Կոկորդիլոսը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոկորդիլոսը (պատծվածք)ից)
Jump to navigation Jump to search
Կոկորդիլոսը
ռուս.՝ Крокодил
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Տեսակպատմվածք
Ժանրֆանտաստիկ
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1864
ԵրկիրFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսաստան
Հրատարակման տարեթիվ1865

«Կոկորդիլոս» (ռուս.՝ Крокодил), Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքը, գրված նրա համար ոչ բնութագրական երգիծաբանական ոճում: Սատիրան ուղղված է լիբերալիզմի վրա, ստեղծված քաղաքական օղակի և հրատարակության վրա, որոնցով Դոստոևսկու ամսագրերի էջերի վրա նա հիմնականում բանավիճել է[1]: Գոյություն ունի կարծիք, որ Դոստոևսկու սատիրայի առարկան հանդիսանում է Չերնիշևսկին[2]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունն առաջին անգամ հրապարակվել է 1865 թվականին «Դարաշրջան» ամսագրում:

Հիշողություններում Դոստևսկին բնութագրել է, որ 1864 թվականին «Պասսաժում ինչ-որ գերմանացի փողի դիմաց ցույց է տվել կոկորդիլոս», ինչը նրան դրդել է գրել սատիրաֆանտաստիկ պատմվածք, որը նմանեցվել է Գոգոլի «Քիթ» պատմվածքին: Ամենասկզբից պատմվածքը կոչվել է՝ «Կոկորդիլոսի կողմից կերված տղամարդու մասին»: Հետո ամսագրում հրապարակման ընթացքում, նա ստացել է «Կոկորդիլոս անունը: Աննման պատմություն, կամ Պասսաճը պասսաժում»[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործչին, Իվան Մետվեիչին կուլ է տալիս կոկորդիլոսը: Ի զարմանս շրջապատողների, Իվան Մատվեիչը ոչ միայն ողջ է մնում այլ նաև շատ գոհ է տվյալ իրավիճակից.

Հերիք է միայն ինչ-որ անկյուն գնալ կամ հայտնվել կոկորդիլոսի մեջ, փակել աչքերը, և նույն պահին կհայտնագործես մի ամբողջական դրախտ ամբողջ մարդկության համար:

Իվան Մատվեիչը պատրաստվում է ապրել 1000 տարի և միայն սրտնեղում է, որ նրա հագին ռուսական, այլ ոչ թե անգլիական կտորից հագուստ է, նա երկար չի դիմանա, և 1000 տարվա ընթացքում կմարսվի: Իր և իր նախկին կնոջ հրաբերություններում քաղաքական գործիչը կառուցում է հսկայական ծրագրեր, մեկը մյուսից պատվամոլ:

Իրենց անհեթեթ են պահում նաև պատմության մնացած անդամները: Գերմանացին, կոկորդիլոսի տերը, մտահոգված է կոկորդիլոսի առողջությամբ, իր միակ հարստությամբ: Իվան Մատվեիչի կինը ավելի մտահոգված է իր այժմյան «այրու» կարգավիճակով: Հիմնական ծանոթը Տիմոֆեյ Սեմենիչն է, որը չի ցանկանում պատասխան տալ իր գործընկերոջ համար և գրավել ղեկավարության ուշադրությունը:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]