Bottlang M. (2010)։ «Operative stabilization of flail chest injuries: review of literature and fixation options»։ European Journal of Trauma and Emergency Surgery 36 (5): 427–33։ PMC 3150812։ PMID 21841954։ doi:10.1007/s00068-010-0027-8 
  20. Mathison Douglas (2014)։ Master Techniques in Surgery: Thoracic Surgery: Transplantation, Tracheal Resections, Mediastinal Tumors, Extended Thoracic Resections։ Walters-Kluwer Health։ ISBN 978-1-46988-903-0։ Արխիվացված օրիգինալից 12 May 2016-ին։ Վերցված է 15 August 2015 Կողի կոտրվածք at Google Books
  21. Browner Bruce D. (2009-01-01)։ Skeletal Trauma: Basic Science, Management, and Reconstruction (անգլերեն)։ Elsevier Health Scien։ էջ 1418։ ISBN 978-1416022206։ Արխիվացված օրիգինալից 2016-05-08-ին 
  22. de Jong M. B., Kokke M. C., Hietbrink F., Leenen L. P. H. (2014)։ «Surgical Management of Rib Fractures: Strategies and Literature Review»։ Scandinavian Journal of Surgery 103 (2): 120–25։ PMID 24782038։ doi:10.1177/1457496914531928