Կոծուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոծուկ
Cow Parsnip.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Կոծուկ (Heracleum)
L., 1753

Կոծուկ (լատ.՝ Heracleum), նեխուրազգիներ (հովանոցավորների) ընտանիքի երկամյա կամ միամյա բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոծուկ սովորական (Heracleum sphondylium) Բուսաբանական նկարազարդումը «Deutschlands Flora in Abbildungen» գրքից, 1796

Ցողունի բարձրությունը 1-2 մ է (երբեմն՝ 10-80 սմ)։ Տերևները խոշոր են, փետրաձև, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն՝ հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլորավուն։ Տերևները խոշոր են, փետրավոր, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն, հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլոր։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 70 տեսակ։ Տարածված է հիմնականում Արևելյան կիսագնդի բարեխառն գոտում, մասամբ նաև (մեկ տեսակը)՝ Հյուսիսային Ամերիկայում։ ԽՍՀՄ-ում կար մոտ 40 տեսակ (մեծ մասամբ՝ Կովկասում, ենթալպյան լեռնային գոտում), Հայաստանում՝ 5 տեսակ։ Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ալպյան մարգագետիններում, անտառի բացատներում, գետափերին, ժայռաճեղքերում և այլուր։

ՀՀ-ում տարածված է 7 տեսակ․

  • Կոծուկ թավոտ (H. trachyloma),
  • Կոծուկ առաջնասիական (H. antasiaticum),
  • Կոծուկ ստեպղինատերև (H. pastinaciifolium),
  • Կոծուկ խնկեղեգային (H. chorodanum) և այլն։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ֆուրոկումարինային և կումարինային միացություններ, C վիտամին, ֆիտոնցիդներ։ Շատ տեսակների տերևները, ցողունները և մատղաշ ընձյուղները ուտում են։ Օգտագործվում է հում և թթու դրած։ Հարուստ է եթերայուղերով։ Կան նաև դեկորատիվ տեսակներ։ Կիրառվում է օծանելիքի տադրության մեջ։ Մատղաշ ցողուններն ու տերևակոթուններն ուտելի են։ Սերմերից ստացված սպիրտը բժշկության մեջ օգտագործում են որպես հակատրիխոմոնադայիև միջոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 525 CC-BY-SA-icon-80x15.png