Կոկի Կանո
Կոկի Կանո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | ճապ.՝ 加納 虹輝 |
Մասնագիտացում | սուսերամարտիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Այչի, Ճապոնիա |
Կոկի Կանո (ճապ.՝ 加納虹輝դեկտեմբերի 19, 1997, Այչի, Ճապոնիա) ճապոնացի սուսերամարտիկ, կրկնակի օլիմպիական չեմպիոն[1], Ասիական խաղերի բազմակի հաղթող:
Կենսագրություն և սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Ճապոնիայի Ալմա քաղաքում:
Ութ տարի զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ Կոկի Կանոն սկսել է սուսերամարտով զբաղվել 2008 թվականին՝ ոգեշնչված այն բանից, թե ինչպես ճապոնացի սուսերամարտիկ Յուկի Օտան 2008 թվականին Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճեց անհատական առաջնության արծաթե մեդալ: Նա վարժասուսերից անցավ սուսերի, երբ ավագ դպրոցում էր՝ սուսերի մրցաշարում հաղթելուց հետո:
Նրա մարզիչներն են Յուսուկե Աոկին և Ալեքսանդր Գորբաչուկը:
2018 թվականին Ջակարտայի Ասիական խաղերում Կոկի Կանոն դարձավ թիմային սուսերի չեմպիոն և անհատական առաջնության բրոնզե մեդալակիր[2]:
2018 թվականին Բանգկոկում կայացած Ասիայի առաջնությունում նա անհատական պայքարում նվաճեց բրոնզե մեդալ: Իսկ 2019 թվականին իր հայրենիքում կայացած Ասիայի առաջնությունում դարձել է նաև բրոնզե մեդալակիր թիմային սուսերամարտում:
Ավարտել է Վասեդայի համալսարանի սպորտի ֆակուլտետը:
2020 թվականի Օլիմպիական խաղեր 2020 Տոկիո
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկի Կանոն 2021 թվականին Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերում նվաճեց տղամարդկանց հավաքականի ոսկե մեդալը: Նրա թիմակիցներն էին Սատորու Ույաման, Կազույասու Մինոբեն և Մասարու Յամադան: Թիմային սուսերի եզրափակչում նրանք հաղթեցին Ռուսաստանի հավաքականին, որի կազմում էին Սերգեյ Բիդան, Նիկոլայ Գլազկովը, Պավել Սուխովը և Սերգեյ Խոդոսը[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Koki Kano». Asian Games 2018. Արխիվացված է օրիգինալից 2018-08-20-ին. Վերցված է 2018-08-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Fencing: Men's Epee Individual». Asian Games 2018. Արխիվացված է օրիգինալից 2018-08-19-ին. Վերցված է 2018-08-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Fencing — Olympic Schedule & Results». Արխիվացված է օրիգինալից 2021-08-16-ին. Վերցված է 2021-08-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 8 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|