Jump to content

Կոկոսի շաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրգանիկ շաքար կոկոսից

Կոկոսի շաքար կամ արմավի շաքար՝ (լատիներեն՝ Saccharum palmae cocos) օրգանական շաքար, քաղցրացուցիչ, բնական շաքարի տեսակներից մեկը, որը ավանդաբար ստացվում է կոկոսի արմավենու ծաղկաբույլի կամ սաղարթի հյութից։ Ռուսական շուկայում համեմատաբար նոր, բայց շատ պահանջված ապրանք է։ Այն առավելություններ է ստանում առողջ սննդի և իրենց կենսակերպով անհանգստացած մարդկանց շրջանում[1][2]։

Բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղում օգտագործվող շաքարը՝ (սախարոզա) մարդու մարմնի էներգիայի հիմնական աղբյուրն է։ Այն չի պարունակում ոչ մի հանքանյութ կամ վիտամին, որին կարելի է անվանել «մաքուր կալորիաներ կրող»[3]։ Իսկ կոկոսային արմավենու ծաղիկներից ստացված շաքարը համեմատաբար ավելի սննդարար է՝ իր մեջ պարունակելով արժեքավոր նյութերի բազմազանություն[4]։

  • Կոկոսի շաքարն ընդգրկում է հետևյալ սննդարար բաղադրիչները՝

Ամինաթթուներ՝ շուրջ 16 տարբեր

Հանքանյութեր

Կալցիում

Կալիում

Մագնեզիում

Ֆոսֆոր

Նատրիում

Երկաթ

Վիտամին C

Պոլիֆենոլներ (բնական հակաօքսիդանտներ)

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոսի շաքարը արտադրվում է շաքարավազի, ոչ ռաֆինացված բլոկների կամ օշարակի ձևով[5]։

Կոկոսի շաքարի արտադրությունն անցնում է երկու հիմնական փուլով։ Այն սկսվում է հումքի հավաքմամբ։ Գյուղացիները կտրվածք են անում կոկոսային արմավենու ծաղկաբույլի առանցքի վրա, ինչի արդյունքում հյութը սկսում է հոսել դեպի պատրաստված բամբուկե տարաներ։ Այդ հյութը թափանցիկ է և պարունակում է մոտ 80% ջուր։

Հավաքված հյութը տեղափոխվում է մեծ կաթսաների (վոքերի) մեջ և դանդաղ կրակի վրա սկսվում է գոլորշիացումը։ Երբ ջուրը գոլորշիանում է, հյութը խտանում է՝ վերածվելով մածուցիկ օշարակի։ Այս օշարակը կարելի է օգտագործել անմիջապես այդ տեսքով, կամ էլ շարունակել գոլորշիացնել մինչև այն դառնա պինդ զանգված։

Պինդ վիճակում կոկոսի շաքարը վաճառվում է բլոկների, փափուկ մածուկի կամ մանր բյուրեղային շաքարավազի տեսքով[6]։

Կոկոսի շաքարի շագանակագույն երանգը, որը սաստկանում է գոլորշիացման ընթացքում, հիմնականում պայմանավորված է կարամելացման գործընթացով։

Կոկոսի շաքարի խոհարարական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկոսի շաքարը լայնորեն օգտագործվում է Ցեյլոնում (Շրի Լանկայում)՝ օշարակի կամ բլոկների տեսքով։ Շրի Լանկայում այն հայտնի է որպես պոլ հակուրու (පොල් හකුරු), սակայն մրցակցում է բլոկային եղեգնաշաքարի և այլ արմավի շաքարների տեսակների հետ։

Ինդոնեզական խոհանոցում կոկոսի շաքարը հայտնի է որպես գուլա ջավա («ջավայական շաքար») կամ գուլա մերա («կարմիր շաքար»)։

Բազմաթիվ ավանդական ինդոնեզական ուտեստներ պատրաստվում են կոկոսի շաքարով, օրինակ՝ կեկապ մանիս — քաղցր սոյայի սոուս և դենդենգ — չորացրած, կարամելացված մսով ուտեստ։

Մալայզիայում կոկոսի շաքարն հայտնի է որպես գուլա մելակա («մալաքքյան շաքար») և լայնորեն կիրառվում է տարբեր խմորեղեններում, աղանդերներում ու ըմպելիքներում։ Նմանապես, կոկոսի շաքարը տարածված է ամբողջ Հարավարևելյան Ասիայում, ինչպես տանը, այնպես էլ ավանդական շուկաներում և արդյունաբերական արտադրությունում։

Թխվածքաբլիթ օրգանիկ շաքարով

Կոկոսի շաքարը ունի չափավոր քաղցրություն՝ համով մի փոքր հիշեցնելով եղեգնաշաքարը, սակայն առանձնանում է յուրահատուկ երանգով։ Նրա գույնը, քաղցրության աստիճանը և համի նրբերանգները կարող են տարբեր լինել՝ կախված մի շարք գործոններից՝

  • օգտագործված կոկոսային արմավենու տեսակից
  • հյութի հավաքման սեզոնից
  • աշխարհագրական տարածքից
  • հյութի գոլորշիացման եղանակից։

Օգուտ թե՞ վնաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած վերջին տարիներին կոկոսի շաքարը դարձել է տարածված քաղցրացուցիչ զարգացած երկրներում, գիտականորեն հաստատված չէ, թե այն ավելի սննդարար կամ օգտակար է, քան սովորական շաքարը։ Վերջինս քիմիական կազմում ներառում է աշխաջրերի հետևյալ քանակությունը․

  • սախարոզա – մոտ 70–79 %
  • գլյուկոզա – 3–9 %
  • ֆրուկտոզա – 3–9 %

Այսպիսով, կոկոսի շաքարը հիմնականում բուսական ծագման բնական շաքար է՝ յուրահատուկ համով, բայց սննդային առումով զգալիորեն չի գերազանցում սովորական շաքարին։

Կոկոսի շաքարի առավելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիկեմիկ ինդեքս՝ այն ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե որքան արագ է սնունդը բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Կոկոսի շաքարի (ԳԻ)՝ մոտ 54, ինչը ավելի ցածր է, քան սովորական սպիտակ շաքարի՝ մոտ 68։

Այս թվերը ցույց են տալիս, թե որքան արագ է շաքարը բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Կոկոսի շաքարի ավելի ցածր ԳԻ-ն նշանակում է, որ այն աստիճանաբար և հարթ ազատում է գլյուկոզան արյան մեջ, ինչը նվազեցնում է ենթաստամոքսային գեղձի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը։

Այս շաքարի օգտագործումը լավ ընտրություն է նրանց համար, ովքեր չեն կարող ապրել առանց քաղցրության, քանի որ կոկոսի շաքարը ավելի քիչ է ազդում արյան շաքարի մակարդակի բարձրացման վրա[7]։

Նեկտարը, որի հիման վրա արտադրվում է կոկոսի շաքարը, պարունակում է՝

Քաղցրավենիք կոկոսի շաքարավազով

Չնայած սննդարար լինելուն, կոկոսի շաքարն էլ պետք է օգտագործել չափավոր, ինչպես ցանկացած շաքար՝ հատկապես շաքարային դիաբետի կամ քաշի վերահսկման դեպքում[8]։

Գլիկեմիկ ինդեքսը կարող է տարբեր լինել մարդկանց միջև և կախված լինել նաև շաքարի արտադրության խմբաքանակից։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ նույնիսկ օգտակար քաղցրացուցիչներն էլ պետք է օգտագործվեն չափավոր քանակներով՝ առողջության պահպանման համար։

Շաքարը վնասակար չԷ։ Վնասակար է շաքարի քանակությունը

։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]