Կոլպինոյի շրջան (Սանկտ Պետերբուրգ)
Կոլպինոյի շրջան | |||
Колпинский район | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
---|---|---|---|
Ենթարկում | Սանկտ Պետերբուրգ | ||
Շրջանի ղեկավար | Դմիտրի Կոբիցկի | ||
Հիմնադրված է | 2010 թ. | ||
Առաջին հիշատակում | 1936 | ||
Մակերես | 105,8 կմ² | ||
Բնակչություն | 177448 [1] մարդ | ||
Փոստային դասիչ | 196xxx | ||
Պաշտոնական կայք | gov.spb.ru/gov/terr/reg_kolpino/ | ||
| |||
Կոլպինոյի շրջան, Սանկտ Պետերբուրգի շրջաններից, որը գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում։ Վարչական ղեկավարն է Դմիտրի Կոբիցկին։
Սահմանակից է Նևսկի, Ֆրունզենսկի, Պուշկինսկի, Վսևոլոժսկի, Կիրովի, Տոսնենսի շրջաններին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանի անվանումը կապված է այն բանի հետ, որ վարչական ղեկավարությունը գտնվում է Կոլպինո քաղաքում։ Շրջանն ի սկզբանե ստեղծվել է որպես արդյունաբերական կենտրոն և պաշտոնապես Լենինգրադի մաս դարձավ 1936 թվականին Լենինգրադի մարզի Պրիգորոդնի շրջանի լիկվիդացումից հետո։ Շրջանը վերջնականապես ձևավորվեց որպես վարչական միավոր 1954 թվականին մի քանի գյուղական խորհուրդների՝ շրջանի կազմի մեջ մտնելուց հետո։ 1996 թվականին Կոլպինոյի շրջանի տարածքում ձևավորվեց 5 քաղաքային կառույց։ Կոլպինոյի շրջանը համարվում է Սանկտ Պետերբուրգի ամենաարդյունաբերական շրջանը, որտեղ կենտրոնացած է ավելի քան 30 խոշոր ընկերություններ, շրջանում լավ զարգացած է նաև երթևեկության համակարգը[2]։ Սակայն շրջանի կենսամակարդակը ամենացածրն է Սանկտ Պետերբուրգում[3][4]։
Շրջանի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանի կազմի մեջ մտնում են 6 քաղաքային կառույց՝
- Կոլպինո քաղաքը
- Մետալոստրոյ գյուղ
- Պետրո-Սլավյանկա գյուղ
- Պոնտոննի գյուղ
- Սապյորնի գյուղ
- Ուստ-Իժորա գյուղ
Ըստ 2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալների՝ Կոլպինոյի շրջանում բնակվում է 177448 մարդ։ Ըստ 2002 թվականի տվյալների՝ տղամարդիկ կազմել են 46%, կանայք՝ 54%։ Շրջանի բնակչության գրեթե 78%-ը բնակվում է Կոլպինո քաղաքում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Archived 2016-03-25 at the Wayback Machine.: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Archived 2022-03-03 at the Wayback Machine.
- ↑ «История Колпино и Колпинского района»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին։ Վերցված է 2014-06-08
- ↑ ««Оскар» для районов Петербурга»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին։ Վերցված է 2014-06-08
- ↑ «Рейтинг районов Санкт-Петерурга по качеству жизни»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-27-ին։ Վերցված է 2014-06-08
- ↑ «Перепись населения в 2002»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2014-06-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոլպինոյի շրջանը Սանկտ Պետերբուրգի կառավարության կայքում Archived 2010-03-06 at the Wayback Machine.
- Կոլպինոյի շրջանի «Ижорская Перспектива» վարչական թերթը
![]() |
Կոլպինոյի շրջան (Սանկտ Պետերբուրգ) Վիքիպահեստում |
---|