Կոհգիլուի և Բոյերահմեդ
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Իրանի վարչական բաժանում |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Յասուջ |
Բնակչություն | ▲713 052 մարդ (2016)[1] |
Տարածք | 15 504 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Խուզեսթան, Բուշեր, Ֆարս, Սպահանի նահանգ և Չհարմահալ և Բախտիարի |
ISO 3166-2 կոդ | IR-17 |
Կոհգիլուի և Բոյերահմեդ (պարս.՝ کهگیلویه و بویراحمد` Kohgiluyeh o Buyer-Ahmad), Իրանի 31 մարզերից (օսթաններից) մեկը։ Տեղակայված է երկրի հարավ-արևմուտքում։ Վարչական կենտրոնը Յասուջ քաղաքն է, մյուս խոշոր քաղաքներն են` Դոգոնբեդանը կամ Գաչսարանը (83 հզ.), Դեհդեշտ (52 հզ.), Լիկակ (13 հզ.), Չերամ (13 հզ.), Լանդե (11 հզ.), Բաշտ (10 հզ.): Մարզի տարածքը կազմում է 15 504 կմ²[2]։ Բնակչությունը, ըստ 2006 թվականի մարդահամարի, կազմում է 634 299 մարդ[2], մեծամասնությունը` լոռեր, պարսիկներ և քաշքայներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում Կոhգիլուիը և Բոյերահմեդը եղել են Ֆարսի նահանգի և (մինչև 1963 թվականի հունիսի 23-ը) Խուզեսթան նահանգի կազմի մեջ։ Առանձնացումն եղել է 1963 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած անկարգությունների արդյունքում։ Անկախ նահանգի վերջնական ձևավորումն ավարտվեց 1974 թվականի մարտին։
Մարզն ունի պատմամշակութային արժեք ունեցող 132 գրանցված տարածք։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգի տարածքը հիմնականում զբաղեցնում են Զագրոսի լեռները։ Ամենաբարձր կետը տեղակայված է Դենայի լեռնաշղթայում (4409 մ)։ Կոhգիլուիը և Բոյերահմեդը նահանգի լեռները ծածկված են կաղնու անտառներով։ Բնական աղբյուրները, երգեցիկ թռչունները և մաքուր օդը գրավում են մեծ թվով բնության սիրահարների։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմնական ճյուղերն են նավթավերամշակումը, սննդային, մանրագործական, փայտամշակման արդյունաբերությունը, շինանյութերի, առևտրի արտադրությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը։ Յասուջ քաղաքում տեղակայված է «Նեշնլ Իրանին Օյլ Ռեֆայնինգ էնդ Դիստրիբյուշն» ընկերության նավթավերամշակման գործարանը։
Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Յասուջ քաղաքում է գտնվում հնագույն Պաթավեհ կամուրջը և Պայ-ե Չոլ գերեզմանոցը, Խոսրավի բլուրը՝ Աքեմենյան դարաշրջանի ավերակներով։ Յասուջայի մերձակայքում՝ Ֆարս տանող ճանապարհին, կա Թանգ-էլ Մեյրան («Պարսկաստանի դարպաս») անցուղին, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին հաղթեց Աքեմենյան զորքերին։
Յասուջայի շրջակայքում են գտնվում նաև կաղնու անտառները և Թանգ-ե Թամորադին ջրվեժները։ Սիսախթ քաղաքի մոտակայքում են գտնվում Սասանյան և Սաֆավիդ դարաշրջանների ավերակները ու Դենա լեռան արգելոցը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/%D8%B3%D8%B1%D8%B4%D9%85%D8%A7%D8%B1%DB%8C-%D8%B9%D9%85%D9%88%D9%85%DB%8C-%D9%86%D9%81%D9%88%D8%B3-%D9%88-%D9%85%D8%B3%DA%A9%D9%86/%D9%86%D8%AA%D8%A7%DB%8C%D8%AC-%D8%B3%D8%B1%D8%B4%D9%85%D8%A7%D8%B1%DB%8C/%D8%AC%D9%85%D8%B9%DB%8C%D8%AA-%D8%A8%D9%87-%D8%AA%D9%81%DA%A9%DB%8C%DA%A9-%D8%AA%D9%82%D8%B3%DB%8C%D9%85%D8%A7%D8%AA-%DA%A9%D8%B4%D9%88%D8%B1%DB%8C-%D8%B3%D8%A7%D9%84-1395
- ↑ 2,0 2,1 Statoids.com(անգլ.)
- ↑ :: Yasouj University-صفحه اصلی ::
- ↑ «دانشگاه علوم پزشکی یاسوج»։ Արխիվացված է օրիգինալից 2005-10-30-ին։ Վերցված է 2020-01-30
- ↑ پورتال دانشگاه آزاد اسلامی واحد گچساران — صفحه اصلي
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]