Կոծիծավոր խոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոծիծավոր խոզ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Phacochoerus africanus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Կոծիծավոր խոզ[3][4], աֆրիկյան կոծիծավոր խոզ[4], կամ եթովպիական կոծիծավոր խոզ[4] (լատ.՝ Phacochoerus africanus)՝ պատկանում է խոզերի ընտանիքին (Suidae): Մեծ մասամբ ապրում են Աֆրիկայում:

Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոծիծավոր խոզի գանգը

Կոծիծավոր խոզը հիշեցնում է վարազին, շատ մեծ գլխով: Ամենից շատ աչքի է ընկնում 6 սալային շերտերով, որոնք նման են գորտնուկների [5][6]:

Կաշին սովորաբար մոխրագույն է Աֆրիկայի տաք կլիմայի պատճառով ավելի բարակ է քան եվրոպականներինը: Կոծիծավոր խոզը ծոծրակին և մեջքին ունի բաշ: Պոչի ծայրը ունի յուրահատուկ հաստություն: Վտանգի կամ փախուստի ժամանակ կոծիծավոր խոզը բարձրացնում է պոչը, որի պատճառով նրան կատակով անվանում են «Աֆրիկայի ռադիո»: Հասուն կոծիծավոր խոզերի էգերի քաշը հասնում է 70 կգ, իսկ արուների քաշը 100 կգ, վզակոթի երկարությունը հասնում է 65 սմ:

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան կոծիծավոր խոզ

Կոծիծավոր խոզերը նստակյաց են, ոչ մի անգամ սեզոնային տեղաշարժի չեն դիմում, ապրում են խմբերով, սովորաբար յուրաքանչյուր խմբում 4-ից 16 խոզ: Ակտիվ կյանք են դրսևորում օրվա ընթացքում, արևի ժամանակ սիրում են հանգստանալ թփերի կամ ծառերի ստվերում, գիշերները թաքնվում են ժայռերի ճեղքերում կամ տերմիտների հին բներում, մրջնակերի բներում, որոնք գիշերը դուրս են գալիս որսի: Հաճախ չեն քմահաճում և փորում են մացառախոզերի կամ հենց իրենց բները: Այդ ձևով կոծիծավորներին հաջողվում է փախչել իրենց գլխավոր թշնամուց՝ առյուծներից:

Աֆրիկյան կոծիծավորները հաճախ կանգնում կամ պարկում են անշարժ, գծավոր մանգուստներին թույլ տալով, որ ուտեն իրենց մորթու վրայի մակաբույծներին[7]:

Տարածվածություն և ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոծիծավոր խոզը տարածված է Սահարայի ամբողջ հարավային մասում: Ունեն 4 ենթատեսակ, որոնցից 3-ը ամենատարածվածներն են: Ենթադրվում է որ միայն Էրիթրեական (Phacochoerus africanus aeliani) կոծիծավոր խոզն է գտնվում վերացման եզրին:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոծիծավոր խոզերն ամենակեր են: Խոտ ուտելու ժամանակ նրանք թեքում են իրենց առջևի թաթերը մեջքին և հենվում են «ճանկերի» վրա, այդ դիրքով շարժվելով դեպի առաջ: Իրենց դնչով փորում են հողը՝ փնտրելով իրենց համար արմատներ:

Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես կանոն, հղիությունը տևում է 5 կամ 6 ամիս: Սովորաբար ծնվում է 2-ից 4 ձագ, հաճախ նրանց թիվը կարող է հասնել 8-ի: Խոզուկները մոր կաթից կտրվում են 3 ամսվա ընթացքում, տեսողությունն ամբողջությամբ զարգանում է 1.5-2 տարեկանում:

Վայրի կոծիծավոր խոզերը կարող են ապրել 15 տարի: Անազատության մեջ կարող են ապրել 18 տարի:

Կոծիծավոր խոզ և մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի կողմից կոծիծավոր խոզերը համարվում են վտանգավոր և նրանց որսում են շատ երկրներում, քանի որ նրանք ոչնչացնում են դաշտերը: Մյուս կողմից նրանց որսում են մսի համար: Տեսակը դեռ ոչնչացման եզրին չէ, սակայն շատ վայրերում գնալով պակասում է: Միայն մեկ ենթատեսակ՝ էրիթրեական կոծիծավորները, որոնք ապրում են Էրիթրեայում և Ջիբութիում գտնվում են ոչնչացման եզրին:

Տեղաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական արագությւոնը 5-8 կմ/ժ է, իսկ վազքի առավելգույն արագությունը հասնում է 50 կմ/ժ-ի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Integrated Taxonomic Information System — 2004.
  2. Mammal Species of the World — 2005.
  3. Банников А. Г., Флинт В. Е. Отряд Парнокопытные (Artiodactyla) // Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 431. — 558 с. — ISBN 5-09-001434-5
  4. 4,0 4,1 4,2 Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|с=205
  5. Брандт Э. К. (1890–1907)։ «Бородавочник, род свиней»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  6. «Бородавочник ( Phacochoerus aethiopicus )»։ Московский Зоопарк։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 2010-09-25 
  7. Cant M.A., Gilchrist J.S. Mungos mungo, Species Profile — Banded mongoose(անգլ.) // The Mammals of Africa, Carnivora (eds Kingdon J, Hoffman M), Academic Press, Amsterdam : in press. — Т. 5. Архивировано из первоисточника 25 Հուլիսի 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]